ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի 23 Յուլիս 2017-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր Ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան տօնի առիթով։

Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, առընթերակայութեամբ՝ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի և Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի:

Իր քարոզում Սրբազան հայրը անդրադարձաւ Այլակերպութեան խորհրդին, և դրանից փոխանցւող ուսուցումներին, թելադրելով ու յիշեցնելով, որ՝ «Այսօր Աստւած մեզ էլ է հրաւիրում, մի պահ մեր աշխարհիկ ամէն տեսակ կառչւածութիւններից ձերբազատւելով, հոգէիմացապէս վեր բարձրանալու, որպէսզի հաղորդակցութեան մէջ մտնենք աստւածային ճշմարտութեան հետ, տեսնենք Աստծուն և լսենք նրա պատգամը, հասկանանք նրա կամքը և հնազանդւենք նրա Որդուն՝ Քրիստոսին»: 

Սրբազան Հայրը յաւելեց. «Քրիստոնեայ հաւատացեալը Քրիստոսից բացի ուրիշ ոչ ոքի կարիք չունի: Քրիստոնեայ հաւատացեալն իր հայեացքը, առաքեալների նման միայն և միայն Քրիստոսի վրայ պէտք է կենտրոնացնի, որովհետև փրկութիւնը, կեանքը, յարութիւնը և մեղքերի քաւութիւնը Քրիստոսով է տրւում և ստացւում»: 

Վերջում Սրբազան Հայրը շեշտեց. ասելով՝ «Եկէք այսօր մենք մեր ունեցած Աստւածաշնչական, կրօնական, եկեղեցական, հոգևոր և Աւետարանական ճանաչողութիւնն ու գիտութիւնը վերաթարմացնենք և մեր ուխտն իբրև հաւատացեալի վերականգնենք՝ բացելով մեր հոգու և սրտի դռները, որպէսզի այնտեղ ընդունենք իր աստւածային բնութեամբ պայծառակերպւած ու փառաւորւած Տիրոջը՝ Քրիստոսին»:

Եկեղեցում ներկայ հաւատացեալները, մեծ թէ փոքր, Սուրբ Հաղորդութիւն ստանալուց յետոյ, արարողութեան աւարտին, Վարդավառի աւանդութիւնը վառ պահելու խանդավառութեամբ եկեղեցիների բակում միմեանց վրայ ջուր թափեցին և ուրախ ժամեր անց կացրին: Այդ առիթով բոլոր եկեղեցիների եկեղեցական խորհուրդները պատշաճ հիւրասիրութիւն էին պատրաստել, որը օրհնւելուց յետոյ հիւրասիրւեց ժողովրդին:

Նկարներ Ս. Սարգիս Եկեղեցուց՝ 

Նկարներ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցուց՝

 

Նկարներ Սրբոց Թարգմանչաց Եկեղեցուց՝

 

Նկարներ Սրբոց Վարդանանց Եկեղեցուց՝

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com