Չորեքշաբթի, թւականիս մարտի 1-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Մարմնամտային երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանին, փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանին եւ նկարչութեան ուսուցչուհի Հերմինէ Ղարաբէգլուին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը խնդրելու կենտրոնի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդէսի կազմակերպման եւ Սրբազան Հօրն հրաւիրելու բացման ծրագրին, որը տեղի կունենայ թւականիս մայիսի 11-ին, «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում:
Երկուշաբթի, թւականիս փետրւարի 27-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ֆրանսիայի նորանշանակ դեսպան՝ Նիկոլա Ռոշին եւ իրեն ընկերակցող դեսպանատան պաշտօնեայ-խորհրդատու՝ Էդւարդ Դամբրին:
Շաբաթ, թւականիս փետրւարի 25-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց օր. Շարիս Մելքոմ Աբգարին, ով եկել էր Սրբազան Հօրը հրաւիրելու «ՊԱՐՏՔ» անհատական ցուցահանդէսի բացման հանդիսութեանը, որը տեղի կունենայ հինգշաբթի, թւականիս մարտի 2-ին:
Երկուշաբթի, թւականիս փետրւարի 20-ին, «Թունեան-Թովմասեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում հայոց դպրոցների ծնողական խորհուրդների անդամների հետ:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ եւ Մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ՝ ուրբաթ, փետրւարի 24-ի առաւօտեան ժամը 10:30-ից մինչեւ ուշ երեկոյ ժամը 21:00-ը կայացաւ աշակերտական Մշակութային փառատօնի երկրորդ բաժինը՝ երաժշտական գործիքների փառատօնը:
Հինգշաբթի, թւականիս փետրւարի 23-ին, Սրբազան Հայրն ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի այցելեց Իրանի ոսկերչական 14-րդ միջազգային ցուցահանդէս, որտեղ «Օհանեան» ոսկերչական ընկերութեան տաղաւարը այլ ընկերութիւնների կողքին, այցելուներին է ներկայացնում երկրի նորագոյն ձեռքբերումները՝ ոսկու եւ ոսկերչական արդիւնաբերութեան ոլորտում:
Ապրիլ 24-ի 108-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախմբերը Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւելով, թւականիս փետրւարի 14-ին Ազգ. Առաջնորդարանի դահլիճում, ճրտպ. Նորայր Արամեանի ատենապետութեամբ գումարեցին իրենց Անդրանիկ նիստերը, որի ընթացքում կատարւեցին աշխատանքների բաժանումները:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ Թեհրանի հայկական համայնքում եռամեայ դադարից յետոյ իրականացաւ աշակերտական Մշակութային փառատօնը՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
Եկեղեցու տօնացոյցը յիշեցնում է մեզ, որ արդէն Մեծ պահքի սեմին ենք։
Քրիստոնէական եկեղեցու կեանքում Մեծ պահքը գեղեցկագոյն առիթն է, որ հաւատացեալներին մղում է աղօթքով, պահեցողութեամբ եւ եկեղեցական արարողութիւնների մասնակցութեամբ վերանորոգութեան եւ հաւատքի վերակենսաւորման։
Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, Հայոց եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են յիշատակը «Սուրբ Վարդանանց» Զօրավարների: «Վարդանանք» ասելով հասկանում ենք այն 1036 սուրբ նահատակները, որոնք հայոց Զօրավար՝ Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ 451 թւականին Աւարայրի դաշտում իրենց կեանքը ընծայաբերեցին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան զոհասեղանին։