Ուրբաթ 1 Յունւար 2016-ի երկրորդ կէսին առաջնորդ Սրբազան հայրը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Աշգարեանի, Թեմական Խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Վարդան Բաբախանեանի եւ Սերոժ Մատթէոսեանի եւ Կ.Օ.Մ.-ի ատենապետ պրն. Մուշեղ Ծատրեանի եւ անդամներ՝ պարոնայք Մայիս Մինասեանի, Հերոս Միրզախանեանի, ԱլՖրէդ Բեգեան եւ տիկին Ալիս Դիլանչեանի այցելեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին նահատակւած հայ զինւորների ընտանիքներին, ինչպէս նաեւ գերեվարւած եւ անձնուրաց զինւորների ընտանիքների ու գաղութիս կարօտեալ, չքաւոր ընտանիքներին։
«Երանի նրանց, ովքեր խաղաղութեան հաստատման համար են աշխատում, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչւեն» (Մտ. 5:9)
Տագնապահար, խռովեալ ու ալեկոծեալ աշխարհի թոհ ու փոհում Տիրաւանդ վերոյիշեալ խօսքը յոյսի եւ լոյսի ճառագայթներով լուսաւորում եւ խաղաղեցնում է սիրտն ու հոգին բոլոր նրանց, ովքեր այս օրերին, կարօտի անբացատրելի ապրումներով են դիմաւորում աշխարհի Փրկչին, Այն իրենց կեանքում ընդունելու համար:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդին, որ յառաջիկայ չորեքշաբթի 6 յունւար 2016-ին, Մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
Թեհրանի Հայոց Ազգային Արաջնորդարանի, Իրանի Մշակութային Ժառանգութեան Կազմակերպութեան (میراث فرهنگی) և Թեհրանի 6-րդ շրջանի Քաղաքապետարանի (شهرداری منطقه 6، ناحیه 1) համագործակցութեամբ, կազմակերպւել է անվճար՝ Թեհրանի Մէկօրեայ Շրջագայութիւն
Այցելութեան վայրերն են՝ Միլադ Աշտարակ (برج میلاد) և Գոլեսթան Պալատ (کاخ گلستان)
Ուրբաթ, Յունւարի 8-ին, 2016 թւի, Ժամը 12:30-ից 17:00-ը
Մեկնում Ս. Սարգիս Եկեղեցուց
Սիրելի հայրենակիցներ տեղի սահմանափակ լինելու պատճառով, խնդրում ենք արձանագրւելու համար, ամենաուշ մինչև երկուշաբթի յունւարի 4, ժամը 12:00-ը կապւել Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապի հետ, հետևեալ հեռախօսահամաներով՝
88897980 – 81
88901634 – 36
Երկուշաբթի, դեկտեմբերի 28-ին, Իրանի պետական այրերը այցելեցին Իրան-Իրաք պարտադրեալ 8-ամեայ պատերազմի տարիներին նահատակւած՝ Գագիկ Թումանեանի ընտանիքին:
«ԱԼԻՔ» - Իրանահայ պատւիրակութեան ներկայացուցիչները, երէկ երեկոյեան հանդիպել են Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ՝ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիին, վերջնիս հրաւէրով:
Հայոց Ազգային «Աւետիս Աւետիսեան» բուժարանի տարեկան ծրագրերի մէջ ներառւում է հայոց ազգային դպրոցների աշակերտութեան պարբերական զննումները, որոնք կատարւում են բուժարանի տարբեր բժիշկների միջոցով:
Շաբաթ 26 դեկտեմբեր 2015-ին Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագի եւ առաջին մարտիրոսի տօնն էր: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Այս առիթով, շաբաթ 26 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում կատարւեց հանդիսաւոր ս. պատարագ:
Պատարագեց եւ օրւայ առիթով քարոզեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Հինգշաբթի, դեկտեմբերի 24-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց դկտր. Ռեզա Սէյէդանին, Իրանի և այլ Երկրների Բարեկամութեան Գերագոյն Խորհրդի Ասոցիաների Ցանցի Փպխնախագահին:
Սրբազան Հայրը նախ ողջունեց դկտր. Սէյէդանի ներկայութիւնը և գնահատեց իր այցելութիւնը: Ապա միասին զրոցեցին ապագայ գորձակցութեան հնարաւորութիւնների մասին:
Նոր տարւայ առաջին այս պահին քրիստոնէական ջերմ սիրով եւ առ Աստւած բարձրացւած գոհաբանական աղօթքով շնորհաւորում եմ ձեզ բոլորդ, սիրելի քոյրեր եւ եղբայրներ, ձեզ, որ այս պահին մեզ հետ նւիրական այս սուրբ տաճարում էք որպէս աղօթակիցներ եւ ձեզ՝ սիրելիներ, որտեղ, որ կաք եւ ի սրտէ ցանկանում բոլորիդ արեւաշող Ամանոր, պայծառ օրեր եւ կենսուրախ ու աստւածահաճ տարի:
Այս օրերին ողջ մարդկութիւնը, կրկին անգամ, տօնում է նոր տարին նոր յոյսերով ու վերանորոգ հաւատքով: Մի նոր կեանքի առաջ ենք կանգնած. հինը անցաւ եւ նորն է գալիս. սակայն հինը դեռ յամենում է իր տագնապներով, ալեկոծումներով, խռովութիւններով, դէս ու դէն տեղի ունեցող պատերազմներով: Աշխարհը այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի կարիքը ունի մի պահ կանգնելու, դիտելու իր շրջապատը եւ հարց տալու ինքն իրեն, ինչո՞ւ այս վիճակը, չէ՞ որ Աստւած ամէն ինչ բարի ստեղծեց: