Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Սոյն թւականի յունիսի 22-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան Գիտութեան կոմիտէի դրամաշնորհով Թեհրան են ժամանել մի խումբ մասնագէտներ։ Այցելութեան նպատակն է Թեհրանի «Արտակ Մանուկեան» թանգարանի հաւաքածուների համալիր ուսումնասիրութիւնը։

Տարիների ընթացքում թէեւ նկատւում է հաւաքածուի համալրում, սակայն միաժամանակ ցաւալիօրէն տեսնում ենք, որ այս թանգարանի նիւթերի գիտական համալիր ուսումնասիրութիւն դեռեւս չի կատարւել: Ուստի ստեղծագործութիւնների արձանագրումը, ցուցակագրումը, դրւագային լուսանկարումը եւ քննութիւնը հրատապ է:

Շաբաթ թւականիս յունիսի 25-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Սարգսեանն, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց գիտական խմբի անդամներին, որոնց ընկերակցում էին Թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանի եւ աշխատակից Ռազմիկ Դաւթեանը: Հանդիպմանը նաեւ ներկայ էր Թեմական խորհրդում «Ա.Մանուկեան» թանգարանի կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց, գնահատեց եւ կարեւորեց այս նախաձեռնութիւնը:

Հանդիպման ընթացքին քննարկւեցին գաղթօջախի նոսրացման, համայնքի ապագայի եւ մշակութային ժառանգութեան պահպանման մի շարք խնդիրներ։
Խմբի անդամները շնորհակալութիւն յայտնեցին տնօրէնին թանգարանի իւրաքանչիւր միաւորի նկատմամբ սրտացաւ վերաբերմունքի, թանգարանի հանրահռչակմանն ուղղւած քայլերի եւ այս ընթացքում իրենց նեցուկ լինելու, պատրաստակամ եւ հոգատար վերաբերմունքի համար։

Հիւրերը հանդիպման աւարտին հանդէս եկան կոչով՝ ուղղւած իրանահայութեանը։ Կարեւորելով նմանատիպ թանգարանի գոյութիւնը, մշակութային առարկաների միջազգային չափանիշներին համապատասխան պահպանութեան եւ ուսումնասիրութեան համար ժառանգաբար փոխանցւած եւ իրենց ընտանիքներում պահւող մշակութային այս առարկաները, հնարաւորութեան դէպքում յանձնել թանգարանին, որի արդիւնքում կը փրկւեն ոչնչացումից եւ հանդէս կը գան իրանահայութեան պատմութեան եւ իրանահայ համայնքի փաստացի վկաներ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 20 Սեպտեմբերի 2022;
Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ Առակներ 23.15-25։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.20-23։

Չորեքշաբթի 21 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.10-23։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.17-23։

Հինգշաբթի 22 Սեպտեմբերի 2022;
Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի Իմաստութիւն Սողոմոնի 10.9-12։ Մաղաքիա 2.5-7։ Ա Պետրոս 5.1-7։ Յհ 10.11-16։

Ուրբաթ 23 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.30-12.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.28-33։

Շաբաթ 24 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 42.1-8։ Բ Կորնթացիներ 1.3-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.2-9։

Կիրակի 25 Սեպտեմբերի 2022;
Գ կիրակի զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի ԱՌԱԿՆԵՐ 3.18-26։ Եսայի 65.22-25։ Գաղատացիներ 6.14-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.30-36։

Երկուշաբթի 26 Սեպտեմբերի 2022;
Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն ԱՌԱԿՆԵՐ 13.1-7։ Միքիա 7.18-20։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.22-30։

Երեքշաբթի 27 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ Ողբ 3.22-56։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Չորեքշաբթի 28 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.10-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.35-45։

Ուրբաթ 30 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.19-13.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 11.15-25։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ