Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սարկաւագների Ձեռնադրութիւն Ս. Սարգիս Եկեղեցում

Մարդկային կեանքը, առողջ ընկերութիւնն ու ընտանիքը պայմանաւորւած են փոխադարձ սիրոյ, յարգանքի, հասկացողութեան, արժևորման, ինքնամատոյց և ինքնազոհ ծառայութեան սիւների առկայութեամբ: Իսկ եկեղեցին, որպէս աստւածամարդկային հաստատութիւն, հաւատացեալների հաւաք ու Աստծու ընտանիք, իր ողջ առաքելութիւնը, կոչումը, ծիսական կեանքն ու նկարագիրը յատկանշւելով հանդերձ վերոյիշեալ ճշմարտութիւններով առաւել ևս մասնաւորւում է սիրով գործի դրւած հաւատքով և ինքնազոհ ծառայութեամբ:

Մեր Տէրը Քրիստոս իր երկրաւոր կեանքն իբրև ծառայութեան և ինքնազոհողութեան գերագոյն օրինակ մատուցելով՝ իր ընտրած 12 աշակերտների էութեան խորքում, ուզենալով այդ մէկը բացարձակապէս դրոշմւած տեսնել, երկու կարևոր հաստատումներ կատարեց իր անձից մեկնելով՝ երբ ասաց. «Մարդու Որդին չեկաւ ուրիշներից ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու և իր կեանքը տալու որպէս փրկագին շատերի» (Մտ 20.28), և «նոյնպէս և դուք, երբ կատարէք, ինչ որ հրամայւած է ձեզ, ասացէք. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտաւոր էինք անել՝ արեցինք»» (Ղկ 17.10):

Այս առումով եկեղեցին իր կազմութեան առաջին իսկ հանգրւանից հիմնական երեք պաշտօններով իր կեանքը դրսևորեց.-սարկաւագութեամբ, քահանայութեամբ և եպիսկոպոսութեամբ: Սարկաւագութիւնը եկեղեցու գլխաւոր երեք կարգերից խոնարհագոյնն է, որին կոչւողը՝ ձեռնադրութեամբ դառնում է Ս. Ստեփաննոս Նախավկայ և Մարտիրոս Սարկաւագի ու նրա վեց ընկերների օրինակի նման Ս. Սեղանին և ժողովրդին սպասարկող (Գրծ 6.1-6) և որպէս օգնական խորհրդակատար քահանային:

Թւականիս կիրակի 24 սեպտեմբերի առաւօտեան յընթացս Ս. և անմահ պատարագի, Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում տեղի ունեցաւ սարկաւագուհու և սարկաւագի  ձեռնադրութիւն յանձինս՝ բրշ. Սարկաւագուհի Անի-Քրիստի Մանւէլեանի և բրշ. Սարկաւագ Մայիս Մատթէոսեանի, ձեռամբ՝ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի:

Սրբազան Հայրն իր քարոզում անդրադառնալուց յետոյ Աստւածաշնչական հասկացողութեամբ սարկաւագների դերակատարութեան և անհրաժեշտութեան մասին, նրանց ունենալիք նկարագրային յատկութիւնների և առաքինի ու պարկեշտ կեանքը վարելու մասին, ինչպէս նաև անսակարգ նւիրումին, Աստծու Տան և Սրբութիւնների նկատմամբ նախանձախնդրութեանը, աղօթանւէր կեանքին ու ինքնամատոյց ծառայութեանը (Ա.Տմ 3.8-13), մեծ գոհունակութեամբ արտայայտւեց ասելով որ մեր եկեղեցու և ի մասնաւորի Իրանի պատմութեան մէջ վերջին հարիւր տարիների ընթացքին ինչ-ինչ պայմանների, պարագաների և պատճառների բերումով կասեցւած դարաւոր եկեղեցական աւանդութիւնը սարգաւակուհիների ձեռնադրութեան, ահա այսօր վերստին կեանքի ենք կոչում և վերահաստատում իբրև բարձրագոյն օրինակ նաև այլոց:

Նա իր քարոզում խօսեց նաև Առաքելական դարում Առաքեալների կողքին որպէս օգնական ծառայութիւն մատուցող կանանաց, կոյսերի և սարկաւագուհիների մասին, որոնց յիշատակումը գտնում ենք Առաքելական թղթերի մէջ (հմմտ. Հո 16.1), ինչպէս նաև անդրադարձաւ Հայաստանում, Իսֆահանում, Պոլսում և Լիբանանում (Անթիլիասում) ժամանակին ապրած, գործած և եկեղեցիներում սպասարկած բազում սարկաւագուհիների և մենակեացուհիների կեանքի և գործունէութեան մասին:

Մեր եկեղեցու ձեռնադրութեան Մաշտոցի համաձայն, սարկաւագութեան ձեռնադրութիւնը երկու հանգրւաններով ընթացաւ: Առաջին մասը պատարագի սկզբում «Զի ողորմած և մարդասէր ...»-ից անմիջապէս յետոյ սաղմոսների ընթերցանութեամբ խարտաւիլակ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի միջոցով զոյգ ընծայեալների ծնկաչոք Դասի մէջտեղից երեք հանգրւաններով առաջնորդւեցին դէպի Ս. Բեմ և ապա տարւեցին ձեռնադրող Սրբազանի առջև, ով նրանց գլխին ձեռք դնելով սկսեց ձեռնադրութեան աղօքթներն ու արարողութիւնը:

Այս հանգրւանին մեծապէս տպաւորիչ և յուզիչ էր ընծայեալների դէպի ժողովուրդ դառնալը, որի ընթացքին երգւեց «Աստւածային և Երկնաւոր Շնորհ ...» շարականը ընդ որում ձեռնադրիչ Սրբազանն ու նրա ընկերակցող եկեղեցականները Աստծուց ընծայեալներին Աստւածային և Երկնայում շնորհք յայցեցին:

Երկրորդ մասն սկսւեց նախքան «Ողջոյն տուք միմեանց ...» երգւելը, որտեղ ընծայեալները դարձեալ ծնկի բերւեցին ձեռնադրիչ Սրբազանի առջև, որի ընթացքին աղօթքներին առընթեր նրանց ձախ ուսերին Սրբազան Հայրը զետեղեց Ուրարը, խորհրդանշելով Քրիստոսի քաղցր լուծի կիսով չափով կրելու իրողութիւնը, որպէսզի դրանով և Տիրոջ ներկայութեամբ կանգնեն մեղքի բոլոր պատրանքները թոթափեն և իրենց կեանքն ու վարքը օրինակ լինի ժողովրդի համար: Ապա, նրանց տրւեց Աւետարանը, որպէս Իշխանութիւն եկեղեցում Աստծու Խօսքն ընթերցելու, որպէսզի ողջերը լսեն և ննջեցեալներն էլ յիշւեն: Իսկ աւարտին էլ Սրբազանը նրանց յանձնեց Բուրվառը, որպէսզի պատարագի ժամանակ հրաման ունենան խնկարկելու և անուշ հոտ բուրելու:

Արարողութեանը ներկայ էին Թեմական Խորհրդի և այլ միութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաև հոծ հաւատացեալների բազմութիւն:

Պատարագից յետոյ, նոր ձեռնադրւած սարգաւակների ծնողների կողմից մատուցւեց հիւրասիրութիւն, որի ընթացքին Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդը, այդ ուրախ առիթով, Առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ սարկաւագուհուն և սարկաւագին յատուկ նւէրներ փոխանցեցին:

Կրօնական Խորհուրդ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ