Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՒԱԾ՝ ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ԽՐԱԽՃԱՆՔ

Չորեքշաբթի, 27 դեկտեմբեր 2023 թւականին, Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի (ԿՕՄ) նախաձեռնութեամբ եւ ԿՕՄ-ի մեծ ընտանիքի ներկայութեամբ Հ.Մ. «Սիփան» միութեան սրահում տեղի ունեցաւ Նոր Տարւայ դիմաւորում։

Ցաւօք այս տարւայ խրախճանքին, առողջական խնդրի պատճառով հնարաւոր չեղաւ վայելել Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայութիւնը, սակայն ստանալով Նրա հայրական օրհնութիւնն ու ջերմ բարեմաղթանքները, աղօթեցինք Սրբազան Հօր շուտափոյթ ապաքինման եւ առողջութեան համար։

Ծրագրի սկզբին, Թեմական խորհրդի անդամ եւ Կարիքաւորների Օժանդակող մարմնի հետ կապ՝ պրն. Հայրիկ Աղանեանը իր ելոյթի ընթացքում բարձր գնահատեց Մարմնի աշխատանքները: Նա ընդգծեց կարեւորութիւնը հայ ընտանիքի եւ այն համարեց ազգի կարեւորագոյն հիմնասիւներից մէկը։

Այնուհետ Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի ատենապետ Մուշեղ Ծատուրեանը բացատրութիւն ներկայացրեց մարմնի ընդհանուր աշխատանքների մասին միաժամանակ շեշտելով, որ առկայ բոլոր դժւարութիւններով հանդերձ Մարմնի բոլոր անդամները իրենց առաքելութեանը հաւատարիմ մնալով, հնարաւորին չափով աշխատում են լաւագոյն կերպով կատարել իրենց վստահւած աշխատանքը:

Միջոցառման ընթացքում Հոգեշնորհ Տ. Վիգէն վրդ. Տալգըլճեան սեղանը օրհնեց, եւ Նոր Տարւայ նախաշէմին ողջունելով ներկաներին մաղթեց քաջառողջութիւն եւ յաջողութիւն:

Տօնական ուրախ մթնոլորտը աւելի ջերմացւեց երգիչ՝ պրն Հարմիկ Տէր Մովսեսեանի գեղեցիկ կատարումներով, իսկ մանուկներին առաւել զւարճացրեց Ձմեռ Պապիկի ներկայութիւնը եւ նրանից ստացած նւէրները:

Ծրագրի աւարտին բաժանւեցին տօնական օրերի առիթով պատրաստւած պարէններն ու նւէրները։

ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԱՐՄԻՆ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ