Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ՝ ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹԵԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Հինգշաբթի թւականիս յունիսի 23-ին, Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի Յարգոյ Դիւանը անակնկալ այցելութիւն տւաւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին, շնորհաւորելու Թեմակալ Առաջնորդի Եպիսկոպոսութեան Ձեռնադրութեան 25-ամեակը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց յարգելի հիւրերին եւ մեծապէս գնահատելով մտածումը յայտնեց, որ նման առիթներ անձնական բնոյթ չեն կրում եւ այն նաեւ պատկանում է մեր Թեմին, ժողովականութեանը եւ ժողովրդին:

Պատգամաւորական Ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանն իր արտայայտութիւնների ընթացքում յայտնեց, որ վստահ ենք սա պիտի մեկնարկը լինի յառաջիկայում այս առիթը լաւագոյնս նշելու համայնքային մասշտաբով:


Սոյն հանդիմանը յաջորդեց Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի Յարգոյ Դիւանի ներկայացուցիչների այցելութիւնը, ովքեր նաեւ անակնկալ այցելութեամբ եկել էին շնորհաւորելու Սրբազան Հօր Եպիսկոպոսութեան Ձեռնադրութեան 25-ամեակը:

Թեմական Խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը, Խորհրդի անունից այս բարեբաստիկ առիթով շնորհաւորեց եւ Սրբազան Հօրն արեւշատութիւն եւ քաջառողջութիւն մաղթեց:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ շնորհակալութիւն յայտնեց իրենց:

Սրբազան Հօրն այցելեցին նաեւ Ալիք հաստատութեան ներկայացուցիչները, ովքեր նաեւ նոյն առիթով բարեմաղթանքներ յայտնեցին Թեմակալ Առաջնորդին:


Ապա Սրբազան Հօրն այցելեց Ի.Ի.Հ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով նաեւ իր հերթին յատուկ նւէրով շնորհաւորեց Սրբազան Հօր Եպիսկոպոսութեան Ձեռնադրութեան 25-ամեակը:


Այս առիթով «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչ պրն. Վարուժ Յովհաննէսեանը, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու Շաքէ Եղիայեանը նաեւ անկեղծ շնորհաւրութիւններ եւ բարեմաղթանքներ փոխանցեցին Սրբազան Հօրը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին Կարդալու տևողութիւն՝ 2 րոպէ: ԿԻՍՎԵԼ Առակներ 4.5-7։ Եսայի 40.3-5։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13.25-33։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.57-58։

Կիրակի 15 Յունւարի 2023;
Ա Կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ 54.1‐13, ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ՏԻՄՈԹԷՈՍԻՆ 1.1‐11, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.1-11

Երկուշաբթի 16 Յունւարի 2023;
Սրբոցն Պետրոսի հայրապետին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին 5 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 5.1‐8։ Բարուք 3.31‐4.4։ Հռոմէացիներ 8.28‐39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11‐16։

Երեքշաբթի 17 Յունւարի 2023;
Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ ԱՌԱԿՆԵՐ 21.15‐24։ ԵՍԱՅԻ 19.19‐21։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37‐42։

Չորեքշաբթի 18 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ Ա Տիմոթէոս 2.8-3.13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Հինգշաբթի 19 Յունւարի 2023;
Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2‐10։ Եսայի 45.1‐2։ Ա Տիմոթէոս 2.1‐7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1‐10։

Ուրբաթ 20 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: Ա Տիմոթէոս 4.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.23‐3.12։

Շաբաթ 21 Յունւարի 2023;
Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 11.2-11։ Եսայի 61.3-7։ Եբրայեցիներ 13.7-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.33-17.8։

Կիրակի 22 Յունւարի 2023;
Բ կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 23 Յունւարի 2023;
Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, և սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 14․1-6։ Եսայի 60․8-9։ Զաքարիա 8.4-5։ Եբրայեցիներ 2․14-18։ Ղկ 9․44-48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ