ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

«Էլպիս Ֆերահեան» ազգ. մանկապարտէզը՝ 2016-2017 տարեշրջանում

«Էլպիս Ֆերահեան» ազգ. մանկապարտէզը 2016-17 տարեշրջանը սկսել է սեպտ. 24-ից, 72 աշակերտ-աշակերտուհիներով, որոնք բաժանւեցին 5 խմբակների, 3 խմբակ մանկապարտէզ եւ 2 խմբակ նախակրթարան:

Մանկապարտէզի տեսչուհին է՝ Այրինա Նորաւեանը, գրասենեակի պատասխանատուներն են՝ Օդետ Վարդանեանը եւ Լալա Յովակիմեանը, երգի եւ երաժշտութեան ուսուցչուհին է՝ Արփինէ Յարութիւնեանը և պարի ու մարզանքի ուսուցչուհին՝ Թալին Ֆալլահը:

Մանկապարտէզի բաժնի ուսուցչուհիներն են՝ Ռիմա Մելքոմեանը, Վիոլետ Բաղդասարեանը, Քարոլին Խաչիկեանը և Սերինէ Թահմազեանը:

Նախակրթարանի բաժնի ուսուցչուհիներն են՝ Ժասմէն Մինասեանը և Ադրինէ Ստեփանեանը:

Առաջին ընդհանուր ժողովը ծնողների հետ, տեղի ունեցաւ սեպտ. 21-ին, ուր տեսչութեան միջոցով, ծնողները ծանօթացան ուսուցչուհիների հետ. նոյն հանդիպմանը բացատրւեց մանկապարտէզի կրթադաստիարակչական աշխատանքների եւ կազմակերպչական կանոնների մասին:

Հոկտեմբերի 2-ին, թաղի քահանայ Տ. Արիստակէս Շահմիրեանը այցելեց մանկապարտէզ, օրհնելով բոլոր աշակերտութեանը, խրատներ փոխանցեց նրանց:

Հոկտեմբերի 9-ին, տօնել ենք Ս. Թարգմանչաց տօնը. նոյն օրը Մշակոյթի տօնի առիթով բոլոր աշակերտ-աշակերտուհիները իրենց հետ աշխատանքներ են տուն տարել: Այդ օրը տօնեցինք նաեւ մանուկների համաշխարհային տօնը, զւարճալի խաղերով եւ մանկապարտէզի բակում դաշտահանդէս կազմակերպելով:

Հոկտեմբերի 17-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Կրթական խորհրդի յարգարժան ներկայացուցիչ՝ տկն. Մելինէ Բադալի ընկերակցութեամբ այցելեցին մանկապարտէզ. մուտքի մօտ Սրբազան Հօրը դիմաւորեցին մանկապարտէզի տեսչութիւնը, ծնողական խորհուրդը եւ աշակերտ-աշակերտուհիների ներկայացուցիչները աղ ու հացով, որը օրհնւեց Սրբազան Հօր միջոցով, ապա բոլորը բարձրացան մանկապարտէզի սրահ, ուր կատարւեց Տէրունական աղօթքը, բարի գալստեան խօսքեր հնչեց տեսչուհու, նաեւ աշակերտների ներկայացուցիչների միջոցով. կատարւեց երգեր եւ արտասանութիւններ եւ վերջում Սրբազան Հայրը իր օրհնանքի խօսքն ուղղեց բոլորին:

Հոկտեմբերի 25-ին, տեղի ունեցաւ մանկապարտէզի ծնողական խորհրդի ընտրութիւնը:

Հոկտեմբերի 29-ին, նախակրթարանի բոլոր աշակերտ-աշակերտուհիները մասնակցեցին Ս. Սարգիս եկեղեցում, ստանալով  Ս. Հաղորդութիւն:

Նոյեմբերի 1-ին եւ 2-ին, կայացաւ առաջին դասարանային հանդիպումը՝ ուսուցիչների եւ ծնողների հետ:

Նոյեմբերի 2-ին եւ 9-ին, մեր ատամնաբուժ ծնողների՝ տկն. Ալենուշ Դանիէլեանի եւ տկն. Անի Զոհրաբեանի միջոցով, ստուգւեցին բոլոր աշակերտ-աշակերտուհիների ատամները: Նոյն ամսւայ 3-ից, սկսւեցին լեգոյի արտադասարանային դասարանները՝ տկն. Անգինէ Շահբազեանի ուսուցչութեամբ:

Նոյեմբերի 11-ին, մանկապարտէզում տեղի ունեցաւ ճաշկերոյթ, ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ:

Նոյեմբերի 12-ին, Կրթական խորհրդի ներկայացուցիչ՝ տկն. Մելինէ Բադալի եւ ծնողական խորհրդի ներկայութեամբ, բացումը կատարւեց մանկապարտէզի Յատուկ աշխատանքների դասարանի, որը անւանակոչւեց՝ ԿԱՆԱՉ ՄՈԼՈՐԱԿ: Նոյն օրը բոլոր աշակերտ-աշակերտուհիները աչքի քննութեան ենթարկւեցին, ամբլիոփիի տեսակէտից:

Նոյեմբերի 21-ին, սկսւեցին շախմատի արտադասարանային աշխատանքներ՝ օր. Թենի Խաչատրեանի ուսուցչութեամբ:

Նոյեմբերի ընթացքում, կեանքի կոչւեց մանկապարտզէի 75-ամեակի յոբելենական յանձնախումբը, որի առաջին նիստը կայացաւ 2016 թ. դեկտ. 6-ին:

Դեկտ. 9-ին, տեղի ունեցաւ մանկապարտէզի Նոր տարւայ վաճառքը, ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ:

Դեկտ. 22-ին եւ 23-ին կայացաւ մանկապարտէզի Նոր տարւայ հանդէսները, իսկ 28-ին, բոլոր սաները դիմաւորեցին Ձմեռ պապիկին, ուրախ եւ զւարճալի հանդիսութեամբ:

Յունւարի 21-ից 25-ի ընթացքում, բոլոր դասարանների ծնողները հերթական կերպով, առաւօտեան առաջին պահից մինչեւ մանկապարտէզի արձակւելու ժամը, մասնակցեցին դասարանների աշխատանքներին:

Փետր. 1-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, մանկապարտէզում տեղի ունեցաւ, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի Նոր տարւայ հանդիպումը, բոլոր կրթօջախների ուսուցիչ-ուսուցչուհիների հետ:

Փետր. 6-ին եւ 7-ին տեղի ունեցաւ երկրորդ դասարանային ժողովը:

Փետրւարին տօնել ենք Վարդանանքը, Տեառնընդառաջը (հրավառութիւն՝ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, որպէս հասութաբեր ձեռնարկ եւ հրավառութիւն եւ փարոսների եւ աղանձների պատրաստում մեր աշակերտութեան համար, ուսուցչուհիների եւ ծնողական խորհրդի միջոցով), նաեւ տօնել ենք Բուն Բարեկենդանը նախ յատուկ հանդիսութեամբ՝ ծնողների ներկայութեամբ, ուր որպէս դասախօս հրաւիրւել էր քահանահայր Տ. Արիստակէս Շահմիրեանը, ապա խաղերով ու զւարճալի աշխատանքներով միայն աշակերտ-աշակերտուհիների համար: Բարեկենդանի առիթով, ծնողական խորհուրդը, Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնում կազմակերպել էր դիմակահանդէս, փոքրիկների եւ իրենց ծնողների համար:

Մարտ եւ ապրիլ ամսւայ ընթացքում, մանկապարտէզի սաների ներկայացուցիչները մասնակցեցին «Արարատ» մարզաւանում կազմակերպւած Համադպրոցական խաղերի բացման արարողութեանն ու մրցոյթներին: Նոյն ամիսներին 2 պահով, հոգեբան տկն. Քրիստինէ Արզումանեանը, Կրթական խորհրդի կողմից, հանդիպում-զրոյց ունեցաւ ծնողների հետ, երեխաների դաստիարակութեան օգտակար հնարների մասին:

Ապրիլի 10-ին -ի մասնագէտները մանկապարտէզում, կենդանիներ ցուցադրեցին բոլոր աշակերտներին, մանրամասն բացատրելով նրանց մասին:

Ապրիլի 16-ին, ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ Զատկւայ առիթով հաւկթախաղ եւ ճաշկերոյթ:

Ապրիլի 22-ին, մանկապարտէզի բոլոր աշակերտ-աշակերտուհիները մասնակցելով Ս. Սարգիս եկեղեցում կազմակերպւած ծաղիկների մատուցման, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Ապրիլեան Եղեռնի Նահատակներին. նոյն օրը բոլոր սաները Ս. Հաղորդութիւն ստացան եկեղեցիներում:

Ապրիլի 27-ին, տեղի ունեցաւ մանկապարտէզի ուրախ երեկոն, «Արամ Մանուկեան» սրահում:

Մայիսի 7-ին, կայացաւ երրորդ դասարանային ժողովը:

Մայիսի 11-ին, ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, ՀՀԸՄ-ում տեղի ունեցաւ խրախճանքի երեկոյ, ծնողների համար:

Մայիսի 14-ին բոլոր աշակերտ-աշակերտուհիները մասնակցեցին «Արարատ» մարզաւանում կազմակերպւած արշաւին:

Մայիսի 24-ին, 26-ին, 27-ին, 29-ին եւ 31-ին տեղի ունեցաւ մանկապարտէզի տարեվերջի հանդէսները եւ յունիսի 1-ին, բոլոր սաները հրաժեշտ տւեցին մանկապարտէզին եւ իրենց ուսուցչուհիներին:

2016-2017 տարեշրջանի ամռանը, առաջին անգամւայ համար մանկապարտէզի տեսչութեան միջոցով, կազմակերպւեցին ամառային աշխատանքներ 3-ից 6 տարեկան մանուկների համար, որը իր աշխատանքը սկսեց յունիսի 17-ից եւ կաւարտի օգոստ. 1-ին:

«Էլպիս Ֆերահեան» ազգ. Մանկապարտէզի տեսչութիւն

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com