Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅ ԴՊՐՈՑԸ ԱՄՈՒՐ ԿՌՒԱՆ ՄԵՐ ԼԻՆԵԼՈՒԹԵԱՆ

Թեհրանահայ գաղութի կեանքի աշխուժութեան, ապագայատեսիլ գործունէութեան երաշխիքն ու գրաւականը եկեղեցու կողքին իր դպրոցներն են, որոնք հանդիսանում են նաեւ գաղութի յարատեւ գոյութեան միջնաբերդը։

Արդարօրէն ասւում է, որ դպրոցների գոյութիւնը գաղութի, գաղութների կեանքում վկայութիւնն են տւեալ ժողովրդի, ժողովուրդների քաղաքակրթական զարգացեալ մակարդակին։

Թեհրանահայ մեր դպրոցներում եւ մանկապարտէզներում՝ թւով 21 (17տարրական, միջնակարգ եւ չորս մանկապարտէզ) ուսում, կրթութիւն, հոգեմտաւոր դաստիարակութիւն ստացող մեր զաւակները կազմելու են վաղւայ մեր գաղութի գոյութեան պատւանդանը, մի պատւանդան, որի ամրութիւնն ու տոկունութիւնը մեր ձեռքումն է, այլ խօսքով կախեալ է մեզանից, ամէն մի հայորդուց։

Այսօր մեր գաղութի զաւակները կոչւած են ամէն ձեւով նիւթական, բարոյական, ծնելիութեամբ ու գուրգուրանքով մեր դպրոցներին տէր կանգնելու, քանի որ մեր դպրոցները հանդիսանում են մեր մշակոյթի օրօրոցները, որտեղից ծլելու եւ ծաղկելու է մեր հոգեմտաւոր մշակոյթը։

Իմ ամենամեայ այցելութիւնների ընթացքին կարեւորութեամբ յիշեցնում եմ մեր կրթական մշակներին, դպրոցների անմիջական պատասխանատուներին, որ մենք պայծառ ու աշխոյժ այլեւ զօրեղ ու ամուր պիտի պահենք մեր դպրոցները, որպէս երաշխիք մեր յարատեւութեան։

Արդարեւ այս տարւայ իմ, այլեւս աւանդութիւն դարձած, տարեկան այցելութիւնը, մի անգամ եւս, ինձ համար ուրախութեան, զօրութեան աղբիւր եւ առիթ եղաւ։ Ամէն մի դպրոց մտնելիս, երբ կանգնում էի աշակերտութեան առաջ, Աստծուն փառք էի տալիս եւ միաժամանակ հայցում իր օրհնութիւնը նրանց համար։

Ճիշտ է, այս տարի եւս, որոշ համեմատութեամբ նւազել է մեր աշակերտութեան թիւը, սակայն ուրախութեամբ նկատելի էր նաեւ աշակերտութեան մօտ կարգապահութեան եւ աշակերտութեան լրջութեան գնահատելի վարքը։

Մեծապէս ուրախալի է մեր մանկապարտէզների աշակերտութեան նիստն ու կացը, իրենց անմեղ շրթներից բխած երգի եւ ոտանաւորի բառերը, շարժումներն ու երբեմն էլ յատկապէս նորեկների մօտ, լացը։

Միջնակարգի մեր երկու կարգերի աշակերտութեան մօտ իրենց ուսուցիչների եւ կամ հիւր-այցելուների լսելու պատրաստակամութիւնը մեծապէս գնահատելի է. մի խօսքով մեր բոլոր դպրոցներում ե՛ւ տարրական ե՛ւ միջնակարգ օղակներում նկատեցի առաւել լրջութիւն եւ հայ աշակերտ-աշակերտուհու վայել ընթացք։

Կարեւորութեամբ պէտք է շեշտել նաեւ մեր տեսուչների, փոխ-տեսուչների եւ ուսուցիչների յանձնառու, պատասխանատու եւ համագործակցութեան ոգին։

Այս բոլորը ասելուց յետոյ ուզում եմ հետեւեալ հաստատումները կատարել.-

Ա. Մեր ժողովրդի մէկ մասի այն պնդումը, թէ մեր դպրոցներում ուսումնառութիւնը թոյլ է, դասաւանդող ուսուցիչները այն չեն ինչ որ պէտք է լինեն եւ նման արտայայտութիւններ, որոնք արւում են արդարացնելու համար իրենց զաւակների ոչ հայկական դպրոցներ ղրկելու առիթը, շատ էլ ճիշդ չէ։ Մեր դպրոցները շատ լաւ են, ես կարծում եմ մենք տարւում ենք աւելի մեր օտարամոլութիւնից քան մեր ունեցածը գնահատելու իրողութիւնից. ժամանակն է, որ մենք մեզ վերաքննութեան ու ինքնաքննութեան ենթարկենք տեսնելու համար թէ, որտեղ ենք կանգնած։

Մեր օտարամոլութիւնը դարերի խորքից մեզ հասած հիւանդութիւն է, որից հեռու մնալը մեր ձեռքն է։ Երբ ուսումնասիրում ենք մեր պատմութիւնը, տեսնում ենք, որ մեր թագաւորութիւնների, իշխանութիւնների տկարութեան եւ անկման պատճառներից երեւի գլխաւորագոյնը եղել է մեր օտարամոլութիւնը այսինքն մեր ունեցածը թերագնահատելը եւ ուրիշների վրայ յոյս դնելը։

Բ. Մեր աշակերտութեան թւի նւազումը անպայմանօրէն պէտք չէ վերագրել Արտագաղթի։ Ճիշդ է մեկնողներ, տեղափոխւողներ կան, ոմանք դէպի հայրենիք են գնում, ուրիշներ դէպի Ամերիկա եւ այլուր։

Առաջնորդարանի մեր տոմարների արձանագրութիւնները յուշում են մեզ, որ մենք տարին 169-170 պսակներ ենք ունենում։ Դժբախտաբար մեր նորապսակ զոյգերը չեն մտածում իրենց նոր բոյնը հարստացնել ու ջերմացնել նորածիններով։ Ծնունդների թւի պակասը բնականաբար ազդում է գաղութի թւի եւ անշուշտ աշակերտութեան թւի նւազեցման վրայ։

Երկու օրեր առաջ այցելեցի Գիտունիկ մանկամսուրը, որտեղ խնամւում են 45 փոքրիկներ։ Ներկայ ծնողներին հարցուցի թէ քանի հոգին մէկ զաւակից աւելին ունեն, քառասուն հինգ հոգուց միայն չորսը մէկից աւելի երեխայ ունէին. ասացի «Հիմա որ այստեղ Գիտունիկ մանկամսուրը ունենք, ծիածան՝ Զէյթուն քաղաքամասում եւ Սասուն քաղաքամասում էլ նման կենտրոն ունենք, պէտք է սիրելի մայրեր նւազագոյն երեք երեխայ ունենաք, որպէսզի մեր թիւը չնւազի»։

Գ. Աշակերտութեան, ուսուցիչների եւ տեսուչ-փոխտեսուչների ու ծնողական խորհուրդների հետ հանդիպելիս կարեւորութեամբ շեշտեցի հայ դպրոցի առաքելութիւնն ու կոչումը, ինչպէս նաեւ մեր կեանքում կատարելիք իր դերն ու տեղը։ Հայ դպրոցը հայ մանկան, հայ աշակերտի տունն է, որտեղ նա պիտի մտնի իբրեւ հարազատ տանտէր, նոյնպէս էլ ամէն մի ծնողք հայ դպրոց մտնելիս պիտի զգայ, որ այդ իր տունն է ու տանտէրի իրաւունքով ել ու մուտք պիտի անի. սա շատ կարեւոր եւ էական կէտ է։

Այնպէս ինչպէս ամէն անձի համար իր տունը սիրելի է ու թանկ, այնպէս էլ դպրոցը, հայ դպրոցը սիրելի է ու թանկ եւ արժանի մեր սիրոյն եւ գուրգուրանքի։

Սիրով լցւած հայ ծնողքը տէր պիտի կանգնի իր դպրոցին, եթէ ուզում ենք, որ մեր դպրոցները առաւել եւս յառաջադիմեն աշակերտութեամբ եւ ուսումնառութեամբ, ուրեմն հարկ է զոհողութեամբ շրջապատենք այն ի խնդիր առաւել զարգացած աշակերտութեան եւ ինչու չէ նաեւ երիտասարդութեան։

Մեր կրթական հաստատութիւնների կողքին եւ նրանցից ոչ նւազ կարեւորութեամբ գործում է «Ակունք» մարմնա-մտային խանգարումների կենտրոնը, որտեղ 35 աշակերտ-աշակերտուհիներ քրիստոնէական սիրով յագեցւած խնամք եւ մտային ու մարմնական կրթութիւն են ստանում։ Այս կենտրոնի իմ տւած այցելութիւնը հոգեկան բաւարարութիւն ու գոհունակութիւն է պատճառում ինձ։

Այսօրւայ համաշխարհայնացւած աշխարհում իւրաքանչիւր ժողովուրդ կոչւած է իր ինքնուրոյնութեամբ եւ ինքնատիպ նկարագրով ու յատկանիշներով իր գոյութիւնը պահպանել մարդկային կեանքի յորձանոտում. դպրոցը, որտեղ կերտւում է ապագայ մարդը իր ողջ էութեամբ գլխաւորագոյն պատւանդաններից է ժողովրդի ամրութեան եւ զօրութեան։

Ի վերջոյ դպրոցում է, որ ապագայ սերունդը վահանաւորւում է իր հայրերի հաւատքով ու այդ հաւատքի արդիւնքը եղող մշակութային ստեղծագործութիւններով։

Հայ դպրոց ե՛ւ միջնաբերդն է մեր գոյութեան ե՛ւ կամուրջը որ իր տւած գիտութեամբ մեզ կապում է մեր անցեալի կեանքին, պատմութեան եւ լուսաւոր ճանապարհով առաջնորդում դէպի բաղձացւած պայծառ ապագան։

Հայ դպրոցը լոյս ճառագայթող փարոսն է, որ կարող է մեզ առաջնորդել դէպի աղբիւրը լոյսի եւ ճշմարիտ գիտութեան։

Տէր կանգնենք մեր դպրոցին, որպէսզի անսայթաք քայլենք մեր հայրերի լուսաւոր ճանապարհով։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 11 Դեկտեմբերի 2024;
Բ թեսաղունիկեցիս2։1-16,Ղուկաս14։25-27

Հինգշաբթի 12 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Ուրբաթ 13 Դեկտեմբերի 2024;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին

Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Երեքշաբթի 17 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, եւ Թէովնայ վկային, եւ չորից զինաւորացն` Բասոսի, Եւսեբի, Տիգի եւ Բասիլիդեայ

Չորեքշաբթի 18 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.11-19։

Հինգշաբթի 19 Դեկտեմբերի 2024;
Սրբոց կուսանացն Ինդոսի, Դոմնայի եւ Գղերիկոսի քահանային եւ երկուց բիւրոցն, որք այրեցան յԵկեղեցին Նիկոմիդացւոց

Ուրբաթ 20 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 3.12-4.10: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.1-8:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ