Կիրակի, 30 յունիս 2024 թւականին, Թեհրանի Ազգային Առաջնորդարան այցելեցին Իրանի Արտաքին Գործոց նախարարութեան մօտ հիւրաբար Իրանում գտնւող Հայաստանի հանրապետութեան Արտաքին Գործոց նախարարութեան երիտասարդ դիւանագէտների մի պատւիրակութիւն։
Կիրակի, 30 յունիս 2024 թւականին, յընթացս Ս. եւ անմահ պատարագի Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանիններորդ տարեդարձի առիթով:
Այսու Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի 7 Յուլիս 2024 թւականին, Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ): Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է:
Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Երկուշաբթի 8 Յուլիս 2024 թւականին Յիշատակ Մեռելոց է:
Այսու մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու Ս. Պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական հաւատքով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ յայտնում ենք, որ կիրակի 30 յունիս 2024 թւականին, յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Հայրապետական մաղթանք՝ Սուրբ Աթոռիս Գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 29-րդ տարեդարձի առիթով։
Արդ, սիրով մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք ներկայ գտնւելու Սուրբ Պատարագին եւ Հայրապետական մաղթանքին եւ աղօթելու մեր սիրեցեալ եւ քաջակորով Հայրապետի կեանքի արեւշատութեան, առողջութեան եւ ազգային, եկեղեցանւէր գործունէութեան ի խնդիր։
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Սիրելի Հայրենակիցներ՝
Այսու տեղեկացնում ենք, որ առաջիկայ ուրբաթ, 28 յունիս 2024 թւականին կայանալիք 14-րդ Նախագահական ընտրութիւններին, որպէս ընտրատեղամասեր նաեւ նկատի են առնւել հետեւեալ կենտրոնները՝
Ս. Սարգիս Եկեղեցի
Սրբ. Թարգմանչաց Եկեղեցի
Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի
Սրբ. Վարդանանց Եկեղեցի
«Թունեան» տարր. Դպրոց
«Շանթ-Մարիամեան» Դպրոց
Իրանահայ Արհեստաւորների Միութիւն
Վստահ ենք, որ ինչպէս միշտ՝ ի կատարումն եւ լրացումն մեր պարտականութիւնների, որպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան լիիրաւ քաղաքացիներ խուռներամ շարքերով, մեր մասնակցութիւնը կը բերենք 14-րդ Նախագահական ընտրութիւններին:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Չորեքշաբթի, 19 յունիս 2024 թւականին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կայացաւ հանդիպում 8-րդ կրթադաստիարակչական կենտրոնի պատասխանատուների հետ:
Այսու յարգոյ պատգամաւորներին հրաւիրում ենք մասնակցելու պատգամաւորական ժողովին թւականիս 8, 9 եւ 10 Յուլիսի ժամը 18-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, հասցէ՝ Օսթադ Նեջաթօլլահի պող., համար 295:
Իրանի 14-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների ընտրապայքարի շրջագծում, նախագահական թեկնածուներ՝ Ալիռեզա Զաքանիի եւ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի շտաբների ցանկութեամբ՝ երկուշաբթի, 24 յունիս 2024 թւականին Ազգ. Առաջնորդարանի դահլիճում, ներկայութեամբ շտաբների ներկայացուցիչների առանձին հանդիպումներ կայացան Ազգային Իշխանութեան ներկայացուցիչների հետ:
Շաբաթ, 15 յունիս 2024 թւականին, Թեմական խորհրդի հրաւէրով, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում կայացաւ Թեհրանում աշխատող միութիւնների ատենապետների հետ:
Չորեքշաբթի, 12 յունիս 2024 թւականին, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան հովանաւորութեան ներքոյ աշխատող «Մարի Մանուկեան» դպրոցի հիմնադրման եւ գործունէութեան 50-ամեայ յոբելեանի առիթով, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Թեհրանի Հակական Ընդհանուր միութեան յարկի ներքոյ հանդիպում ունեցաւ միութեան վարչութեան անդամների հետ: