2020 թւականի օգոստոսի 24-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:
Կիրակի 23 օգոստոս 2020 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին:
Սրբազան Հայրը ողջունեց պրն. Դեսպանին եւ շնորհակալութիւն յայտնեց իր այցելութեան համար:
Թւականիս 19 օգոստոսին, Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի նախագահութեամբ, կրօնական խորհուրդը մասնակցութեամբ քահանայից դասի եւ Թեհրանի եկեղեցիների խորհուրդների ատենապետների, գումարեց յատուկ նիստ քննարկելու եւ ընդհանրապէս եկեղեցիներին կապւած հարցերի շուրջ խորհրդակցելու նպատակով։
Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, Իսլամական Յեղափոխութեան Առաջնորդի գերագոյն խորհրդական եւ Իսլամական Յարանւանութիւնների մերձեցման համաշխարային խորհրդի նախագահ՝ այաթ. Մոհամմադ Ալի Թասխիրի մահւան առիթով, վշտակցութեան եւ ցաւակցութեան նամակ յղեց, ԻԻ Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ՝ այաթ. Ալի Խամէնէին եւ հանգուցեալի եղբօր, Կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան կենտրոնի նախագահ՝ հոջ. Մոհամմադ Մեհդի Թասխիրիին:
Այս տարի Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնը` Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց օգոստոսի 16-ին: Թեհրանի Հայոց Թեմի բոլոր եկեղեցիներում, տօնի առիթով մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որին յաջորդեց խաղողօրհնէքի արարողութիւն։
Սուրբ Սարգիս Մայր Տաճար Եկեղեցում Կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, եւ պատարագիչն էր Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շահմիրեանը։
Սոյն թւականի օգոստոսի 11-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր տեղեկատւական հանդիպում հայոց դպրոցների տեսուչների, փոխտեսուչների և գրասենեակների պատասխանատուների հետ, հայոց դպրոցներում LMS համակարգի ներդրման կապակցութեամբ:
Թ.Հ.Թ.Կարիքաւորներին օժանդակող մարմինը տարիներ ի վեր, իր ազգանպաստ եւ Աստւածահաճոյ ծառայութիւնն է մատուցել համայնքիս խնամքի կարօտ հայորդիներին։
Կարիքաւորներին օժանդակող մարմնից տեղեկանում ենք, որ թւականիս օգոստոսի 8-ին ուրբաթ առաւօտեան «Սահակեան» բարեսիրական կենտրոնում, նիւթական անբարենպաստ պայմանների ենթարկւած ընտանիքներին տրամադրւել է իրենց հասանելիք պարէնները։ Հարկ է նշել, որ Կ.Օ.Մ.-ի ցանկում գրանցւած անհատներից բացի պարէնային փաթեթներ է տրամադրւել նաեւ Հայ Կանանց Բարեգործական միութեան կողմից ներկայացւած կարիքաւորներին:
Այսու յայտարարում ենք, մեր ժողովրդի սիրելի զաւակներին որ, նկատի ունենալով կորոնաժահր վարակի բերումով երկրում տիրող վիճակը, այս տարի Աստւածածնայ վերափոխման տօնի առիթով տեղի ունենալիք խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը չի կատարւելու․ դրա փոխարէն մեր բոլոր եկեղեցիներում (ի բացառեալ Ս․ Գէորգ) խաղողի օրհնութեան խորհրդանշական արարողութիւն կը կատարւի պատարագի ընթացքին:
Սոյն գրութիւնը խտացումն է Կիրակի, 9 Օգոստոս Անթիլիասի Մայր տաճարին մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամին:
«Փա՛ռք քեզ, Աստուած, փա՜ռք քեզ. յաղաքս ամենայնի, Տէր, փա՜ռք քեզ»: Մեր ժողովուրդի զաւակները կը հրաւիրեմ մեր եկեղեցւոյ աղօթքին այս պարզ սակայն խորիմաստ բառերով գոհութիւն ու փառք տալու մեր բոլորին Արարիչ Երկնաւոր Հօր: Միայն մեր դժուարութեան ու նեղութեան մէջ չդառնանք Աստուծոյ, այլ՝ միշտ: Փառք տանք Աստուծոյ մեր կեանքին, մեր ունեցած շնորհներուն, մեր կարելիութիւններուն ու յաջողութեան համար: Առանց Աստուծոյ պայծարակերպիչ ներկայութեան մեր կեանքը կը կորսնցնէ իր գոյութեան իմաստն ու նպատակը:
Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի աշխատանքները լիբանանահայութեանը օժանդակելու եւ թեհրանահայ համայնքում կորոնավիրուսից տուժածներին նպաստելու համար
Համայնքում կորոնավիրուսի մահւան յստակ 26 դէպք է գրանցւել
Բէյրութի ահաւոր պայթիւնի հետեւանքով տուժած հայկական համայնքին զօրակցելու եւ նւիրահաւաքի նպատակով՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ընդունած որոշումների մասին հեռախօսազրոյց ենք ունեցել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հետ: