ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՒԱՔ
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում
27 Ապրիլ 2023թ.
Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակին նւիրւած ձեռնարկների շարանում, Հ.Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ «Հայ Կին» միութեան կից «Անահիտ» միութեան եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի, ուրբաթ, ապրիլի 28-ին բանախօսական-գեղարւեստական միջոցառում էր կազմակերպւել միութեան «Արցախ» սրահում:
Անզալիի Սուրբ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող Հայոց ազգ. առաջնորդարանի շէնքում բռնկւած հրդեհից մօտ մէկ ամիս անց՝ հաշւի առնելով վերականգնողական աշխատանքների հրատապ անհրաժեշտութիւնը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հրաւէրով կայացաւ հանդիպում՝ հրդեհից պատճառւած վնասների վերականգնողական աշխատանքների գործընթացի արագացման օրակարգով:
Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ձեռնարկների շարանում «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երէկ՝ ապրիլի 26-ի երեկոյեան Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում միջոցառում էր կազմակերպւել պարսիկ պետական հիւրերի ներկայութեամբ:
Երեքշաբթի, 25 ապրիլ 2023 թւականին, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Սարգիս եկեղեցու բարերարներից՝ Հանգուցեալ Գուրգէն Սարգսեանի որդի՝ Էդիկ Սարգսեանին:
Ապրիլի 24-ի երեկոյեան բազմամարդ էր «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճը, որտեղ ըստ ընկալեալ սովորութեան ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր կենտրոնական ձեռնարկ՝ բանախօսական երեկոյ, մէկտեղւած գեղարւեստական կատարումներով:
Հայոց Մեծ Եղեռնի 108-ամեակի ոգեկոչման միջոցառումների շարանում, երկուշաբթի, 24 ապրիլ 2023 թւականին, Թեհրանի Հայոց Թեմի Ս. Սարգիս եկեղեցում, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ: Յաւարտ Ս. Պատարագի Բիւրաւոր Նահատակների յիշատակը ոգեկոչող յուշարձանների մօտ տեղի ունեցաւ՝ բարեխօսական աղօթք, խնկարկում ու ծաղիկների մատուցում եւ Ժողովրդական Պահանջատիրական Համահաւաք:
Կիրակի, 23 ապրիլ 2023 թւականին, Թեհրանի Հայոց Թեմի Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբ. Թարգմանչաց եկեղեցիներում, Բիւրաւոր Նահատակների յիշատակը ոգեկոչող յուշարձանների մօտ տեղի ունեցաւ՝ մոմավառութիւն, խնկարկում եւ ծաղիկների մատուցում: