ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Շրջանաւարտ Կրթական խորհրդի եւ յանձնախմբերի աշխատանքների մասին – 2 -

Կրթական խորհրդի յանձնախմբերից է հոգեբան խորհրդատուների յանձնախմբի աշխատանքները, որի մասին բացատրութիւն փոխանցեց Մելինա Բադալը:

Նա նշեց. «Ժամանակին դպրոցներում գործում էին խորհրդատուներ, բայց որոշ պատճառներով խորհրդատուները այսօր դպրոցներում չեն աշխատում, իսկ զգացւում էր խորհրդատուների բացը դպրոցներում, ուստի Կրթական խորհուրդը որոշեց ի մի հաւաքել հայ խորհրդատուներին ու հոգեբաններին եւ կայացած հանդիպման արդիւնքում որոշում կայացաւ խորհրդատուները ինչ որ խնդիրներով ժամանակ առ ժամանակ այցելեն դպրոցները եւ խօսեն ծնողների ու հինգերորդ օղակի աշակերտներից բարձր աշակերտների համար: Այս աշխատանքը շարունակւեց նաեւ այս տարի մանկապարտէզի եւ տարրական օղակի ծնողների համար: Խորհրդատուները նիւթերին անդրադառնում են ելնելով օրւայ պայմաններից եւ նկատի առնելով այն հանգամանքը, որ ինտերնետային ցանցերի միջոցով ամէն ինչ այսօր շատ արագ է տարածւում, ուստի խորհրդատուները ծնողների եւ աշակերտների հետ խօսում են սպառնացող վտանգների եւ անհրաժեշտ քայլերի մասին եւ նիւթերը բաժանւած են տարիքային կարգով: Յանձնախումբը ճշտում է նիւթերը ու ներկայացման եղանակը եւ տեղեկութիւնները ներկայացւում են արդիական մեթոդներով:

Ելնելով վերում նշւած մտահոգութիւններից, անցեալ ուսումնական տարեշրջանում դպրոցներին յանձնարարւեց նաեւ հրաւիրեն «Ֆաթա»-ի ոստիկանական բաժնի պատասխանատուների, որոնք լուսաբանումներ փոխանցեցին վիրտուալ համակարգի մասին:

Յատկանշական է, որ երբեմն դպրոցներում աշակերտները եւ ծնողները դիմում են անհատական հարցերով եւ Կրթական խորհուրդը այս յանձնախմբին լիազօրել է, որ դպրոցներում վերահասու լինի այդ պարագայական հարցերին եւս: Կրթական խորհուրդը որոշել է նաեւ որ գրասենեակում իբրեւ պաշտօնեայ աշխատի նաեւ մի հոգեբան: 

Նա ընդգծեց. «Սրանից վեց ամիս առաջ կեանքի ենք կոչել Աշակերտական խորհուրդը համակարգող յանձնախումբը, որի նպատակն է՝ դպրոցը հաճելի դարձնել աշակերտի համար»: Յիշեալ յանձնախմբի նպատակը հետեւալն է՝ աշակերտների միջոցով ծրագրեր մշակել եւ հէնց իրենց միջոցով ծրագրերը գործադրել: Բարեբախտաբար անցնող վեց ամիսներին բաւականին արդիւնաւէտ է եղել այդ աշխատանքը եւ քանի որ իրենք՝ աշակերտներն են կազմակերպողը, ուստի աշակերտի մէջ զարգանում է լեզւամտածողութիւնը եւ հասարակական վարքագիծը, քանի որ այդ ծրագրի շրջանակում ճամբարում մէկ օր աշակերտները միասնաբար ճաշ են պատրաստում, դասախօսութիւն ներկայացնում եւ միասնաբար աշխատում: Կեանքի կոչւած յանձնախումբը մինչեւ օրս մի քանի նմանատիպ եւ միջդպրոցական երկսեռ աշխատանքներ է իրականացրել: Այս աշխատանքը դեռ նոր է եւ անհրաժեշտ է դրա զարգացումը: Նշեմ որ դպրոցներում գործում են Աշակերտական խորհուրդներ պետական համակարգով, իսկ մենք փորձել ենք, որ մեր աշակերտները ծառայեն մեր մշակութային, ազգային աշխատանքներին, ուստի կեանքի է կոչւել թէ՛ թաղային եւ թէ՛ ընդհանուր աշակերտական խորհուրդներ, ըստ դպրոցի եւ տարիքային սահմանումի:

Յատկանշական է, որ Կրթական խորհուրդը եւ յանձնախմբի անդամները համատեղ հանդիպում են անցկացրել բոլոր աշակերտական խորհուրդների հետ, որը իր տեսակի մէջ առաջինն էր եւ շատ լաւ արձագանգ գտաւ աշակերտների մօտ, քանի որ նրանք զգացին, որ իրենց խնդիրներին լսող կայ եւ Կրթական խորհրդի հետ նրանք ուղղակի կապի մէջ մտան, նաեւ այդ քայլը բաւականին ուսուցանող էր Կրթական խորհրդի համար եւս:

Նկարներ Խորհրդատուների և Հոգեբանների հետ կայացած Հանդիպումներից՝

Նկարներ Աշակերտական Խորհրդների աշխատանքներից՝

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com