Նոր-Տարւայ և Ս. Ծնունդի առիթով, Թեհրանի Քաղաքապետի խորհրդատու և «Բաղ Մուզէ Դէֆա Մողադդաս» (Սրբազան Պաշտպանութեան Թանգարան) համալիրի գլխաւոր տնօրէն՝ Գեներալ Ջաւադ Խազրային նաև նոյն համալիրի խորհրդի փոխնախագահ և «Բասիջ Մոստազաֆին» կազմակերպութեան տեղակալ՝ Գեներալ Ալի Ֆազլին, շաբաթ յունւարի 14-ին այցելեցին հայ նահատակ զինւոր՝ Զորիկ Մուրադեանի ընտանիքի անդամներին:
Նոր-Տարւայ և Ս. Ծնունդի առիթով, Կանանց եւ ընտանիքի հարցերով հանրապետութեան նախագահի օգնական դոկտ. Շահինդոխտ Մոլլավերդին, ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների բաժնի քարտուղար՝ տկն. Ռահմանին, երկուշաբթի յունւարի 2-ին այցելեց նահատակ Ալէն Աբգար Շահնազարեանի ընտանիքի անդամներին:
Թւականիս յունւարի 6-ին, Թեհրանի քաղաքապետարանի գեղարւեստական ու մշակութային կազմակերպութեան մշակութային հարցերով տեղակալի նախաձեռնութեամբ և Թ. Հ. Թ. «Արտակ Մանուկեան» թանգարանի համագործակցութեամբ, Իրանի արդի արւեստի հեղինակաւոր իրանահայ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսի բացումը կատարւեց «Մարիամ» զբօսայգու ցուցասրահում:
ԱՆԹԻԼԻԱՍ - Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Իրանի Իսլամական Հանրապետութեան Առաջնորդ՝ Սէյէդ Ալի Խամէնէյին իր յղած նամակով ցաւակցութիւն յայտնեց Հանրապետութեան նախկին նախագահ՝ Ալի Աքպար Հէշէմի Ռաֆսանջանիի մահւան տխուր առիթով:
«ԱԼԻՔ» - Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան առիթով Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնը թւականիս յունւարի 9-ին այցելել է հանգուցեալի ընտանիքին՝ վշտակցելով նրա զաւակներին եւ մերձաւորներին:
Ննջեցեալների մասին ճշմարտութիւնն իմանալու եւ նրանց հետ մեր քրիստոսահիմն հաւատքի եկեղեցաբանական կապը ջերմ, կենդանի ու անխախտ պահելու Աստւածաշնչական թելադրանքից մղւած մեր եկեղեցու Սրբազան հայրերը յատուկ տնօրինումով հինգ մեծ ու գլխաւոր եկեղեցական ու քրիստոնէական տօների յաջորդող օրը յատկացրել են մեր ննջեցեալներին յիշատակելու, նրանց հոգիների համար աղօթք բարձրացնելու եւ Աստծու ողորմութիւնը հայցելու աշխատանքին ու պարտականութեան:
Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները, իրենց էութեամբ ու խորքով Սքանչելի խորհուրդներ են, որոնց թանձրացեալ մարմնաւորումը ժամանակի շրջագծում ու մարդկային կեանքի ենթահողում դարեր շարունակ կենսաւորում ու կերպարանափոխում է մարդ արարածի հոգեիմացական ու ֆիզիկական կեանքը դէպի բարին ու ճշմարիտը, լուսաւորն ու կատարեալը եւ նրա ներքին գոյութեան հպելով եւ մինչեւ ողն ու ծուծը թափանցելով՝ մերկացնում է հնից եւ զգեստաւորում է նորով, այսինքն աստւածայինով, առաքինութեամբ ու սրբութեամբ, արդարութեամբ ու սիրով, ներողամտութեամբ ու զոհողութեան ոգով, խոնարհութեամբ ու Քրիստոսանմանութեամբ Աստծուց հեռացած, Նրա հետ թշնամացած ու Նրա ճանաչողութիւնից պարպւած մարը վերստին Աստծու հետ հաշտեցնելու, դէպի Աստւած դարձնելու եւ Աստծու գրկում հանգչեցնելու:
«ԱԼԻՔ» - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ մարդու իրաւունքների հռչակագրի հարցերով հանրապետութեան նախագահի խորհրդական դոկտ. Էլհամ Ամինզադէն եւ կրօնական ու ազգային փոքրամասնութիւնների հարցով հանր. նախագահի յատուկ օգնական հոջ. Իւնեսիի գրասենեակի պատասխանատու պրն. Եազդին հինգշաբթի յունւարի 5-ին այցելեցին ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ու ազգային մարմինների ներկայացուցիչների հետ:
«Ալիք» - Հանրապետութեան նախագահի տեղակալ եւ Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի կազմակերպութեան նախագահ՝ դոկտ. Զահրա Ահմադիփուրը, ընկերակցութեամբ կազմակերպութեան տեղակալ՝ Մոհամադ Հասան Թալեբեանի եւ պատկան պատասխանատուների, երեքշաբթի դեկտեմբերի 27-ի առաւօտեան այցելեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցին, եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանը, ուր եւ հաստատւած է Իրանի պատմական եկեղեցիների համաշխարհային ժառանգութեան կենտրոնը:
Թւականիս, երկուշաբթի 10 յունւարի երեկոյեան ժամը 7:00-ին, Ազգային Առաջնորդարանի իր գրասենեակում Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հիւրընկալեց Հ. Հ. Ազգային Ժողովի փոխ նախագահ պրն. Էդվարդ Շարմազանովին, որը պաշտօնական հանգամանքով եկել էր ցաւակցելու այաթ. Հաշեմի Ռաֆսանջանու մահւան տխուր առիթով: