Հայոց Մեծ Եղեռնի 108-ամեակի ոգեկոչման միջոցառումների շարանում, երկուշաբթի, 24 ապրիլ 2023 թւականին, Թեհրանի Հայոց Թեմի Ս. Սարգիս եկեղեցում, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ: Յաւարտ Ս. Պատարագի Բիւրաւոր Նահատակների յիշատակը ոգեկոչող յուշարձանների մօտ տեղի ունեցաւ՝ բարեխօսական աղօթք, խնկարկում ու ծաղիկների մատուցում եւ Ժողովրդական Պահանջատիրական Համահաւաք:
Կիրակի, 23 ապրիլ 2023 թւականին, Թեհրանի Հայոց Թեմի Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբ. Թարգմանչաց եկեղեցիներում, Բիւրաւոր Նահատակների յիշատակը ոգեկոչող յուշարձանների մօտ տեղի ունեցաւ՝ մոմավառութիւն, խնկարկում եւ ծաղիկների մատուցում:
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ՝ ԱՅԼ ԸՆՏՐԱՆՔ ՉԿԱՅ»
Ճակատագրական է ներկայ հանգրուանը մեր ազգի պատմութեան։ Մութ ամպերով է ծածկուած երկնակամարը հայ կեանքին։ Անորոշ է Արցախին ու Հայաստանին առջեւ բացուած հորիզոնը։ Կարելի չէ այլապէս բնութագրել մեր ազգի կեանքին պարզած ներկայ պատկերը։
Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շարանում, ուրբաթ ապրիլ 21-ի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Յ. Թումանեան» սրահում կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական ծրագիր, նւիրւած Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակներին:
Քրիստոնէական վարդապետութեան մեծագոյն տարածիչը՝ Պօղոս առաքեալ եբրայեցիներին գրած իր նամակում խօսելով հաւատի մասին ասում է. «Ի՞նչ է հաւատը։ Հաւատ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդէպ յոյս ունենք, եւ համոզւած լինել այն բաներին, որոնք չեն երեւում» (Եբր. 11։1) եւ ապա շարունակելով իր մտածումները առաքեալը հին կտակարանեան հաւատքի հերոսների կեանքի օրինակով շեշտում է հաւատքի կարեւորութիւնը իբրեւ առանցքային խորհուրդ մարդկային կեանքում։ Յարաճուն հաւատքը մարդ արարածի կեանքը պատւանդանում է ժայռի վրայ, նրա աչքերը յառած պահելով կեանքի կենսապարգեւ Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին։
Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շարանում, երէկ՝ ապրիլի 19-ին միասնական միջոցառում էր կազմակերպւել Հ.Մ. «Սարդարապատ» միութեան կենտրոնատեղիում:
ՊԱՀԱՆՋԱՏԷՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՅԱՐԳԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՐԲԱԴԱՍՒԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԸ
Խոր ցաւով եւ մեծ ափսոսանքով մամուլի եւ կայքէջեան լրատւական միջոցներից իմացայ Վարդան Դեւրիկեանի վաղահաս մահը, որ տեղի է ունեցել 13 Ապրիլին 59 տարեկանում։
Երկուշաբթի, 17 ապրիլ 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էսթոնիոյ հանրապետութեան պատւոյ հիւպատոս տիար՝ Արմէն Մութաֆեանին եւ իր եղբօր՝ պրն. Ալբերտ Մութաֆեանին, ովքեր եկել էին Քրիստոսի Ս. Յարութեան տօնի առիթով, իրենց շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազանին: