Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան տօների առիթով, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընդունել է շնորհաւորանքի այցելութիւններ:
«Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ երրեակ լոյսովն եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան Յարուցեալն ի մեռելոց Քրիստոս»։
Շարական
ՅԱՐՈՒՑԵԱԼ ՔՐԻՍՏՈՍ ՄԵԶԻ ՀԵՏ՝
ՄԻՆՉԵՒ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԸ
Աւետարանը կը պատմէ թէ Քրիստոս յարութիւն առնելէ ետք Գալիլիոյ մէջ աշակերտներուն երեւցաւ ու անոնց սրբազան առաքելութիւն մը յանձնեց՝ աշխարհ բերած իր արժէքները ու ճշմարտութիւնները քարոզելու եւ մարդիկ իրեն հետեւորդ դարձնելու, միաժամանակ վստահեցնելով, թէ "միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ աշխարհիս վախճանը"(Մտ 28.20)։
Հայոց առաքելական եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը՝ Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ հաղորդութեան խորհրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց Ապրիլի 6-ին։
Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, որ յառառաջիկայ կիրակի 9 ապրիլ 2023 թւականին, Ս. Յարութեան տօնի պատարագի աւարտին եւ նոյն օրը երեկոյեան ժամը 5:00-ից 7:00-ը, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը շնորհաւորութիւններ կընդունի Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու տեղեկացնում ենք, որ Անզալի շրջանի Ս. Աստւածածին եկեղեցու յարակից շէնքում հրդեհ է բռնկւել, որը տարածւել է տարածք:
Ըստ տեղեկութիւնների հրդեհը մարւել է:
Հրդեհը վնասներ է պաճառել Եկեղեցու տարածքում գտնւող թեմապատկան շէնքի մի բաժնում, սակայն Եկեղեցին չի վնասւել:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Եօթը Ապրիլը, մեր եկեղեցում Աստւածամօր նւիրւած գեղեցկագոյն, իմաստալից եւ օրհնաբոյր տօներից է, որը մեր եկեղեցին յատուկ շարականներով ոգեկոչում է այն անշարժ տարեթւով՝ 7 Ապրիլ, որպէս ՛՛Տօն Աւետման Ս. Աստւածածնի՛՛, այլ խօսքով Կոյս Մարիամի մայրութեան տօն։
Աւագ Երեքշաբթի օրւայ խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը, որը յորդորում է նմանւել իմաստուն կոյսերին եւ պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստեանը: Այն նաեւ կապւած է նախորդ օրւայ խորհրդի հետ այն ակնարկով, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպէս պէտք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ Գալստեանը, այլապէս կը չորանանք թզենու պէս եւ երկնքի արքայութիւնից դուրս կը մնանք այնպէս, ինչպէս հինգ կոյսերը:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսի տնօրինումով եւ թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով չորեքշաբթի 5 Ապրիլ 2023 թւականի միջօրէին, Թեհրան ժամանեց Անթիլիասի Միաբան Հայր եւ Դպրեվանքի տեսուչ Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեանը:
Հայր Սուրբը յառաջիկայ օրերին մասնակից կը լինի եւ կը պատարագի Աւագ Շաբաթւայ եւ Քրիստոսի Սուրբ Յարութեան կրօնական արարողութիւնների ընթացքին:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Չորեքշաբթի 5 ապրիլ 2023 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Աւստրալիայի դեսպանուհի՝ Լինդալ Սաչսին (Lyndall Sachs):