Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ԱՄԱՆՈՐԵԱՅ ՊԱՏԳԱՄԸ

ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ՊԱՏԳԱՄ

Գիշերւայ խորհրդաւոր այս պահին երբ ողջ աշխարհը աղօթքով, հոգեւոր եւ աշխարհիկ հանդիսութիւններով տօնում է նոր տարին եւ միմեանց ջերմ սիրով եւ շնորհաւորութեան ու բարեմաղթութեան անկեղծ զգացումներով ողջունում են միմեանց, մենք էլ ահա հաւաքւել ենք Աստծու այս տան մէջ միասնաբար ողջունելու 2024 տարին, աղօթելու որ ամենաբարին Աստւած սկսւող նոր տարւայ իւրաքանչիւր վայրկեանին լինի մեզ հովանաւոր, մեզ շնորհազարդելով իր օրհնութիւններով ու աստւածային շնորհներով:

Նոր տարին ոսկեայ առիթ է Աստծուն փառք տալու եւ միաժամանակ մտածելու թէ ինչ բաներ արեցինք, ինչ բաներ կարող էինք անել եւ չարեցինք եւ այնուհետ խնդրել Աստծուց, որ մեզ առաջնորդի իր կամքի համաձայն, որպէսզի կարողանանք գալիք մեր օրերը ճշմարտօրէն արժեւորել:

Նոր տարւայ առաջին այս րոպէներին մի պահ մտածենք թէ ինչպէ՞ս կարող ենք մեր ժամանակը լաւագոյն կերպով իմաստաւորել: Անցած ժամանակի համար ոչինչ չենք կարող անել, այն գետի հոսող ջրի պէս անցաւ, կարելի չէ երկրորդ անգամ դիպչել, այնպէս էլ է ժամանակը: Արդարեւ ներկան, որի մէջ ապրում ենք պիտի արժեւորենք ու իմաստաւորենք: Պօղոս առաքեալը ասում է. «Քանի ժամանակը մեր ձեռքումն է, բարիք գործենք»:

Կասկած չկայ, որ բոլորս էլ կեանքը սիրում ենք եւ ուզում ենք այն բարիքներով լեցնել, խաղաղութեամբ արժեւորել, իբրեւ «Աստծու շնորհների բարի տնտեսներ» ջերմ սիրով միմեանց ողջունենք, Աստծուց մեզ տրւած շնորհներով նայենք միմեանց, արթուն եւ պատրաստ լինենք եւ թոյլ չտանք թշնամուն՝ Սատանային, որ գործի մեր մէջ եւ հաստատուն հաւատքով գործենք ու յարաբերւենք միմեանց հետ:

Նոր տարւայ առիթով կոչւած ենք մեր կեանքը վերատեսութեան ենթարկելու եւ սաղմոսերգու մարգարէի բառերով աղօթենք.-
«Մաքուր սիրտ հաստատիր իմ մէջ, ո՜վ Աստւած, նոր եւ ուղիղ հոգի դիր իմ ներսում» (Սղ.1:10): Առակաց գրքում կարդում ենք. «Սրտի մաքրութիւն սիրողի շրթունքների վրայ շնորհք կայ եւ նա թագաւորի բարեկամ կը լինի» (Առ.22:10): Պօղոս առաքեալը իր կարգին թելադրում է «Ուստի մոռացէք ձեր հին ինքնութիւնը, այսինքն ձեր նախկին ապրելակերպը, որ ապականւած էր խաբուսիկ ցանկութիւններով, վերանորոգւեցէք հոգով՝ փոխելով ձեր մտածելակերպը, եղէ՛ք նոր մարդ՝ ստեղծւած Աստծու պատկերի համաձայն եւ ճշմարիտ կեանք ապրեցէ՛ք արդարութեամբ ու սրբութեամբ» (Եփ. 4:22-24):

Սիրելի քոյրեր եւ եղբայրներ,

Վերանորոգենք մենք մեզ, լինենք նոր մարդ, վերանորոգենք մեր մէջ Աստծոյ պատկերը եւ վերանորոգւած ապրենք սիրով ու խաղաղութեամբ, համերաշխութեամբ ու համագործակցութեամբ, ներողամտութեամբ ու հանդուրժողութեամբ, ողորմածութեամբ ու բարեգործութեամբ եւ կարօտի մէջ եղող մեր քոյրերին եւ եղբայրներին օգնելու հաստատակամութեամբ գործենք իբրեւ միասնական մէկ ազգի զաւակներ:

Սիրոյ ջերմ ողջոյնով մի անգամ եւս շնորհաւորում եմ ձեզ սիրելիներ, մաղթելով որ հրեշտակները աշխարհին փոխանցած խաղաղութեան աւետիսը մարդկային կեանքում իր արտայայտութիւնը:

Տէր խաղաղացրու մեր աշխարհը, թող դադարեն ռումբերի եւ թնդանօթների ձայնը եւ մի անգամ եւս հնչեն եկեղեցու զանգերի ղօղանջը՝ խաղաղութիւն եւ սէր բաշխելով աշխարհին. Ամէն:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ