
Հայ Եկեղեցին՝ Ազգապահպան Առաքելութեան Կենտրոնում

Կրթական Խորհրդի մարզական յանձնախմբի կազմակերպած տարեկան ծրագրի շրջանակներում, սոյն թւականի դեկտեմբերի 18-ին, տեղի ունեցան սեղանի թենիսի եւ շախմատի մրցոյթներ՝ հայկական դպրոցների տարրական եւ միջնակարգ օղակների աշակերտների մասնակցութեամբ։

Պատերազմի վետերան Վալոդ Սարգսեանը ծնւել է 1962թ. յուլիսի 24-ին, Թեհրանում՝ մի բարեպաշտ եւ հայկական աւանդոյթներին հաւատարիմ ընտանիքում։

Վարուժ Զարգարեանը ծնւել է 1961թ. մարտի 23-ին, մի բարեպաշտ եւ հայկական աւանդոյթներին հաւատարիմ ընտանիքում։

Հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներին յաջորդող օրերը եկեղեցու հայրերի կողմից տնօրինւել են որպէս յիշատակ ննջեցելոց եւ այդ օրը յատուկ պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում հանգուցեալների հոգիների հանգստեան համար:

Այսու տեղեկացնում ենք, որ նախորդ տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, այս տարի եւս հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, վերսկսւելու են Աստւածաշնչական սերտողութիւնների լսարանները՝ Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբ. Թարգմանչաց եւ Սրբ. Վարդանանց եկեղեցիներում, հետեւեալ ժամանակացուցային կարգով՝
-Ս. Սարգիս եկեղեցի (Կենտրոն քաղաքամաս), ամէն երկուշաբթի երեկոյեան ժամը 18:00-ին:
-Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զէյթուն քաղաքամաս), ամէն երեքշաբթի երեկոյեան ժամը 17:00-ին:
-Սրբ. Թարգմանչաց եկեղեցի (Սասուն քաղաքամաս), ամէն չորեքշաբթի երեկոյեան ժամը 18:00-ին:
-Սրբ. Վարդանանց եկեղեցի (Սարդարապատ քաղաքամաս), ամէն շաբաթ երեկոյեան ժամը 17:00-ին:

Երկուշաբթի եւ Երեքշաբթի, 2026թ. յունւարի 5-ին եւ 6-ին, Հայ եկեղեցին նշեց Ճրագալոյցի եւ Քրիստոսի Ս. Ծննդեան, Աստւածայայտնութեան եւ մկրտութեան տօները:

Կիրակի, 4 յունւար 2026 թւականին՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Իսլամական Մոթալեֆէ կուսակցութեան գլխաւոր քարտուղար Մոհամադ Ալի Ամանին, Կենտրոնական վարչութեան անդամ Մոհսէն Մարւիանը, Կուսակցութեան Հանրութեան հետ կապի տնօրէն Փարւանէ Հադիզադէն եւ նրանց ընկերակիցները:

Իրանահայ ժառանգութիւնը՝ Իրանի ազգային արժէք
Երեքշաբթի, 30 դեկտեմբեր 2025 թւականին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Իրանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարար դկտր. Սէյեդ Ռեզա Սալեհի Ամիրին եւ յարակից բաժինների պատասխանատուները: