Երկուշաբթի, 6 մայիս 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի եւ Ազատ համալսարանի Էլեկտրոնային միաւորի տնօրէն, կիբերտարածութեան խորհրդի քարտուղար եւ Իսլամական Ազատ համալսարանի տնօրէնի խորհրդական՝ դկտր. Ազիզ Նաջաֆփուռ Աղաբէգլուի ներկայութեամբ համատեղ հանդիպում կայացաւ Ազատ համալսարանի Էլեկտրոնային միաւորի կենտրոնում:
Կիրակի, 12 մայիս 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդում «Ակունք» կենտրոնի հետ կապ՝ տկն. Լինդա Ղարախանեանի, հանդիպում ունեցաւ Կենտրոնի տնօրէն՝ տկն. Վանուշ Թեւանեանի հետ:
Կիրակի, 12 մայիս 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան՝ դկտր. Շաֆիղ Տայուպին եւ նրան ընկերակցող Թեհրանում Սիրիայի դեսպանատան լիազօր նախարար՝ դկտր. Մոհամմադ Թաուֆիք Աբու Գալունին եւ դեսպանատան երրորդ քարտուղար՝ պրն. Ղադիր Սալմանին:
Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 9-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:
Ի հետեւումն թւականիս ապրիլի 26-ին, Հ.Մ.Մ. «Րաֆֆի» Համալիրի յարկի ներքոյ կազմակերպւած Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցին նւիրւած ծրագրին՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից ձեռնարկին ներկայ Հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի դիմաց ցուցաբերւած անարգալից վերաբերմունքի, ստորեւ ներկայացնում ենք Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից «Րաֆֆի» Համալիրի վարչութեանը յղւած բողոքի եւ դժգոհանքի նամակը՝
Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի անունից, մեր զօրակցութիւնն ենք յայտնում Տաւուշի Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Տ. Բագրատ Ս. Արք. Գալստանեանին, ով վերջին երկու շաբաթներում ՀՀ Տաւուշի մարզում տեղի ունեցած իրադարձութիւնների ամբողջ ընթացքին, ոգի ի բռին կանգնած է Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան պաշտպանման թիկունքում եւ առաջնորդելով «Տաւուշը յանուն հայրենիքի» ազգային ու հայրենապաշտպան մղումներով կեանքի կոչւած շարժմանը, դէմ յանդիման է կանգնում Հայաստանի սահմանային անվտանգութեանը հարւածող գործողութիւններին:
Այսու համայնքիս սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ հինգշաբթի 9 մայիս 2024 թւականին, Համբարձման տօնի առիթով մատուցւող Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին, Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու ՀԱՄԱՀԱՒԱՔ՝ ի զօրակցութիւն Տաւուշի Թեմի Առաջնորդ Բագրատ Ս. Արք. Գալստանեանին եւ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման երթին:
Կոչ կուղղենք մեր ժողովրդի զաւակներին, որ խուռներամ շարքերով իրենց մասնակցութիւնը բերեն համահաւաքին:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Հինգշաբթի 2 մայիս 2024 թւականին, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան վարչութեան հովանաւորութեամբ կայացաւ «Ո՛չ մշակութային ջարդին» խորագրով շարանից երրորդ տարւայ նկարչութեան ցուցահանդէսը, Մանրանկարչութիւն-Կենաց ծառ թեմայով նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցին։
Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ առաջիկայ հինգշաբթի 9 Մայիս 2024 թւականին ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ տօնի առիթով Թեհրանի մեր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք ներկայ լինելու Ս. Պատարագին եւ հաղորդւելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման խորհուրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երկուշաբթի, 29 ապրիլ 2024 թւականին, ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ «Երէկ Արցախ, այսօր Տաւուշ, վաղը Սիւնիք-հայրենի հողի պաշտպանութեան մերօրեայ հրամայականը» խորագրով դասախօսական երեկոյ: Օրւայ բանախօսն էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը: