Հինգշաբթի 1 դեկտեմբեր 2016-ի երեկոյեան Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ներկայ գտնւեց «Զարթօնք» պարախմբի կազմակերպած ելոյթ-նւիրահաւաքին, ի նպաստ Արցախի:
Ուրբաթ 2 դեկտեմբեր 2016-ի երեկոյեան Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ներկայ գտնւեց Հ.Մ. «Սիփան» Միութեան Ուսանողական Բաժանմունքի կազմակերպած ձեռնարկին:
Վերջին օրերին Սուրիոյ Հալէպ քաղաքում տեղի ունեցող սաստիկ կռիւների հետեւանքով նոր քանդումներ ու աւերացումներ եղան եւ հարիւրաւոր անմեղ քաղաքացիներ զոհ գնացին ահաբեկիչների վայրագութեանց։
Երկուշաբթի 28 նոյեմբեր 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Կակաչ պարախմբի ղեկավար եւ պարուսոյց տկն. Արուս Աւագեանին ընկերակցութեամբ տկն. Աննա Կարապետեանի՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարի ամպիոնի վարիչ, դասախօս եւ գեղարւեստական բեմադրիչ։
Երեքշաբթի 29 նոյեմբեր 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ Կին» Միութեան նորընտիր վարչութեան անդամուհիներին։
Երեքշաբթի 29 նոյեմբեր 2016-ի առաւօտեան, համաձայն թեմիս կանոնագրութեան 29 եւ 32 յօդւածների, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով եւ հովանաւորութեամբ ու նախագահութեամբ գումարւեց Թեմիս քահանայից ժողովը, ընտրելու 16-րդ շրջանի պատգամաւորական ժողովի հոգեւորական պատգամաւորներին։
Թւականիս նոյեմբերի 25-ին կայացած Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին, որին իրենց մասնակցութիւնն էին բերել 82 թեկնածուներ Թեհրանի հինգ կենտրոններից եւ Թեհրանի հայոց թեմի յարակից շրջաններից, ժողովրդի քւէների արդիւնքում ընտրւել են 42 պատգամաւորներ:
Թւականիս նոյեմբերի 25-ին կայացած Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին, որին իրենց մասնակցութիւնն էին բերել 82 թեկնածուներ Թեհրանի հինգ կենտրոններից եւ Թեհրանի հայոց թեմի յարակից շրջաններից, ժողովրդի քւէների արդիւնքում ընտրւել են 42 պատգամաւորներ: Թեհրանում ընտրութիւններին մասնակցել են 4081 հոգի:
Թւականիս շաբաթ 26 նոյեմբերի առաւօտեան թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ խորհրդակցական ժողով Հայ Առաքելական, Արեւելեան Ասորի, Կաթոլիկ-Քաղդէական, Հայ եւ Ասորի Աւետարանական եկեղեցիների եպիսկոպոսների եւ հոգեւոր ներկայացուցիչների մասնակցութեամբ։
Ստորև ներկայացնում ենք «Ալիք»-ի հարցազրոյցը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ, կապւած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի այցի նպատակների մասին: Վեհափառ Հայրապետը թւականիս դեկտեմբերի 12-ին այցելելու է Իրան: