ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

Հրաւէրով Լեհաստանի կառավարութեան մշակոյթի նախարարութեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան չորեքշաբթի 27 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան ժամանեց Վարշաւիա, որտեղ նրան դիմաւորեցին Մշակոյթի նախարարութեան ներկայացուցիչներ Մաչի Պօղոսովիչ (Մատթէոս Պօղոսեան) եւ դկտ. Արտեմ Նաճարեան։

Նոյն օրը կէսօրին Սեպուհ Սրբազան հանդիպեց Մշակոյթի նախարարութեան տնօրինութեան հետ։ Տնօրինութեան ներկայացուցիչը տկն. Տորոդա Եանիշեվսքա որի հետ ունեցաւ հետաքրքրական զրոյց հայ եւ լեհ ժողովուրդների պատմութեան եւ մշակոյթի հետ կապւած։ Այնուհետ հիւրընկալները Սրբազան հօր առաջնորդեցին թագաւորական բերդ-պալատը, որ թանգարանի է վերածւած եւ որ հիմնովին քանդւած էր համաշխարհային երկրորդ պատերազմին։ Նոյն օրը երեկոյեան Սրբազան հայրը այցելեց Լեհաստանի հոգեւոր հովիւ Հոգշ. Տ. Տաճատ Վրդ. Ծատուրեանին։

Հինգշաբթի առաւօտեան Սրբազան հայրը ընկերակցութեամբ Մաչի Պօղոսովիչի եւ դկտ. Արտեմ Նաճարեանի այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւն եւ շատ սիրալիր հանդիպում ունեցաւ պրն. դեսպան Ռամին Մեհմանփարասթի հետ, որին Սրբազան հայրը ճանաչել էր վաղուց։ Սրբազանը իր ուրախութիւնը յայտնեց այս առիթով եւ առաւել առողջութիւն եւ յաջողութիւն մաղթեց պրն. դեսպանին եւ իր աշխատակազմին։

Դեսպանին հանդիպելուց յետոյ Սրբազան հայրը ուղեւորւեց դէպի Քրաքով, ճանապարհին հանդիպեց Լեհաստանի ամենանշանաւոր վանք-սրբավայր ուխտատեղիին Չիսթոխովայում։ Պատմական այս վանքը սիրելի վայր էր եղել Յովհաննէս Պօղոս Բ. Պապին։

Քրաքովում Սրբազան հայրն այցելեց նաեւ այդ շրջանում գտնւող աղի պատմական հանքավայրն ու Քրաքովի թագաւորական պալատն ու մայր եկեղեցին, որի ներքեւում գտնւում է թագաւորների դամբարանն ու 2010 թւին օդանաւի արկածին զոհ գնացած երկրի նախագահի գերեզմանը։

Շաբաթ 30 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան Սրբազան հայրը ընկերակցութեամբ Լեհաստանի հոգեւոր հովիւ Հոգշ. Տ. Տաճատ Վրդ. Ծատուրեան եւ պրն. Մաչի Պօղոսովիչի այցելեց Գդանցք քաղաքը, որտեղ փոքրաթիւ հայ համայնք կայ. Գդանցքում Սրբազան հայրը եւ իր ուղեկիցները նախ այցելեցին քաղաքի պատմական ու տեսարժան վայրերը Պալթիք ծովի եզրերը, այնուհետ հիւրընկալւեցին գաղութի ազգայիններից պրն. Հայկ Ֆիլիփովի բնակարանում։ Երեկոյեան տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով Խաչվերացի թափօր եւ Ռեհանի օրհնութիւն։ Արարողութեան աւարտին Սրբազան հայրը իր պատգամը փոխանցեց հաւատացեալներին թելադրելով, որ հաւատարիմ մնան իրենց եկեղեցուն եւ մշակոյթին. Սրբազան հայրը միաժամանակ որոշ բացատրութիւններ տւեց իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ համայնքի մասին։

Կիրակի 1 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան Սրբազան հայրը այցելեց երկրագործութեան նախարարութեան թանգարան-մատենադարանը, որտեղ հանդիպեց տնօրէն՝ Զբիկնիեւ Ֆիլիբովքիի եւ Գերշ. Անթոնի ՓացիՖիք Դեդեչնին, որ Լեհաստանի արեւելեան բաժնի Արքեպիսկոպոսն է։ Սրբազան հայրը լայն բացատրութիւններ տւեց ներկաներին հայ եկեղեցու եւ Իրանի ու իրանահայութեան մասին։ Այս այցելութեան Սրբազանին ընկերակցում էր Մաչիկ Պօղոսեանը։

Նոյն օրը Սրբազան հայրը այցելեց անծանօթ Զինւորի հրապարակն ու նահատակ զինւորների գերեզմանատունը, որտեղ թաղւած է նաեւ հայազգի Եատվիկա Ծառուկեանն ու իր զինւոր տղան՝ Ալեքսանդր Ծառուկեանը։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com