Արցախեան իր այցելութիւնից վերադարձին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, հինգշաբթի 27 յուլիսի կէսօրին, հանդիպեց Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարար՝ տկն. Հրանուշ Յակոբեանին:
Սոյն թւականի յունիսի 22-ին հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Հ. Ու. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ հայոց ազգ. «Արաքս» դպրոցի տարրականի վեցերորդ եւ միջնակարգի Ա շրջանի իններորդ դասարանների հայոց լեզւի վկայականների շնորհման հանդիսութիւնը:
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 24-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:
Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յուլիսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գիւղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամեակին նւիրւած սուրբ պատարագին եւ տօնական միջոցառումներին:
Կիրակի 23 Յուլիս 2017-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր Ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան տօնի առիթով։
Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի և ուրբաթ, օգոստոսի 10 – 11, 2017-ին, Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով կազմակերպւելու է յատուկ ուխտագնացութիւն դէպի Անզալի և Ռաշտ, հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:
Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ յուլիսի 19-ի երեկոյեան, Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցուն կից «Շաղուլեան» սրահում տեղի ունեցաւ Ստեփանոս Երէցի «Հանգիտագիրք» պատմագրքի շնորհանդէսը: Կոթողական այս աշխատութեան հիմքում ընկած է Ստեփանոս Երէցի ձեռագիր մատեանը, որը պահպանւում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի մատենադարանի ձեռագրերի բաժնում:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան երէց անդամներից՝ Գերշ. Տ. Նորայր Ս. Արք. Աշըգեանի վախճանման տխուր առիթով, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յանուն մեր Ազգային Իշխանութեան, ժողովականութեան եւ ժողովրդին հետեւեալ ցաւակցական նամակը յղեց Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին:
Թւականիս հինգշաբթի 20 յուլիսի առաւօտեան, ժամը 9:30-ին Հայ Մարզա-Մշակութային Նայիրի Միութեան պարի անսամբլի անդամները, նախքան իրենց Հայաստան ու դրանից յետոյ Վրաստան մեկնելը, մասնակցելու համար այնտեղ կայանալիք տարեկան ֆեստիւալին, իրենց պատասխանատուհիների հետ միասին եկան Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցի, որպէսզի Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի աղօթքն ու օրհնութիւնն ստանան:
Խորհրդի անդամ Սարօ Աւագեանը անդրադարձաւ հայոց դպրոցների ներկայ թւային պատկերին եւ կարգավիճակին, նշելով հետեւեալը.