Երկուշաբթի, 15 յունւար 2024 թւականին, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Սարգիս եկեղեցու բարերարներ՝ Հանգուցեալ Վազգէն եւ Գուրգէն Սարգսեանների որդիներ՝ պրն. Էդիկ եւ Տէր եւ Տկն. Վահիկ ու Ռուբինա Սարգսեաններին:
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շաբաթ, 13 յունւար 2024 թւականին, Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների Հիմնարկի (Բոնեադ Շահիդ) տնօրէն՝ Աբասալիէ Ռէզային, նոյն հիմնարկի ներկայացուցիչներ՝ Մշակութային հարցերով տեղակալ՝ տկն. Թաբիրէյիի եւ Քարոզչական բաժնի տնօրէն՝ պրն. Մոհսէնիի ընկերակցութեամբ այցելեց Ազգ. Առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:
Շաբաթ, 13 յունւար 2024 թւականին, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով՝ Թեհրանի հայոց ազգային «Արարատ» աղջ. դպրոց է այցելել Ուսումնադաստիարակչութեան նախարար դոկտ. Ռեզա Մորադ Սահրային:
Հինգշաբթի 11 յունւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ընդառաջելով «Կակաչ» պարախմբի ղեկավար տկն. Արուս Սարգսեանի դիմումին, հանդիպում ունեցաւ տկն. Սարգսեանի եւ նրա ընկերակիցների հետ:
Այսու մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ կիրակի, 21 յունւար 2024 թւականին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում, յընթացս Սուրբ եւ անմահ պատարագի հանդիսաւորապս ընթերցւելու է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2024 թւականը «ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ» հռչակելու կապակցութեամբ:
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին մասնակցելու կիրակնօրեայ Ս. պատարագին եւ հաղորդւելու օրւայ խորհրդով ու Հայրապետական պատգամով։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, կառավարութեան խօսնակ եւ տեղեկատւութեան խորհրդի քարտուղար Բահադորի Ջահրոմին չորեքշաբթի, յունւարի 10-ի երեկոյեան այցելեց Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի եւ ազգային առաջնորդարան:
Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի, 9 յունւար 2024 թւականին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Թեհրանի Ոստիկանութեան եւ Իրաւապահ ուժերի գլխաւոր հրամանատար գեներալ Աբբաս Ալի Մոհամադեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը:
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով` երեքշաբթի 2 յունւար 2024 թւականին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի այցելեց Թեհրանի 12-րդ շրջանի քաղաքապետ Վահիդռէզա Անառաքի Մոհամադին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը:
Սուրբ Ծննդեան տօնի առիթով՝ Թեհրանի նահանգապետ դոկտ. Ալիռեզա Ֆախարիի եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ՝ Թեհրանի 8-րդ քաղաքամասի քաղաքապետարանի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի, յունւարի 9-ի առաւօտեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից դահլիճում կազմակերպւել էր «Սպասարկութեան սեղան»:
Չորեքշաբթի, 3 յունւար 2024 թւականին, Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեց Հայ Աւետարանական Եկեղեցու Հոգեւոր հովիւ՝ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, ում ընկերակցում էր Վեր. Սէրգէյ Շահվերդեանը: