Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երկուշաբթի, 1 մայիս 2023 թւականին, դասախօսական երեկոյ էր կազմակերպւել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» դահլիճում:

Օրւայ դասախօսներն էին ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր, «Հայաստան» խմբակցութեան անդամ Ասպրամ Կրպէյեանը եւ Ադրբեջանի հարցերով փորձագէտ Անժելլա Էլիբեգովան:

ՀՈՒՍԿ-ի անունից ներկաներին ողջոյնի խօսք ասելով Նայիրի Բալայեանը, հակիրճ գծերով ներկայացրեց դասախօսների կեսագրական տւեալները՝ բեմ հրաւիրելով նրանց, եւ ՀՈՒՍԿ-ի վարչութեան փոխնախագահ Նարբէ Աբուլեանին:

Ասպրամ Կրպէյեանն իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ իշխող օկուպանտ համակարգի ոչ հայրենանպաստ քայլերին, որոնց հետեւանքով այսօր Հայաստանը եւ Արցախը կանգնած են նմանօրինակ լուրջ մարտահրաւէրների եւ ծանր պայմանների առջեւ: Նա կարեւորեց սփիւռքահայութեան եւ ի մասնաւորի իրանահայ համայնքի դերը, եւ մի խօսքով Հայաստան-Սփիւռք միասնական ազգային կամքը, ներկայի անմխիթար իրավիճակը բարեկարգելու եւ հայրենի պետականութիւնը ամուր հիմքերի վրայ դնելու համար: Նա նշեց, որ այսօր այն ինչ իրագործւում է Հայաստանում իշխող համակարգի կողմից չի բխում հայկական պետականութեան շահերից, որովհետեւ չի կարող հայկական պետականութեան շահից բխել՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեղաւորելու մոլուցքը, Սփիւռքը պառակտելը, թշնամուց եկող իրական վտանգը չկարեւորելը, եւ սեփական ժողովրդին խաբկանքներով սնելը: Նա վերջում ընդգծեց, որ մենք փոքր ազգ ենք, բայց թոյլ չենք եւ մեծ ռեսուրսներ ունենք Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում, բայց դժբախտաբար չունենք համակարգ, որոնք անվերապահօրէն ստանձնեն պատասխանատւութիւն: Նա կարեւոր համարեց միասնականութիւնը, եւ անզիջում պայքարը բոլոր պառակտողների դէմ:

Օրւայ յաջորդ դասախօս՝ Ադրբեջանի հարցերով փորձագէտ Անժելլա Էլիբեգովան անդրադարձաւ այն արտաքին մարտահրաւէրներին, որոնց դէմ-յանդիման է կանգնած Հայաստանը: Նա անդրադարձաւ Ադրբեջանի այն վտանգաւոր ծրագրին, որի նպատակն է արցախահայութեանը ինտեգրել Ադրբեջանի կազմում եւ նշեց, որ այդ ծրագիրը ուղեկցւում է մի քանի տարբեր մեխանիզմներով, ինչպէս՝ ռազմական, որ տարբեր հանգրւաններում ծաւալւում է խաղաղ բնակչութեան դէմ, երկրորդը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելն է՝ շրջափակելով արցախահայութեանը, իսկ երրորդը՝ տնտեսականը, որ տարբեր միջոցներով փորձում են տնտեսապէս ճնշել ժողովրդին, մի խօսքով Ադրբեջանը տարբեր ոլորտներում ինտենսիւ արշաւ է սկսել արցախահայութեան դէմ: Նա ընդգծեց, որ 90-ականներին թէեւ Արցախի պայմանները ծանր էին, սակայն Հայաստանի պետութիւնը ամէն կերպ փորձում էր նրանց աջակցել, իսկ ցաւօք այսօր նոյնը չէ: Նա կարեւոր մարտահրաւէրը համարեց նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ը, որը պահանջում է Ադրբեջանը՝ անդրադառնալով այն քայլերին, որը ձեռնարկել է Ադրբեջանը, ըստ որի՝ միտում է Հայաստանի տարածքով միանալ Նախիջեւանին, Թուրքիային եւ ապագայում Եւրոպային: Էլիբեգովան այս հարցով անդրադարձաւ Իրանի բարիդրացիական մօտեցմանը, եւ հակաիրանական այն քայլերին, որ Ադրբեջանն է կատարում: Դասախօսը գնահատանքով անդրադարձաւ Իրանի բարի կամքի դրսեւորմանը, եւ այս հարցով կարեւոր համարեց իրանահայ համայնքի դերակատարութիւնը:

Դասախօսական ելոյթներից յետոյ ներկաներին առիթ տրւեց հարցումների, իսկ եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը գնահատանքով անդրադարձաւ դասախօսների անկեղծ ելոյթներին եւ ընդգծեց, որ ժողովուրդների կեանքում միշտ լինում են դժբախտութիւնները, սակայն կարեւոր համարեց չընկերկելը: Սրբազան Հայրը անհրաժեշտ համարեց հաւատարիմ մնալ ազգային սկզբունքներին, ինքնուրոյնութեանը եւ ազգային պատկանելիութեանը, եւ ընդգծեց, ամուր գիտական տւեալներով պէտք է մեզ զօրացնենք, որպէսզի կարողանանք յաղթել զէնքով, գիտութեամբ եւ գրչով:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ դեսպանութեան մշակութային եւ համայնքային հարցերով խորհրդական՝ Սերգէյ Գրիգորեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Վահիկ Աղաքեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը, Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 16 Ապրիլի 2024;
ԺԷ օր Յինանց

Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ