Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի, 1 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Հաշւեքննիչ մարմնի անդամներին, ովքեր եկել էին քաղաքավարական այցելութիւն տալու Սրբազան Հօրը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ իր գոհունակութիւնը յայտնեց քաղաքավարական այցի առիթով:

Հանդիպման ընթացքում զեկուցւեց Մարմնի ընդհանուր աշխատանքերի մասին, միեւնոյն ժամանակ անդրադառնալով Հաշւեքննիչ մարմնի ծանր, լայնածաւալ եւ պատասխանատու աշխատանքին, մտահոգութիւն հնչեց մարդուժի պակաս ունենալու պատճառով առաջացած դժւարութիւններին:

Սրբազան Հայրը գնահատելով Հաշւեքննիչ մարմնի աշխատանքը, կարեւորեց երիտասարդ խաւը ազգային աշխատանքներում ներգրաււելու եւ միջամուխ դարձնելու անհրաժեշտութիւնը:

Մայիսի 1-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց նաեւ «Մարի Մանուկեան» օրիորդաց միջնակարգ դպրոցի Ծնողական խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը խնդրելու եւ հրաւիրելու 12-րդ դասարանի աւարտական վկայականների բաշխման հանդիսութեանը:

Սրբազան Հայրը գնահատելով, յաջողութիւն մաղթեց նրանց աշխատանքներին:

Նոյն օրը միջօրէին, Սրբազան Հօրն այցելեցին՝ յատուկ հրաւէրով Թեհրան ժամանած ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր, «Հայաստան» խմբակցութեան անդամ Ասպրամ Կրպէյեանը եւ Ադրբեջանի հարցերով փորձագէտ Անժելլա Էլիբեգովան:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց յարգոյ հիւրերին: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղաւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին ու Արցախի ներկայ իրավիճակին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ