Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանի Իսլամական Հանրապետութեան արտադրողների եւ արհեստաւորների ցուցահանդէսի բացման արարողութիւն

Թւականիս ուրբաթ, սեպտեմբերի 22-ին Երեւանի Մերկէլեան ինստիտուտի կենտրոնում հանդիսաւոր արարողութեամբ բացումը կատարւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան արտադրողների ու արհեստաւորների ցուցահանդէսի, աւելի քան 50 մասնակիցների ներկայութեամբ:

Բացման արարողութեանը ներկայ էին Իրանի եւ Հայաստանի բարձրաստիճան պետական այրերը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանն ու երկու երկրների պետական ու հասարակական տարբեր խաւերի ներկայացուցիչները:

Արարողութեանը նաեւ ներկայ գտնւեցին Թ. Հ. Թ.-ի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Հալէպի հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային ժողովի անդամ պրն. Վարդան Վարդանեանի, Թ. Հ. Թ.-ի Թեմական խորհրդի անդամ պրն. Հարմիկ Աւետեանի եւ «Ալիք» օրաթերթի տնօրէն պրն. Արա Շահնազարեանի, որտեղ հոգեւոր հայրերի գլխաւորութեամբ այցելութիւն տրւեց մասնակից արտադրողների ու արհեստաւորների կրպակներին ու նաեւ գնահատւեց իրենց մասնակցութիւնը պատկան ցուցահանդէսին, որը նոր խթան է հանդիսանալու երկու բարեկամ երկրների տնտեսական կապերի սերտացմանն ու բարգաւաճմանը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ