Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի, 18 մայիս 2023-ին, Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Համբարձման տօնի առիթով Թեհրանի՝ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբ. Թարգմանչաց, Սրբ. Վարդանանց եւ Ս. Մինաս եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Շաբաթ, 13 մայիս 2023-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Զէյթուն քաղաքամասում գտնւող «Ա.Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզում, որտեղ համայնքիս բարերարներ՝ Ռայմոնդ եւ Նայիրի Աւասափեանների առաջարկութեամբ եւ նիւթական միջոցներով նորոգւել էր մանկապարտէզի խաղահրապարակը՝ օժտւելով արդիական շարժողական ծածկով եւ արհեստական խոտածածկով, որը հնարաւորութիւն է ընձեռնելու խաղահրապարակն օգտագործել անգամ վատ եղանակային պայմաններում:
Նկատի ունենալով պայմանների թելադրանքով դպրոցների վերադասաւորման յոյժ կարեւոր եւ այժմէական օրակարգը, ընթացիկ շրջանում Թեմական խորհրդի հիմնական մտասեւեռումն է եղել դպրոցների համակցման կապակցութեամբ Կրթական խորհրդի կողմից ուսումնասիրւած եւ ներկայացւած ծրագրի գործնական փուլին մօտեցման աշխատանքների իրագործումը, որի համար կեանքի է կոչւել Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների մասնակցութեամբ յանձնախումբ, որը հետամուտ է եղել գործընթացին:
Ուրբաթ, 12 մայիս 2023 թւականին, իւրայատուկ միջոցառմամբ եւ գեղարւեստական յագեցած յայտագրով, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի, տեղի ունեցաւ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամեակին նւիրւած յոբելեանական միջոցառումը՝ Ս. Սարգիս եկեղեցում:
Այս տարի իր 25 ամեակն է բոլորելու մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնը:
Երեքշաբթի, 9 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Պոլսահայ երգչուհի Սիպիլին, ով յատուկ հրաւէրով ժամանել է Թեհրան եւ յառաջիկայ օրերի ընթացքում համերգներ է ունենալու համայնքում:
Յառաջիկայ ուրբաթ, 12 մայիս 2023 թւականին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տեղի է ունենալու Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամեակին նւիրւած յոբելեանական ձեռնարկը:
«Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի աշխատանքների շարանում՝ թւականիս մայիսի 1-ին եւ 2-ին՝ երկու օրերի ընթացքում, «Արաքս» օրիորդաց դպրոց այցելեցին ատամնաբոյժ՝ դոկտ. Ֆրէդ Զաւիկեանը, ակնաբոյժ՝ դոկտ. Ռայմոնդ Դանիէլեանը եւ ընդհանուր բժիշկ՝ դոկտ. Էդւին Քեշիշեանը, որտեղ դպրոցի աշակերտութեան համար կատարւեցին համապատասխան զննումները եւ հարկ եղած բուժումները:
Աշխատող եւ աշխատանքի բերկրանքը վայելող մարդը միայն կարող է իրեն լիարժէք ու լիիրաւ զգալ, քանի որ աշխատանքը մարդու կատարելագործման ու զարգացման, ստեղծագործ մտքի ու հոգու յաղթանակի գրաւականն է:
Հինգշաբթի, 4 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Խարազմի համալսարանի պրոֆեսորներից՝ դոկտ. Ռասուլիփուրին: