Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան տօների առիթով, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընդունել է շնորհաւորանքի այցելութիւններ:

Հինգշաբթի, 6 ապրիլ 2023 թւականին, Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց «Ս. Մարիամ Աստւածածին» բարեգործական կենտրոնի ներկայացուցիչներ՝ տկն. Ադրինէ Տէր-Ղուկասեանին եւ օր. Կարինէ Ղուկասեանին, ովքեր եկել էին շնորհաւորութեան այցելութիւն տալու Սրբազան Հօրը՝ Ս. Յարութեան տօնական օրերի առիթով:

Սրբազան Հայրը ողջունեց եւ գնահատեց իրենց այցելութիւնը եւ յաջողութիւն մաղթեց նրանց:

Նոյն առիթով շաբաթ, 8 ապրիլ 2023 թւականին Սրբազան Հօրը այցելեցին քաղաքիս «Բաբա Նորուզ» հրուշակեղէնի սեփականատէր՝ պրն. Կարօ Բեհզադեանի որդին եւ դուստրը, ովքեր իրենց շնորհաւորանքը փոխանցեցին՝ Սրբազան Հօրը նւիրելով հրուշակեղէնի արտադրանքներից՝ երկու պասկա:

Սրբազան Հայրը ողջունեց եւ մեծապէս գնահատեց նրանց ազնիւ վերաբերմունքը եւ յաջողութիւն մաղթեց իրենց:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Չորեքշաբթի 22 Մայիսի 2024;
չորեքշաբթի, Դ օր Հոգեգալստեան։ Պահք

Հինգշաբթի 23 Մայիսի 2024;
հինգշաբթի, Ե օր Հոգեգալստեան Պահք։

Ուրբաթ 24 Մայիսի 2024;
ուրբաթ, Զ օր Հոգեգալստեան։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ