Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Շրջանաւարտ Կրթական խորհրդի եւ յանձնախմբերի աշխատանքների մասին – 3 -

Կրթական խորհրդի յանձնախմբերից է՝ Դաստիարակչական յանձնախումբը, այդ մասին բացատրութիւն տւեց Նարբէ Աբուլեանը, ով ընդգծեց հետեւեալը. «Յանձնախմբի նպատակն է հայեցի դաստիարակութիւնը զարգացնել դպրոցներում եւ այդ ուղղութեամբ զանազան աշխատանքներ են իրականացւել»:

Մեր աշխատանքների շարանում Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի առիթով պատրաստւած գրքոյկից հարցումներ քաղեցինք եւ կազմակերպւեց գիտելիքների մրցութիւն, իհարկէ այդ գրքոյկները դասաւանդւել էին հայոց դպրոցներում: Մրցոյթի յաղթողները մասնակցեցին ճամբարի: Յանձնախումբը նաեւ կազմակերպել է մէկ տասնեակի հասնող արշաւներ, տարիքային բոլոր սահմանումների համար: Արշաւների բուն նպատակը նոյն տարիքի աշակերտների երկսեռ աշխատանքներն է եւ հինգ ժամ տեւող արշաւների ընթացքում թէ իրականացել են դաստիարակչական եւ թէ հաճոյական աշխատանքներ: Արշաւների աւարտին աշակերտներին հարցարաններ բաժանելով, տեղեկացանք նրանց տպաւորութիւնների մասին եւ աշակերտները եւս ներկայացրին իրենց առաջարկութիւնները, որոնք օգտագործել ենք ըստ հնարաւորին: Արշաւները կազմակերպելու նպատակով օժանդակել են միութիւնները, միութիւնների զանազան միաւորները եւ պատանեկան կազմակերպութիւնը: Յատկանշական է, որ արշաւները կազմակերպւել են «Արարատ» մարզաւանում:

Գիտելիքների մրցութեան պահով մեր աշխատանքային երկրորդ տարում իրանահայութեան պատմութեան մասին էր մրցոյթը: Այդ առնչութեամբ պատրաստւել է գրքոյկ, որը օգտագործելի է լինելու յաջորդ տարի, իսկ այս տարի Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ կազմակերպւել էր եռօրեայ ցուցահանդէս, ուր ցուցադրութեան էր դրւել իրանահայութեան մասին աշակերտների ձեռքի աշխատանքները (մակետ, նկարչութիւն, կոլաժ եւ ...):

Ուսման մակարդակը ուսումնասիրող յանձնախումբ, որի նպատակն է ուսումնասիրել դպրոցների աշակերտների եւ պաշտօնէութեան ուսման մակարդակը եւ մշակել վերաորակաւորման ծրագրեր: Այս աշխատանքին նպաստելու եւ արդիւնքները բացայայտելու նպատակով ժամանակին հարցարաններ ենք յղել դպրոցներին, որոնց պատասխանների արդիւնքում հնարաւոր է դարձել վերլուծել դպրոցների իրավիճակը եւ մշակել փաթեթ դպրոցների հարցերին իրազեկ դառնալու նպատակով: Նաեւ հաւաքագրել ենք ուսուցիչների տարեկան աշխատանքները, նշեմ, որ նախկինում եւս նմանօրինակ աշխատանք է տարւել, որը սակայն սառեցւել էր 2012-ից: Այդ հարցարանների արդիւնքում պարզեցինք թէ այդ ժամանակաշրջանում ուսուցիչները ինչ դասընթացների են մասնակցել եւ ընդհանրապէս ինչ աշխատանքներ են տարել :Այլ հարցարաններով քննարկւել են դպրոցներում աշխատանք ծաւալող անձնակազմի գործունէութիւնը:

Նաեւ կազմւել է գործունէութեան չափանիշերի հարցարաններ, որոնք լրացւել են փոխտեսուչների, ծնողական խորհուրդների, ծնողների եւ աշակերտների կողմից, որոնց հետազօտման արդիւնքում արտացոլւում է դպրոցի պաշտօնէութեան աշխատանքը:

Մենք նաեւ որոշեցինք ուսումնասիրել հայերէնից բացի այլ առարկաների ուսման որակը մեր դպրոցներում, եւ այն քննարկելով ծրագրեր մշակեցինք: Աշխատանքի նպատակը հետեւեալն էր նախ ուսումնասիրել՝ թէ ուր ենք կանգնած, եւ մեր դպրոցների մակարդակը, որ դպրոցում ինչպէս է, որպէսզի երբ հանդիպումներ ենք ունենում ուսումնադաստիարակչութեան պատկան հիմնարկների անձնակազմերի հետ, ի զօրու լինենք փաստերով ներկայացնելու մեր պահանջները եւ խնդիրները: Այս բնագաւառում մեր կիրառած մեթոդներից էր քաջալերական ձեւը եւ այն դարձաւ դպրոցներում անցկացւող «մերաթ» կոչւող քննութիւնների գլխաւոր դրդապատճառը, այդ քննութիւնների արդիւնքները խօսում են աշակերտների իմացականութեան մասին, որով կարելի է լինում ուսուցիչների աշխատանքների որակը քննարկել, որը դպրոցների որակաւորման համար կարեւոր է:

«Մերաթ»-ի մասին Կրթական խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանը ընդգծեց, որ «մերաթ» կոչւող քննութիւնները, որոնք անց են կացւում դասարան առ դասարան, այսպիսով քննարկւում է նաեւ ուսուցիչների դասաւանդման եղանակը եւ լաւագոյն արդիւնքը արձանագրած դասարանի ուսուցիչները գնահատականի են արժանանում յաւելեալ աշխատանքների համար: Մեզ հասած արձագանգները վկայում են այն մասին, որ յիշեալ քննութիւնների արդիւնքները բաւականին ազդեցիկ են եղել: Երբ համայնքում խօսւում է այն մասին, որ հայոց դպրոցների մակարդակը բարձր չէ, որը դիտւում է քանակական եւ ոչ թէ որակական դիտանկիւնից, անցկացւած քննութիւնները լաւագոյն վկան են որակի ապացուցման հարցով: Օրինակ «Յ. Թովմասեան» դպրոցը Թեհրանի մակարդակում գործող նոյնիսկ ոչ- շահադիտական դպրոցների մակարդակն է գերազանցում: Աւելացնեմ որ մեր դպրոցների պարսկերէնով դասաւանդւող առարկաների գծով մինչեւ այժմ նման փորձառութիւն չենք ունեցել: Յուսանք այս աշխատանքը շարունակւի, անկախ թէ ովքեր են լինելու Կրթական խորհրդի անձնակազմը, քանի որ այս աշխատանքի յարատեւութիւնն է ազդեցիկ լինելու:

Մենք հակւած չենք այն կարծիքի, որ հայոց դպրոցների թւային պատկերը նւազելով, անկում է արձանագրելու նաեւ մեր դպրոցների կրթական մակարդակը եւս, ուստի ամէն գնով պարտաւոր ենք սպառնալիքները վերածել առիթների: Մենք համոզւած ենք, որ անընդհատ պէտք է բարելաւել աշխատանքները եւ փորձել ենք նոր մեթոդներով ուղղորդւել: Թէեւ շատ դժւար արտօնութիւն ստացանք, որ մի ընկերութեան միջոցով մեր դպրոցներում իրականացնել «մերաթ»-ի քննութիւնները, սակայն այդ բոլորին գնացինք՝ յանուն դպրոցների որակի զարգացման:

Կրթական ասպարէզում աշխատանքը անաւարտ է եւ երբեք չի կարելի ասել, որ ինչ որ շրջանում ինչ որ աշխատանք աւարտին է հասել, բայց իւրաքանչիւր կազմի անդամներ աշխատում են իրենց լաւագոյնը իրականացնել:

Նկարներ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի գրքոյկներից՝

Նկարներ Աշակերտական Արշաւներից և Ճամբորդութիւններից՝

Նկարներ Աշակերտական Ցուցահանդէսից՝

Նկարներ «Մերաթ»-ի գրքոյկներից՝

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ