Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ Թեհրանի հայկական համայնքում եռամեայ դադարից յետոյ իրականացաւ աշակերտական Մշակութային փառատօնը՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
Եկեղեցու տօնացոյցը յիշեցնում է մեզ, որ արդէն Մեծ պահքի սեմին ենք։
Քրիստոնէական եկեղեցու կեանքում Մեծ պահքը գեղեցկագոյն առիթն է, որ հաւատացեալներին մղում է աղօթքով, պահեցողութեամբ եւ եկեղեցական արարողութիւնների մասնակցութեամբ վերանորոգութեան եւ հաւատքի վերակենսաւորման։
Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, Հայոց եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են յիշատակը «Սուրբ Վարդանանց» Զօրավարների: «Վարդանանք» ասելով հասկանում ենք այն 1036 սուրբ նահատակները, որոնք հայոց Զօրավար՝ Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ 451 թւականին Աւարայրի դաշտում իրենց կեանքը ընծայաբերեցին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան զոհասեղանին։
Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչութեան առաջին օրւայ եւ այս կեանքի առաջին դարի խորհուրդը, որը կոչւում է «Բուն Բարեկենդան»:
Այսօր կիրակի, թւականիս փետրւարի 19-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հեռաձայնային կապ հաստատեց Բերիոյ Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի հետ եւ կրկին անգամ նրան փոխանցեց մեր համայնքի վշտակցութիւնն ու զօրակցութիւնը միանգամայն եւ միեւնոյն ժամանակ բարեմաղթութիւնները:
Չորեքշաբթի, թւականիս փետրւարի 15-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական Միութեան սկաուտ ներկայացուցիչներին, որոնց ընկերակցում էր Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ՝ տկն. Սոֆի Ջաղարբէգեանը:
Չորեքշաբթի, թւականիս փետրւարի 15-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը այցելեց Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպանութիւն, որտեղ Սիրիայի դեսպան դոկտ. Շաֆիղ Դայուբին ներկայացրեց մեր եկեղեցու եւ համայնքի խոր ցաւակցութիւնը եւ վշտակցութիւնը` փետրւարի 6-ին տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի հետեւանքով պատճառւած բազմաթիւ մարդկային զոհերի կապակցութեամբ:
Երկուշաբթի, թւականիս փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց երեկոյեան ժամերգութիւն, որին յաջորդեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը: Ապա տեղի ունեցաւ անդաստանի արարողութիւն եւ Սուրբ խորանից իջեցւած Աշխարհի Լոյս Յիսուս Քրիստոս խորհրդանշող մոմով վառւեց ատեանում դրւած սեղանի մոմերը, ապա Քրիստոս փառաց թագաւոր շարականի երգեցողութեան ներքոյ Քահանայ Հայրերի միջոցով տեղի ունեցաւ նորածինների եւ փոքրիկ երեխաների տաճար ընծայման արարողութիւնը եւ Սրբազան Հայրը ընծայւած երեխաներին պարգեւեց մէկական խաչ:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական Խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2023 թւականի Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-ամեակի տօնակատարութեան կենտրոնական յանձնախումբ:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական Խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2023 թւականի Ապրիլ 24-ի 108-ամեակի ոգեկոչման կենտրոնական յանձնախումբ: