Իրանահայ երեք թեմերի առաջնորդներ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանի եւ գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանի գլխաւորութեամբ, շաբաթ թւականիս յուլիսի 2-ին, Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցող Սրբալոյս Միւռոնի օրհնութեանը մասնակից ուխտաւորներ՝ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Արմէն Նազարեանը, Թեհրանի համայնքի ազգային-բարերարներից Յովսէփ Աւետեանը, ինչպէս նաեւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Լիբանանում Իրանի իսլ. հանրապետութեան դեսպանութիւն կատարած այցի ընթացքում հանդիպում են ունեցել Լիբանանում Ի.Հ. դեսպան Մոհամմադ Ջալալ Ֆիրուզնիայի հետ:
Ուրբաթ թւականիս յուլիսի 1-ին, Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցաւ Ս. Միւռոնի օրհնութիւնը ձեռամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ մասնակցութեամբ նւիրապետական Աթոռների գահակալների ներկայացուցիչների ու կաթողիկոսութեան թեմակալ առաջնորդների։
Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տնօրինումով, երեքշաբթի թւականիս յուլիս 12-ին, Ս. Սարգիս եկեղեցում՝ յատուկ արարողութեամբ եւ թափօրով տեղի ունեցաւ նոր օրհնւած միւռոնի դիմաւորումն եւ այնուհետ ջրի օրհնութիւնը։
Չորեքշաբթի թւականիս յուլիսի 13-ին, թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ի. Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մշակութային եւ համայնքային հարցերով նորանշանակ խորհրդական՝ մասնագիտութեամբ թրքագէտ Սերգէյ Գրիգորեանին, որը եկել էր իր պրոտոկոլային եւ քաղաքավարական անդրանիկ այցը տալու Սրբազան Հօրը:
Երկուշաբթի, 4 եւ Երեքշաբթի, 5 Յուլիս 2022-ին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսին, Հայրապետանիստ Անթիլիասի Մայրավանքի Վեհարանի դահլիճին եւ Կիլիկիա թանգարանի սրահին մէջ կայացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանական Ընդհանուր Ժողովը։
Երկուշաբթի թւականիս յուլիսի 11-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի փոխատենադպիր եւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի կապ՝ Հայրիկ Աղանեանի, հանդիպում ունեցաւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի անձնակազմի հետ:
Երեքշաբթի թւականիս յուլիսի 12-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ամերիկաբնակ պրն. Նշան Փիրումեանին եւ դոկտ. Ռուբինա Փիրումեան-Մինասեանին, ովքեր այս օրերին այցով Թեհրան են գտնւում:
Շաբաթ թւականիս յուլիսի 9-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ «Ակունք» կենտրոնի կապ՝ Լինդա Ղարախանեանի, այցելեցին Մարմնամտային խանգարումներով երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոն եւ հանդիպում ունեցան Կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանի եւ փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանի հետ:
Աւարտւեց 2021-2022 ուս. տարեշրջանը եւ ահա աշակերտութեան եռուզեռը դպրոցներում նւազելով, տեսչական կազմերն ու ծնողական խորհուրդները հնարաւորութիւն ունենան յառաջիկայ ուս. տարեշրջանի համար նախատեսւող կրթական ծրագրերը զարգացնել եւ կարգաւորել դպրոցներում անհրաժեշտ շինարարական աշխատանքները:
Երեքշաբթի թւականիս յուլիսի 5-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում Թեմական խորհրդի կողմից հիւրընկալւեցին՝ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան 78-ամեակի տօնակատարութեան մասնակցելու համար յատուկ հրաւէրով Արցախից Թեհրան ժամանած Ստեփանակերտի եւ Ասկերանի՝ ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզների տնօրէնուհիներ՝ Նելլի Ղուլեանը եւ Սուսաննա Գրիգորեանը եւ իրենց ընկերակցող Իրանահայեր՝ տկն. Անի Զաքարեանը եւ տկն. Ալինա Նազարեանը:
Շաբաթ թւականիս յուլիսի 1-ին, Թեմական խորհրդի կողմից հիւրընկալւեցին «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում՝ հաւաքածուների համալիր ուսումնասիրութեան նպատակով, Հայաստանից Թեհրան ժամանած մասնագէտներ՝ Մաշտոցեան Մատենադարանի Ձեռագրագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող, ձեռագրատան ֆոնդապահ, ԵՊՀ Հայ արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնի ասիստենտ, արւեստագիտութեան թեկնածու Դաւիթ Ղազարեանը, Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող եւ ԵՊՀ Հայ արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնի դոցենտ, արւեստագիտութեան թեկնածու Իւետ Թաջարեանը, ԵՊՀ Հայ արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնի դասախօս Մարիամ Վարդանեանը, Մատենադարանի աշխատակից, ասպիրանդ Գրետա Գասպարեանը եւ իրենց ընկերակցողները: