Կիրակի թւականիս մայիս 29-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի ունենցաւ հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան 104-րդ տարեդարձի առիթով: Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց նաեւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսայի, Բաշաբարանի, Սարդարապատի, Արցախի ազատագրական պայքարի եւ այլ վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։
Մարդկային պատմութեան էջերում կան թւականներ, որոնք ոչ միայն յիշատակելի են, այլեւ այնպէս՝ ներշնչող եւ գօտեպնդող:
1918 թւական մայիսի 28՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրում, Հայոց պատմութեան նշանակելի թւական, հայ ժողովրդի հերոսական ոգու, կենսունակութեան, արժանապատւութեան, ազատ եւ անկախ ապրելու անկոտրում կամքի արտայայտութիւնը ներշնչող: Մի թւական, որ շրջադարձային ազդեցութիւն ունեցաւ Հայոց պատմութեան հետագայ ողջ ընթացքի վրայ:
Հինգշաբթի թւականիս մայիսի 26-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանի եւ երիտասարդ ճարտարագէտներ պարոնայք՝ Սեւան Արթունեանի եւ Շերօ Վարդումեանի հետ, որն հիմնականում առնչւած էր «Վաչէ Յովսէփեան» դպրոցի տարածքը, որպէս մշակութային եւ ազգագրական թանգարան օգտագործման եւ նաեւ Ազգային թանգարանը յիշեալ տարածք տեղափոխման նախագծին, որի իրագործման համար ներկայացւած նախահաշիւը քննարկւեց սոյն հանդիպման ընթացքին:
Հինգշաբթի թւականիս մայիսի 26-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպում ունեցաւ Ուսանողական Ֆոնդի Մարմնի ատենապետ Ալբերթ Լազարեանի եւ փոխատենապետ Սեւակ Սեդրակեանի հետ:
Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 25-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն է:
Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող եւ արժեւորող կարեւորագոյն տօներից մէկնն է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը եւ Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:
Հինգշաբթի թւականիս մայիսի 26-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպում ունեցաւ Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի հետ:
Չորեքշաբթի թւականիս մայիսի 25-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի, հրաւէրով՝ Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, հանդիպում ունեցան Պատգամաւորի գրասենեակում:
Երկուշաբթի թւականիս մայիսի 23-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Հ.Մ. «Սիփան» միութեան յարկի ներքոյ հանդիպում ունեցաւ Ապրիլ 24-ի 107-րդ տարելիցի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 104-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախմբի հետ:
Դժբախտաբար, վերջին օրերի ընթացքին վկան եղանք Իրանի թշնամիների կողմից Իրանի եւ իրանցու խաղաղութիւնը, անվտանգութիւնն ու երկրի կարգը խանգարող ոճրագործութեան, որի ընթացքին նահատակւեց Իրանի նախանձախնդիր որդիներից մէկը՝ գնդապետ Սայեադ Խոդային:
Այսու անձնապէս եւ Յանուն Հայոց Ազգային Առաջնորդարանի, նրա ենթակայ կառոյցների եւ հայ համայնքիս, խստիւ դատապարտելով նմանատիպ ոճրագործական արարքները, ցաւակցում եւ մեր զօրակցութիւնն ենք յայտնում՝ Իրանի յեղ. հոգեւոր Առաջնորդ Այաթ. Խամէնէին, Ի.Հ Նախագահին, Իրանի յարգարժան ժողովրդին ու նահատակի ընտանիքին:
Յատկանշական է, որ միշտ դատապարտելի են Իրանի եւ իրանցու խաղաղութիւնն ու անվտանգութիւնը խաթարող իւրաքանչիւր ոճրագործութիւն:
Այս առիթով կաղօթենք առ Աստւած, որ Նահատակի հոգին խաղաղութեամբ հանգչի եւ իր ընտանիքին մխիթարութիւն պարգեւի:
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական աւելի քան 25 պատմական տարազների ցուցահանդէսը, որոնք ներկայացնում են թէ՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թէ՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները: