ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Շրջանաւարտ Կրթական խորհրդի եւ յանձնախմբերի աշխատանքների մասին – 5 -

Խորհրդի անդամ Սարօ Աւագեանը անդրադարձաւ հայոց դպրոցների ներկայ թւային պատկերին եւ կարգավիճակին, նշելով հետեւեալը.

«Ունենք 15 շէնքեր, սակայն որոշ դպրոցներ աշակերտների թւային պատկերին համահունչ մէկտեղւել են, այսօրւայ դրութեամբ ունենք 9 տարրական, 8 միջնակարգի «ա» եւ 6 միջնակարգի «բ» օղակի դպրոցներ, 4 մանկապարտէզ եւ նախակրթարան, ընդհանուր աշակերտութեան թիւը սկսած մանկապարտէզից՝ 2233 է, որից 1687-ը սովորում են տարրական օղակից մինչեւ աւելի բարձր դպրոցներում, իսկ 346-ը մանկապարտէզ-նախակրթարաններում: Ունենք ուրբաթօրեայ դպրոց, որը ունի 355 աշակերտներ, որից 121-ը նախահամալսարանական օղակում են, եւ մենք մեր դպրոցներում այդ օղակը չունենք, ուստի մեր երեխաները ստիպւած են այլ դպրոցներ յաճախել, այդ թւից մնում է 234 հոգի, որոնցից 135-ը կարող են մեր հայկական դպրոցներում ներգրաււեն իրենց ցանկացած ճիւղերում, բայց չեն մասնակցում, իսկ մնացեալը այնպիսի ճիւղեր են սովորում, որ մեր դպրոցներում այդ ճիւղերը չունենք, ուրեմն ընդհանուր թիւը, որը կարող է հայկական դպրոց յաճախել, սակայն չի յաճախում 135 հոգի է»:

Ուրբաթօրեայ աշխատանքների մասին Կրթական խորհրդի ատենապետը ընդգծել է. «Ոչ-հայկական դպրոց յաճախող երեխաների 99 տոկոսը արձանագրւած են ուրբաթօրեայ դասընթացներում: Ուրբաթօրեայ դասընթացների համար մէկ դպրոց ենք նկատի առել եւ հիմնականում ուրբաթօրեայի նպատակը հետեւեալն է, որ այն աշակերտները, ովքեր հայկական դպրոց չեն յաճախում, կարողանան մասնակցել հայերէն դասընթացների եւ նրանց առիթ տրւի որպէսզի շփւեն միմեանց հետ, այս տարի նրանց համար կազմակերպւել է Ամանորի ժամանցային ծրագիր, նաեւ մասնակցել են Համադպրոցական խաղերին եւ մշակութային փառատօնին»: 

Ուսուցիչների կապակցութեամբ Ռուբինա Օհանեանը հետեւեալը ընդգծեց. «Կրթական խորհուրդը հանդիպումներ է ունեցել հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների հետ, որոնց հետ համախորհուրդ կազմւել է Ուսուցչական խորհուրդ, որը վեց ամսւայ ընթացքում ունեցել է հանդիպումներ: Խորհրդի նպատակը հետեւեալն է՝ ուսուցիչ-աշակերտ եւ Կրթական խորհուրդ կապերը է՛լ աւելի սերտացնել: Ինչպէս նաեւ զբաղւել է քննութիւնների հարցարանների կազմմամբ:

Կրթական խորհուրդը հարցարաններ է պատրաստել, որը ծառայում է որպէս տեղեկատւութեան բանկ, նրանք նաեւ մի շարք ծրագրեր են նախաձեռնել այդ կապերը է՛լ աւելի ամրապնդելու նպատակով:

Յանձնախմբերի հետ կապերի բացատրութիւններից յետոյ Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը հանրագումարի բերելով տարւած աշխատանքները ընդգծել է. «Կրթական խորհուրդը նշւած աշխատանքներին կից դպրոցների աշխատանքները հունաւորելու նպատակով բազմիցս հանդիպումներ է ունեցել պետական պատկան շրջանակների պատասխանատուների հետ: Պետական հանդիպումները հիմնականում եղել են Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան հետ եւ Թեհրան քաղաքի գերատեսչութեան եւ հայոց դպրոցների պատկան Ուսումնադաստիարակչութեան շրջանների՝ պատասխանատուների հետ քննարկելով մեր դպրոցների խնդիրները: Առաջին դժւարութիւնը, որին դէմ յանդիման կանգնեցինք «Սողոմոնեան» եւ «Յ. Թովմասեան» դպրոցների փակման հարցն էր, որի մասին ժամանակին անդրադարձ է եղել հրապարակային ձեւով, սակայն 8-րդ շրջանի գերատեսչութեան հետ բանակցութիւնների արդիւնքում, հակառակ աշակերտների թւի պակասի, մենք յաջողեցինք պահել յիշեալ դպրոցները: Նշեմ որ այն աշակերտները, որոնք յաճախում են «Յ. Թովմասեան» դպրոց, ուսման առումով բարձր մակարդակի են: Մենք փորձում ենք նախարարութեան հետ կապերի միջոցով, եւ ինչու չէ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի ջանքերով որոշ հարցեր կարգաւորել եւ նոյնիսկ հակառակ դպրոցի աշակերտների թւային քիչ պատկերի, մեզ է տրամադրւել շատ լաւ ուսուցիչներ: Նաեւ հանդիպում ենք ունեցել նախարարութեան կողմից մարդուժ տրամադրելու բաժնի պատասխանատուների հետ, կրկին անգամ աւելացնեմ, որ դարձեալ մեր աշակերտութեան թւային պատկերի բերումով մեզ չեն տրամադրում գրասենեակային պաշտօնէութիւն, որը ինչ որ խոչընդոտ է, սակայն ըստ երեւոյթին այդ հարցը եւս կարգաւորւելու է: Մենք ունեցել ենք հանդիպում նախարարութեան բիւջէի եւ ծրագրամշակման գերատեսչի հետ, որի ընթացքում խօսւել է մեր դպրոցների պահպանման խնդրի, հայերէն առարկաների ուսուցիչների աշխատավարձի վերաբերեալ եւ պահանջել նրանց օժանդակութիւնը եւ յաջողել ենք 50 միլիոն թումանի շրջագծում բիւջէ ապահովել, որը յուսանք կը շարունակւի: 

Մեր օրակարգի մէջ է եղել դպրոցների տարրական օղակի երկսեռ դարձնելը, որի ուղղութեամբ աշխատանքներ է տարւել եւ խնդիրը արծարծւել Թեհրան քաղաքի գերատեսչութեան եւ Ուսման գերագոյն խորհրդում, այս հարցը ընթացքի մէջ է եւ յուսանք դրական արդիւնքներ արձանագրենք: Հանդիպումներ ենք ունեցել դպրոցների ծնողական խորհուրդների հետ եւ աւելի լայն ճանաչողութիւն արձանագրել դպրոցների խնդիրների կապակցութեամբ, հանդիպումներ ենք ունեցել ծնողների հետ, ի մասնաւորի բարձր օղակի աշակերտների ծնողների հետ եւ նրանց քաջալերել ենք իրենց երեխաներին արձանագրել հայոց դպրոցներում: Դպրոցների վերադասաւորման հարցով մեր աշխատանքը կենտրոնացել է երկսեռ դարձնելու հանգամանքի վրայ եւ այսօր կենտրոն քաղաքամասի մեր դպրոցներում լուրջ դժւարութիւնների դիմաց ենք կանգնած: Մէկտեղւել են «Սողոմոնեան»-«Նայիրի» եւ «Թունեան»-«Յ. Թովմասեան» դպրոցները իրենց աշակերտների թւային պատկերի պատճառով:

Յատկանշական է, որ խորհուրդս սերտօրէն համագործակցում է ՀՀ Սփիւռքի եւ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնների հետ, մասնակցելով նրանց կողմից կազմակերպւած հետեւեալ ծրագրերին՝

- Համահայկական կրթկան 7-րդ խորհրդաժողով

- Շուշիի ասմունքի փառատօն

- Աշակերտական օլիմպիադաներ տարբեր առարկաներից

- «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրութեան մրցոյթ

-Նամակ զինւորին

եւ բազմաթիւ ուրիշ ծրագրեր, որոնց յայտարարութիւնները փոխանցւում է աշակերտութեան՝ անհատական մասնակցութիւն ունենալու համար:

Ինչպէս գիտենք՝ դպրոցներում կարեւոր եւ մեծ դեր ունեն հայ փոխտեսուչները եւ ծնողական խորհուրդները, նրանց միջոցով է իրականացւում բոլոր կազմակերպչական աշխատանքները: Այդիսկ պատճառով խորհուրդս պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել նրանց հետ, փոխտեսուչները ամսական զեկոյց են ներկայացնում իրենց կատարած աշխատանքներից եւ դպրոցի անցուդարձից:

Աւելացնեմ որ Կրթական խորհուրդը սերտ համագործակցութիւն ունի Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի հետ եւ համատեղ ծրագրեր ենք իրականացրել: 

Վերջում շնորհակալութիւն ենք յայտնում Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, որ միշտ նեցուկ է հանդիսանում Կրթական խորհրդի ծրագրերին եւ յաճախ այցելում է հայոց դպրոցները, որը խիստ քաջալերական բնոյթի է: Կրթական խորհրդին կից զանազան յանձնախմբերի շրջագծում մեզ հետ համագործակցում են աւելի քան 50 հոգի, որոնց անհրաժեշտ է շնորհակալութիւն յայտնել»:

Նկարներ Ուրբաթօրեայ Դասընթացներից՝

Նկարներ Շուշիի Ասմունքի Փառատօնից՝

Նկարներ Աշակերտական Օլիմբիադաներից՝

Նկարներ Քրիստոնէական և Կրօնական Համագումարներից՝

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com