Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿԱՅԱՑԱՒ «ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» 14-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Հնգամեայ դադարից յետոյ նախաձեռնութեամբ՝ ՀՅԴ Հայ Դատի Թեհրանի յանձնախմբի, Հայ Հասարակական միութեան յարկի տակ, մարտի 2-ին եւ 3-ին կայացաւ «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովը, հետեւեալ խորագրով՝ «Հայաստանը, Արցախը եւ յարափոփոխ տարածաշրջանը»: Խորհրդաժողովին հրաւիրւել էին դասախօսներ եւ հիւրեր ոչ միայն իրանահայ երեք թեմերից, այլ նաեւ Հայաստանից:

Մարտի 2-ի երեկոյեան խորհրդաժողովը բացւած յայտարարւեց ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական Կոմիտէի անդամ Արամ Շահնազարեանի միջոցով, ով ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեն հայրենի հազարաւոր նահատակների յիշատակը:

Կազմակերպիչ յանձնախմբի անունից նա անդրադարձաւ խորհրդաժողովի կազմակերպման նպատակներին եւ հրաւիրեց խորհրդաժողովի նախագահական կազմին՝ ազգային-հասարակական գործիչներ՝ Սոնիկ Բաղումեանին, Սուրիկ Աբնուսեանին եւ ՀՅԴ Թեհրանի Հայ Դատի յանձնախըմբի նախագահ՝ Իսակ Իւնանէսեանին:

Խորհրդաժողովի մեկնարկը տրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրհնութեան խօսքով: ՀՅԴ Բիւրոյի խօսքը ներկայացրեց ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Այնուհետեւ եւ հրաւիրւեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը՝ փոխանցելու իր խօսքը:

Խորհրդաժողովը շարունակւեց զեկուցաբերների ելոյթներով, ներկաների հնչեցրած հարցերով, առաջարկութիւններով եւ տեսակէտներով: Որպէս առաջին զեկուցաբեր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը հետեւեալ խորագրով ամփոփւած՝ «Հայաստանի ներկայ իրավիճակի գնահատումը՝ քաղաքական եւ իրաւական տեսանկիւնից» թեման ներկայացրեց լսարանին: ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը մանրամասն ներկայացրեց «Հարաւ-կովկասեան տարածաշրջանի զարգացումները ներկայ փուլում» թեման, «Յետպատերազմեայ իրավիճակի մարտավարական առաջադրանքներին եւ ռազմավարական նպատակներ»-ին անդրադարձաւ Արամ Շահնազարեանը, «Ռազմական վիճակը, ուժերի վերադասաւորումն ու հաւասարակշռութիւնը՝ 44-օրեայ պատերազմից յետոյ» նիւթին անդրադարձաւ բարձր տեխնոլոգիաների միջազգային մասնագէտ Արթուր Յովսէփեանը, որով աւարտւեց համագումարի առաջին բաժինը:

Մարտի 3-ին՝ առաւօտեան ժամը 10:00-ից շարունակւեց համագումարը, որի առաջին զեկուցաբերն էր՝ ազգային-հասարակական գործիչ, հասարակագիտութեան եւ քաղաքագիտութեան փորձագէտ, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը, ում դասախօսութեան թեման էր՝ «Սփիւռքի դերակատարութիւնը Արցախի հիմնահարցի վերաբերեալ», ապա՝ Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը հետեւեալ խորագրով ներկայացրեց իր զեկոյցը՝ «Հայ-թուրքական յարաբերութիւնների խնդիրը՝ հայաստանեան քաղաքական եւ հասարակական մտքի ընկալումներում»: Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը քննարկեց «Հայ-թուրքական յարաբերութիւնների խնդիրը՝ Սփիւռքահայ հոգեւոր, քաղաքական եւ հասարակական մտքի ընկալումներում» թեման, իսկ Հայաստանից՝ Ադրբեջանի հարցերի փորձագէտ՝ Անժէլլա Էլիբեգովան լսարանի ուշադրութեանը յանձնեց այս խորագրով ամփոփւած իր դասախօսութիւնը՝ « Ադրբեջանա-թուրքական տարածաշրջանային յաւակնութիւնները, առկայ մարտահրաւէրները եւ հնարաւոր զարգացումները»: «Իրանի աշխարհաքաղաքական շահերն ու դերակատարութիւնը տարածաշրջանային նոր զարգացումների համատեքստում» թեմային անդրադարձաւ Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի դասախօս իրանագէտ՝ Ահարոն Վարդանեանը, իսկ որպէս խորհրդաժողովի վերջին զեկուցաբեր՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Հրանտ Մելիք Շահնազարեանը ներկայացրեց՝ «Ռուսաստանի տարածաշրջանային դերակատարութիւնը, ռուսուկրայնական պատերազմը եւ դրա ազդեցութիւնը Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականութեան վրայ» թեման:

Իւրաքանչիւր դասախօսի ելոյթից յետոյ, ով 30 րոպէների սահմաններում էր ներկայացնում իր ելոյթը, լսարանին առիթ էր տրւում հարցումների, տեսակէտների եւ կարծիքների արծարծման: «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովի եզրափակիչ խօսքերով ելոյթ ունեցան՝ Իսակ Իւնանէսեանը, Արամ Շահնազարեանը, Կիրօ Մանոյեանը, իսկ եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Երկօրեայ խորհրդաժողովին իրենց մասնակցութիւնն էին բերել նաեւ՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանը, իրանահայ երեք թեմերի ազգային իշխանութեանց պատասխանատուներ, «Ալիք» հաստատութեան եւ մարզա-մշակութային միութիւնների ու հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, խորհրդաժողովի նիւթերով հետաքրքրւող բազմաթիւ ունկնդիր-մասնակիցներ:

Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարը՝ Հատիսի

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ