
Հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներին յաջորդող օրերը եկեղեցու հայրերի կողմից տնօրինւել են որպէս յիշատակ ննջեցելոց եւ այդ օրը յատուկ պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում հանգուցեալների հոգիների հանգստեան համար:
Այդ առիթով, չորեքշաբթի՝ 2026թ. յունւարի 7-ին, Քրիստոսի Ս. Ծննդեան տօնին յաջորդող Մեռելոցի օրը Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս եւ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռներում:
Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում կրօնական արարողութեան պատարագիչն էր՝ Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանը իսկ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռում Ս. Պատարագ մատուցեց Արժ. Տ. Յակոբ Քհնյ. Քեշիշեանը:
Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն հայ ազգի հին ու նոր ննջեցեալների եւ բոլոր նահատակների հոգիների խաղաղութեան համար։
Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանն իր ընկերակիցների հետ այցելեց նահատակների պանթէոն եւ Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերի դամբարանը, որտեղ եւս յատուկ աղօթք բարձրացրեց առ Աստւած նրանց հոգիների հանգստի եւ խաղաղութեան համար:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ