Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՄԱՆՈՐԵԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԽՈՀԵՐ

Նոր տարի է կրկին, նոր յոյսի, նոր կեանքի, նոր հորիզոններ բանալու գեղեցիկ առիթ: Այդ առիթը մեզ պարգեւեց ինքը Աստւած, իր հրեշտակին եւ երկնային էակների առաքումով աշխարհ, նրան տալու մարդկային կեանքի ամենամեծ եւ անկրկնելի Աւետիսը. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, Խաղաղութի՜ւն երկրի վրայ եւ հաճութի՜ւն մարդկանց միջեւ» (Ղկ. 2:14):

Մարդկութեան տարիների երազն էր խաղաղութիւնը, սէրն ու հաճութիւնը: Հին Հռոմէական աշխարհը ինք եւս խռովեալ վիճակի մէջ էր ու անհրաժեշտ կարիքը ունէր խաղաղութեան եւ սիրոյ բնակեցման մարդկային կեանքում:

Մի՞թէ այսօրւայ աշխարհը նոյն պատկերը չի ներկայացնում. դիտեցէք ու ձեր աչքերով կը տեսնէք թէ աշխարհը եռացող կաթսայի նման է եւ մի րոպէից միւսը կարող է պայթել. այդ կաթսայից կտորներ կարծես այստեղ ու այնտեղ հասած են, աստիճանաբար բռնկեցնելու աշխարհը:

Ի տես աշխարհի այսօրւայ վիճակին, մեզ մնում է ձայնակցել հրեշտակներին ու երկնային էակներին. «Խաղաղութի՜ւն երկրի վրայ եւ հաճութի՜ւն մարդկանց միջեւ»:

Աստւածորդին աշխարհ եկաւ իր սիրով եւ խաղաղութեամբ ողողելու մարդկանց սիրտն ու հոգին: Սէրն ու խաղաղութիւնը մեծագոյն պարգեւն են Աստծուց տրւած մարդկութեան: Յովհաննէս Առաքեալը գրում է.-«Սիրելինե՛ր, սիրենք միմեանց, որովհետեւ սէրն Աստծու պարգեւն է. ով սիրում է նա ծնւած է Աստծուց եւ ճանաչում է Աստծուն» (Ա. Յվ. 4:7):

Սէրը, հետեւաբար մարդը առ Աստւած առաջնորդում է, այն իբրեւ պարգեւ է տրւած մեզի, որպէսզի նրանով զօրացած կարողանանք մեզանից հեռու վանել չարն ու նախատինքը, ատելութիւնն ու թշնամութիւնը եւ իրենց տեղ սերմանենք միայն ու միայն սիրոյ սերմեր:

Սիրոյ եւ խաղաղութեան պակասից է տառապում աշխարհը: Թշնամութիւն, ատելութիւն, նախանձ ու նենգամտութիւն տիրապետել են աշխարհը եւ ամէն տեղ եկեղեցիների խաղաղեցնող զանգերի ղօղանջները լսելու փոխարէն, թնդանօթների, պատերազմական օդանաւների ձայները վրդովում են աշխարհն ու մարդկային կեանքը:

Հակառակ այս դառն իրականութեան քրիստոնեայ հաւատացեալը կոչւած է կառչած մնալու իր քրիստոնէական հաւատքին, իր միտքը լուսաւորելու Բեթղեհէմի երկնակամարը, իր յաւերժական լոյսով պայծառացնող յաւիտենական լոյսով ու այդ յաւերժական լոյսը նոյնինք Բանն է, որով կեանքը սկիզբ առաւ եւ իբրեւ ճշմարիտ լոյս աշխարհ գալով լուսաւորեց ամբողջ մարդկութիւնը:

Որպէս անհատներ կոչւած ենք Սէր-Քրիստոս-ով զօրանալու, վերանորոգւելու եւ ըստ այնմ գործելու: Մեր ժողովուրդը դարերով ապրեց ու գործեց Սէր-Քրիստոսով: Իր խաւար օրերը, տարիները լուսաւորեց Բեթղեհէմեան Աստղի ճառագայթումով: Իր տկար պահերը ամրացրեց ու վերածեց լուսաւոր ճանապարհի նրան դէպի Ծնեալ Փրկիչը առաջնորդող:

Այս խոհերով ու մտածումներով շնորհաւորում եմ մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որտեղ որ կան, բայց յատկապէս Թեհրանի մեր ժողովրդի զաւակներին:

Աստւածային օրհնութիւն եւ խաղաղութիւն աշխարհին եւ յատկապէս մեր հայրենիքին եւ իր ժողովրդին եւ ինչու չէ նաեւ մեր ծննդավայր հայրենիքին եւ Իրանին:

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Թեհրան
2024

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ