Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախմբի 2016-2017 ուսումնական տարեշրջանի Մշակութային Փառատօնի 3-րդ օրը յատկացւած էր ասմունքի փառատօնին:
Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախմբի 2016-2017 ուսումնական տարեշրջանի Մշակութային Փառատօնի 2-րդ օրը յատկացւած էր երգի փառատօնին:
Արդէն 12 տարի է, որ Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախումբը կազմակերպում է Մշակութային Փառատօն Թեհրանի հայոց բոլոր դպրոցների աշակերտների մասնակցութեամբ:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ դաստիարակչական յանձնախմբի կազմակերպմամբ 2017 թւականի հինգշաբթի, փետրւարի 16-ին տեղի ունեցաւ Թեհրանի հայոց դպրոցների 10-րդ դասարանցիների արշաւը՝ «Արարատ» մարզաւանում:
Ալիք - Իրանի Հայ արհեստաւորների միութիւնը Թեհրանի հայկական իրականութեան մէջ գործող այն մասնագիտական միութիւնների շարանում է, որի առաքելութիւնը ոչ միայն հայ արհեստաւորներին ի մի բերելն է, այլեւ համայնքում բարեսիրական եւ ազգօգուտ աշխատանքների իրականացումը: Ահաւասիկ այդ կարեւոր հանգամանքից ելնելով միութեան աշխատանքների մասին հէնց միութեան «Արամ Մանուկեան» անունը պարունակող սրահում հարցազրոյց ենք ունեցել միութեան վարչութեան նախագահի եւ վարչութեան անդամների հետ:
Հինգշաբթի 9 Մարտ 2017-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Ռոբերթ Բէգլարեանի եւ Առաջնորդարանի դիւանապետ պրն. Սերոժ Օհանեանի Թեհրանի հիւսիսում գտնւող Էսփինաս նոր հիւրանոցի մէկ բաժնում բացումը կատարեց Յակոբեան առեւտրա-արդիւնաբերական հաստատութեան մի նոր վաճառատան։
Ալիք - Մի առ ժամանակ առաջ, ուրբաթ օր վաղ առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի անդամներ՝ ԿՕՄ-ի փոխատենապետ Հրայր Աբդալեանի, Շահէն Բանդարիի եւ Ալիս Դիլանչեանի հետ այցելեցինք «Քահրիզաք» կենտրոնը, որի հսկայ տարածքի տարբեր սրահներում իրենց բնակութիւնն են հաստատել եօթ հայորդիներ, որոնք ժամանակին եղել են ընտանիքի սիւներ, սակայն, այսօր ինչ-ինչ պայմանների պատճառով, իրենց կամքից անկախ տեղակայւել են «Քահրիզաք» համալիրում: Պրն. Հրայրի աւտոմեքենան ուտելիքներով բեռնաւորւած շարժւեցինք:
Թ.Հ.Թ. Թեմական Խորհուրդը, հաւատացեալ մեր ժողովրդի եւ յատկապէս գործարար շրջանակների եւ անձանց ուշադրութեանն է յանձնում, որ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութից ստացած գրութեան միջոցով, տեղեկացւել է՝
«ԱԼԻՔ» - Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի եւ կազմակերպութեամբ խորհրդի կողմից կեանքի կոչւած դաստիարակչական յանձնախմբի, կիրակի մարտի 5-ի երեկոյեան իւրայատուկ ցուցահանդէս է կազմակերպւել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ, որտեղ պարսկերէն բացատրութեամբ եւ գեղեցիկ մակետներով ներկայացւած է իրանահայութիւնը:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի Թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի կողմից ընտրւած գործադիր իշխանութեան երեք մարմինները՝ Կրօնական եւ Թեմական Խորհուրդներն ու Հաշւեքննիչ Մարմինը, հրաւէրով թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, գումարեցին իրենց անդրանիկ նիստերը նախագահութեամբ Առաջնորդ Սրբազան հօր եւ ներկայութեամբ Պատգամաւորական Ժողովի ատենապետների Տիարք ԺոզէՖ Մեհրաբեանի եւ Վահիկ Աղաքեանի երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերը 7- 8 մարտ 2017-ին եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ ձեւով`Ա.- ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ