ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՂՕՂԱՆՋԵՑ «ՆԱՅԻՐԻ-ՍՈՂՈՄՈՆԵԱՆ»-Ի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԶԱՆԳԸ

Շաբաթ սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Սրբազան Հօր եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի ներկայութեամբ «Նայիրի-Սողոմոնեան» միջնակարգ դպրոցի զանգով մեկնարկը տրւեց 2017-18 ուսումնական տարեշրջանի:

Աշակերտութեան լիակազմ ներկայութեամբ լեցուն դպրոցի բակը հիւրընկալեց նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ՊԺ-ի եւ Կրթական խորհրդի ատենապետերին, ինչպէս նաեւ ներկայ քահանայ հայրին, ծնողներին, Պատգամաւորական ժողովի անդամներին եւ ուսուցչական կազմին:

Օրւայ առիթով իր օրհնանքի խօսքը բերելով աշակերտներին, Սրբազան Հայրը կարեւորեց հայոց դպրոցի գոյութեան փաստը, կապւած՝ ազգային գիտակցութեամբ ու հայապահպանման գործին եւ նշեց, որ պէտք է յորդորել բոլոր հայ ծնողներին ամուր եւ որակեալ դպրոց ստեղծելու եւ հայ աշակերտի ապագան ապահով դարձնելու համար, չմտածել նրան օտար դպրոց ուղարկելու մասին: 

Առաջնորդը նաեւ ողջունեց դպրոցի նոր տեսչին եւ փոխտեսչին՝ նշանակման համար եւ յոյս յատնեց, որ դպրոցը շարունակելու է նոյն ոգով կրթել եւ դաստիարակել մատաղ սերնդին:

Յիշեցնենք, որ «Նայիրի-Սողոմոնեան» միջնակարգ դպրոցը համալրւել է նոր ուսուցչական կազմով, որին աջակցելու գծով կամաւոր կերպով իրենց աջակցութիւնն են յայտնել համալսարանի դասախօսներ ու փորձառու եւ հեղինակութիւն վայելող ուսուցիչներ: Արժէ նշել նաեւ, որ նախորդ ուսումնական տարեշրջանին դպրոցում ուսողականի 10-րդ աշակերտները գրանցած ցուցանիշով շրջանի առաջատարների ցուցակում են յայտնւել: Դասարան, որն այս տարի համալրւեց օտար դպրոց յաճախող եւս մի քանի հայ աշակերտների վերադարձով: Դպրոցում յաջողւեց նաեւ կեանքի կոչել հաշւապահութեան թեքումով դասարան՝ 10-րդ դասարանցիների համար:

Լուրը քաղւեց «Ալիք» օրաթերթից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com