«Էլպիս Ֆերահեան» ազգ. մանկապարտէզը 2016-17 տարեշրջանը սկսել է սեպտ. 24-ից, 72 աշակերտ-աշակերտուհիներով, որոնք բաժանւեցին 5 խմբակների, 3 խմբակ մանկապարտէզ եւ 2 խմբակ նախակրթարան:
Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան և Գիտութեան Նախարարութիւնը 2017 թւականի օգոստոսի 4-ից 10-ը Հայաստանում կազմակերպել է Հայագիտական 8-րդ համահայկական օլիմբիադան և Հայոց եկեղեցու պատմութեան մրցոյթ:
Այսու յայտնում ենք մեր թեմի ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 4 Օգոստոս 2017-ին, առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի
Հինգշաբթի 2017 թւի յուլիսի 29-ին, Հ. Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը այցելեց «Արտակ Մանուկեան» թանգարան:
Շաբաթ յուլիսի 29-ի կէսօրին, Շուշիի Ասմունքի Համահայկական 6-րդ Փառատօնին մասնակցող աշակերտ-ուհիները, իրենց ծնողների, պատասխանատուների և կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին ներկայ եղան Ս. Սարգիս եկեղեցում, որպէսզի Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի աղօթքն ու օրհնութիւնն ստանան:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի և ուրբաթ, օգոստոսի 17 – 18, 2017-ին, Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով կազմակերպւելու է յատուկ ուխտագնացութիւն դէպի Ղորող, հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:
Արցախեան իր այցելութիւնից վերադարձին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, հինգշաբթի 27 յուլիսի կէսօրին, հանդիպեց Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարար՝ տկն. Հրանուշ Յակոբեանին:
Սոյն թւականի յունիսի 22-ին հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Հ. Ու. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ հայոց ազգ. «Արաքս» դպրոցի տարրականի վեցերորդ եւ միջնակարգի Ա շրջանի իններորդ դասարանների հայոց լեզւի վկայականների շնորհման հանդիսութիւնը:
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 24-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:
Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յուլիսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գիւղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամեակին նւիրւած սուրբ պատարագին եւ տօնական միջոցառումներին: