Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՆՇՒԵՑԻՆ ՃՐԱԳԱԼՈՅՑԸ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ, ԱՍՏՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՏՕՆԵՐԸ

Ուրբաթ, 5 յունւար 2024 թւականին, տնօրինութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Քրիստոսի Ս. Ծննդեան Ճրագալոյցի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում: Սրբ. Թարգմանչաց եկեղեցում կրօնական արարողութեան պատարագիչն էր Թեմակալ Առաջնորդի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգեշնորհ Տ. Վիգէն Վրդ. Տալգլըճեանը:

Ս. եւ Անմահ պատարագի ընթացքին եկեղեցիներում ընթերցւեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի պատգամը՝ Ս. Ծննդեան տօնի առթիւ:

Շաբաթ, 6 յունւար 2024 թւականին, Հայ եկեղեցին նշեց Քրիստոսի Ս. Ծննդեան, Աստւածայայտնութեան եւ մկրտութեան տօները: Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Ս. Պատարագը մատուցեց Հոգեշնորհ Տ. Վիգէն Վրդ. Տալգլըճեանը:

Հայր Սուրբը քարոզի ընթացքում անդրադարձաւ Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Մկրտութեան՝ Աստւածայայտնութեան զոյգ խորհուրդներին, որոնք հայ եկեղեցին խանդավառութեամբ տօնախմբում է՝ յոյսի եւ լոյսի ծննդեան համար: Նա նշեց, որ Քրիստոսի համեստ պայմաններում ծնունդն է, որտեղից Աստծու ձայնը խոնարհութիւն, հեզութիւն եւ հնազանդութիւն է քարոզում մարդկութեան. ուստի այսօր մենք բոլորս պիտի աղօթենք, որ Քրիստոսի ծնունդով ծնւի մեր մէջ խոնարհութիւնը, հեզութիւնն ու սէրը եւ վերածնւենք այս նոր տարւայ օրերի շեմին:

Պատարագից յետոյ կատարւեց Քրիստոսի մկրտութիւնը խորհրդանշող Ջրօրհնէքի արարողութիւնը: Այս տարի Խաչի կնքահայրն էր՝ տիար Վաչէ Գրիգորեանը:

Արարողութեանը ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ պրն. Յովսէփ Աւետեանը, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչները, Իրանի Իսլ. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան Արսէն Աւագեանը եւ Մշակութային ու համայնքային հարցերով խորհրդական Սերգէյ Գրիգորեանը եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Կրօնական արարողութիւնից յետոյ եւ նոյն օրը երեկոյեան Առաջնորդ Սրբազան Հայրը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց ազգայինների եւ ժողովրդի Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան շնորհաւորանքները:

Իսկ տօնական օրերի յաջորդող օրը՝ կիրակի 7 յունւար 2024 թւականին՝ Մեռելոցին, բոլոր եկեղեցիներում, նաեւ Հին Բուրաստանի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Նոր Բուրաստանի Սուրբ Ստեփանոս մատուռներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ աւարտին կատարւեց Հոգեհանգստեան արարողութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Տօն՝ Երեմիա մարգարէի

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Տօն Սրբոց առաքելոցն՝Թովմայի, Յակոբայ, եւ Շմաւոնի

Երկուշաբթի 02 Սեպտեմբերի 2024;
Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների

Հինգշաբթի 05 Սեպտեմբերի 2024;
Տօն՝ Յովհաննու Կարապետի, եւ Արդար Յոբի

Շաբաթ 07 Սեպտեմբերի 2024;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 08 Սեպտեմբերի 2024;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան Աննայէ

Կիրակի 15 Սեպտեմբերի 2024;
Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 24 Սեպտեմբերի 2024;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 28 Սեպտեմբերի 2024;
Տօն Գէորգ զօրավարի

Կիրակի 29 Սեպտեմբերի 2024;
Տօն Վարագայ Սրբոյ Խաչի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 22 Օգոստոսի 2024;
Ե օր Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Ուրբաթ 23 Օգոստոսի 2024;
Զ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Շաբաթ 24 Օգոստոսի 2024;
Է օր Վերափոխման Երգ Երգոց 4.9‐15, 8.14։ Եսայի 7.10‐16։ Գաղատացիներ 3.29‐4.7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Կիրակի 25 Օգոստոսի 2024;
Բ կիր. զկնի Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Երկուշաբթի 26 Օգոստոսի 2024;
Թ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Երեքշաբթի 27 Օգոստոսի 2024;
Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից Իմաստութիւն Սողոմոնի 9.9‐10.2։ ԵՍԹԵՐ 10.4‐9։ ՅՈՒԴԻԹ 15.8‐16.4։ Եփեսացիներ 1.3‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 1.17‐21։

Չորեքշաբթի 28 Օգոստոսի 2024;
Պահք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15:58-16-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.10‐20։

Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Սրբոյն Երեմիայի մարգարէին Երեմիա 1.1‐10, 38.1‐13։ Բ ՊԵՏՐՈՍ 2.9‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16‐18։

Ուրբաթ 30 Օգոստոսի 2024;
Պահք Ա Կորնթացիներ 16.12‐24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.26‐34։

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Սրբոց առաքելոցն Թովմայի, Յակովբայ եւ Շմաւոնի Իմաստութիւն Սողոմոնի 9.13-10.3։ Միքիա 7.18-20։ Ա Կորնթացիներ 12.28-13.3։ Յհ. 20.24-31։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ