Սոյն թւականի կիրակի, դեկտեմբերի 18-ի առաւօտեան առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը:
Երկուշաբթի Դեկտեմբերի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը և Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեցին Իսլամական և Մշակութային Յարաբերութիւնների կազմակերպութեան նախագահ՝ դոկտ. Աբուզար Էբրահիմիին:
Շատ Սիրելի Զաւակունք` Հայոց Եկեղեցու
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդին, որ ուրբաթ 6 յունւար 2017-ին, Մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԸ:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հինգշաբթի 5 Յունւար 2017-ին յետ միջօրէի ժամը 4-ին Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի տօնին առիթով հանդիսաւոր արարողութիւններ են մատուցւելու Թեհրանի բոլոր մեր եկեղեցիներում:
«ԱԼԻՔ» - Չորեքշաբթի դեկտեմբերի 21-ի առաւօտեան աւարտւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի այցը Թեհրան: «Էմամ Խոմէյնի» օդանաւակայանում Վեհափառ Հայրապետին բարի երթ մաղթեցին իրանահայ երեք թեմերի առաջնորդներն ու ազգային մարմինների ներկայացուցիչները եւ Իսլ. մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան պաշտօնեաներ:
«ԱԼԻՔ» - Չորեքշաբթի դեկտեմբերի 21-ի առաւօտեան ժամը 10-ին Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը:
Չորեքշաբթի դեկտեմբեր 7, 2016-ի առաւօտեան, բացումը կատարւեց Հայոց Ազգային Արաքս և Մարի Մանուկեան դպրոցների աշակերտուհիների մարզական օլիմպիադայի:
«ԱԼԻՔ» - Հինգշաբթի, դեկտեմբերի 15-ի առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, շքախմբի ուղեկցութեամբ այցելեց Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը:
Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի և իր նահատակակից ընկերների՝ Եսգրաբոսի, որ իր քարտուղարն էր և Եւրոգինէսի, որ իր գործակիցն էր, յիշատակի օրն է: