ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՐՋԱՆԿԱՅԻՇԱՏԱԿ Տ. ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ԱՇԸԳԵԱՆԻ ՀՈԳՒՈՅՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Այսու յայտնում ենք մեր թեմի ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 4 Օգոստոս 2017-ին, առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի

վերջերս վախճանւած`  

երջանկայիշատակ Տ. Նորայր Եպս. Աշըգեանի 

հոգւոյն խաղաղութեան համար։

Հանգուցեալ Սրբազանը Կիլիկոյ Կաթողիկոսութեան ժրաջան, ուխտապահ եւ ծառայասէր միաբանն էր ձեռնադրւած 1976-ին, Անթիլիասի մայր տաճարում։

Յայտնենք նաեւ որ հանգուցեալ Սրբազան հայրը բազմիցս եղել էր Իրան եւ յատկապէս Թեհրան, որտեղ Ս. Ծննդեան եւ Աւագ Շաբաթւայ ու Ս. Յարութեան տօների առիթով պատարագներ, քարոզներ ու հանդիպումներ էր ունեցել մեր ժողովրդի զաւակների հետ։

Եկէ՛ք միասին աղօթենք հանգուցեալ Սրբազան հօր հոգւոյն խաղաղութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Վեհափառ Հայրապետ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Կիլիկիան զինւորագրեալ միաբանութեան արեւշատութեան եւ օրհնաբեր ծառայութեան ի խնդիր։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com