Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԵՒ ԾԱՂԿԵԱՅ ՓԻԼՈՆԻ ՇՆՈՐՀՈՒՄ

Ամիսներ առաջ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական Խորհուրդն, Եկեղեցու ժրաջան հոգեւոր Հայրեր՝ Արժ. Տ. Գուրգէն քհնյ. Ներսէսեանի եւ Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռատթէոսեանի տարիների մատուցած բարի ծառայութեան առիթով, ազնիւ մտածումն ունեցաւ նամակով խնդրամոտոյց լինել Առաջնորդ Սրբազան Հօրը, որպէսզի Քահանայ հայրերին ծաղկեայ փիլոն կրելու իրաւունք շնորհի:

Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդառաջելով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի խնդրագիր նամակին, դիմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, որպէսզի Հայրապետական կոնդակով արժանապատիւ Քահանայ հայրերին շնորհւի ծաղկեայ փիլոն կրելու արտօնութիւնը։

Կիրակի թւականիս յունիսի 26-ին, նախագահութեամբ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանի եւ ձեռամբ Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռատթէոսեանի Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում եւ յընթացս Սուրբ եւ Անմահ պատարագի տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետի Կոնդակի ընթերցում, որով ծաղկեայ փիլոն կրելու իրաւունք էր շնորհւում Քահանայ հայրերին:

Արարողութեանը ներկայ էին, Թեմական խորհրդում Եկեղեցական խորհուրդների կապ պրն. Հայկազ Շիրւանեանը, պատկան եկեղեցու խորհուրդն ու եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

“Ուրախ լեր սուրբ եկեղեցի” շարականի երգակցութեամբ Արժ. Տ. Գուրգէն քհնյ. Ներսէսեանի ձեռամբ, կոնդակը սուրբ սեղանի աջակողմից շուրջ բերելուց յետոյ ընթերցեց Արժ. Գրիգորիս քահանայի կողմից, որտեղ յիշւում էր Վեհափառ Հայրապետի քաջալերական ու գնահատանքի խօսքն, ինչպէս նաեւ յետ այսու Արժ. Քահանայ հայրերին եկեղեցական տօների եւ այլ պաշտօնական առիթների ծաղկեայ փիլոն կրելու իրաւունքի արտօնութիւնը։

Նոյն օրը համընկնում էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանաւոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձին, որի առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք:

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի անդրադարձաւ ծառայութեան կարեւորութեան եւ դա եկեղեցականների պարտաւորութիւնն ու պարտականութիւնը համարեց: Նա յաւելեց, որ հոգեւորկանութիւնը կոչւած է ծառայելու առանցի որեւէ ակնկալիքի: Ապա անդադարձաւ Մեծն Ներսէս հայրապետի կեանքին եւ գործունէութեան՝ անձ որ իր կատարած ծառայութիւնների համար, ժողովուրդը մեծ տիտղոսն էր տւել: Սրբազան Հայրը բնութագրելով նրա նկարագիրը ասաց՝ նա մի հայրապետ էր, որ իր ողջ կեանքի ընթացքին միայն ու միայն ծառայեց եւ բերեզարդեց ու բարեկարգեց եկեղեցին: Ս. Ներսէս Հայրապետը իր քիստոնէական հաւատքը կեանքի վերածելով, եղաւ մեծ եւ իմաստուն առաջնորդ մեր եկեղեցու եւ ժողովրդի համար: Սրբազան Հայրը ապա իր խօսքը ուղղելով Քահանայ հայրերին նրանց յորդորեց, որ ստացած շնորհները նկատի պիտի ունենան, որպէս մղիչ ուժ, որպէսզի առաւել պատասխանատւութեամբ եւ յանձնառութեամբ կատարեն իրենց պարտաւորութիւնները:

Սրբազան Հայրն իր քարոզի միւս բաժնում անդրադարձաւ կատարւած հայրապետական մաղթանքին եւ ասաց՝ որ բոլորս այսօր աղօթեցինք մեր եկեղեցու պայծառութեան ու ժողովրդի բարօրութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանաւոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Հայրապետի արեւշատութեան համար: Ապա քաջալերեց հաւատացեալներին, որ աղօթեն եկեղեցու պայծառութեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ ժողովրդի համար:

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու սրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն: Դահլիճում համանուն եկեղեցու խորհրդի միջոցով կազմակերպւած հիւրասիրութեան ընթացքին, Առաջնորդ Սրբազան Հօր Ձեռամբ Արժանապատիւ Քահանայ հայրերին շնորհւեց ծաղկեայ փիլոն։ Այդ առիթով շնորհակալական խօսքով հանդէս եկաւ նաեւ Արժանապատիւ Տ. Մեսրոպ քհնյ. Ռատթէոսեանը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ