Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԼԻԲԱՆԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒՄ Է ԼԻԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Կիրակի 22 նոյեմբեր 2015-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Լիբանանի Անկախութեան տօնի առիթով ներկայ գտնւեց Իրանում հաւատարմագրւած Լիբանանի դեսպանին բնակարանը, որտեղ այս առիթով յատուկ ընդունելութիւն էր սարքւած:

Սրբազան հայրը անձամբ եւ յանուն թեհրանահայ գաղութին շնորհաւորեց պրն. դեսպանին եւ նաեւ, մի անգամ էլ, ցաւակցեց պրն. դեսպանին նոյեմբերի 12-ին Պէյրութի Պուրճէլ Պարաջինայում տեղի ունեցած ահաբեկչական արարքին առիթով, որի զոհ գացեր էին 43 անմեղներ եւ պատճառ եղած աւելի քան հարիւր վիրաւորների:

Ընդունելութեան ընթացքին Սրբազան հայրը առիթ ունեցաւ նաեւ զրուցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Ապահովութեան եւ Արտաքին Յարաբերութեան Յանձնաժողովի նախագահ դոկտ. Ալաէդին Բրուջերդու հետ եւ ընդունելութեան ներկայ եղող Սուրիոյ, Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Բելճիքայի, Սուտանի եւ այլ երկրների դեսպանների հետ:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 27 Հոկտեմբերի 2024;
Գիւտ Խաչ

Շաբաթ 09 Նոյեմբերի 2024;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 16 Նոյեմբերի 2024;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Հինգշաբթի 21 Նոյեմբերի 2024;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 23 Նոյեմբերի 2024;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 30 Նոյեմբերի 2024;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 13 Նոյեմբերի 2024;
Պահք Եփեսացիներ 6.1-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.10-17։

Հինգշաբթի 14 Նոյեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Գուրիասայ, Սամունասայ, Աբիբայ սարկաւագին, Ռոմանոսի միայնակեցւոյն, Մանկանն Խոստովանողին եւ Հիւսիքոսի զինաւորին

Ուրբաթ 15 Նոյեմբերի 2024;
Եփեսացիներ 6.13-24 Ղուկաս 9.37-44։

Շաբաթ 16 Նոյեմբերի 2024;
Սրբոց առաքելոցն Անդրէի եւ Փիլիպպոսի

Կիրակի 17 Նոյեմբերի 2024;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի ԵՍԱՅԻ 25.9-26.7։ Փիլիպեցիներ 1.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.44-50։

Երկուշաբթի 18 Նոյեմբերի 2024;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 19 Նոյեմբերի 2024;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 20 Նոյեմբերի 2024;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 21 Նոյեմբերի 2024;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 22 Նոյեմբերի 2024;
Ե օր Յիսնակաց պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ