Հինգշաբթի, 27 օգոստոս 2020-ի կէսօրին իր մահկանացուն կնքեց գաղութիս ազգայիններից, ազգային-հասարակական գործիչ, բարերար եւ գործարար Լեւոն Ահարոնեանը։
Վերջին 60 տարիներին իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ կեանքի վրայ խոր դրոշմ ձգած անձնաւորութիւն է եղել Լեւոն Ահարոնեանը, որ իր ողջ կեանքը ապրեց ու գործեց իր ազգի եւ հայրենիքի կեանքում իր ներդրումը բերելու հեռանկարով։ Ոչ միայն հայ կեանքում այլեւ իրանեան առեւտրական, փոխադրական ու շինարարական աշխատանքներում իր մեծ դերակատարութիւնը ունեցաւ։ Սաթի միջազգային փոխադրական ընկերութիւնը Իրանի ողջ տարածքին իր անգնահատելի ծառայութիւնը մատուցել է։ Եղել է գլխաւոր հիմնադիրներից Իրան-Հայաստան առեւտրի պալատի։
Այսու յանուն Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների, ժողովականութեան եւ անձնապէս մեր խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում Իրան-Հայաստան Առեւտրական պալատի նախագահ՝ պրն. Հերւիկ Եարիջանեանին, Եարիջանեան եւ Աղուրեան ընտանիքներին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ԱԼՄԱՍՏ ԱՂՈՒՐԵԱՆ (ԵԱՐԻՋԱՆԵԱՆ)-Ի ցաւալի մահւան առթիւ:
Վերջին երկու ամիսների ընթացքում համաճարակային իրավիճակի բերումով, եկեղեցիներում առողջապահական պրոտակոլները յարգելու նախապայմանով, նւազագոյն թւով՝ (10-ից 20 հոգու) մասնակցութեամբ վերսկսւեցին՝ կրօնական Ս. պատարագի, պսակադրութեան եւ մկրտութեան արարողութիւնները։
2020 թւականի օգոստոսի 24-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:
Կիրակի 23 օգոստոս 2020 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին:
Սրբազան Հայրը ողջունեց պրն. Դեսպանին եւ շնորհակալութիւն յայտնեց իր այցելութեան համար:
Թւականիս 19 օգոստոսին, Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի նախագահութեամբ, կրօնական խորհուրդը մասնակցութեամբ քահանայից դասի եւ Թեհրանի եկեղեցիների խորհուրդների ատենապետների, գումարեց յատուկ նիստ քննարկելու եւ ընդհանրապէս եկեղեցիներին կապւած հարցերի շուրջ խորհրդակցելու նպատակով։
Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, Իսլամական Յեղափոխութեան Առաջնորդի գերագոյն խորհրդական եւ Իսլամական Յարանւանութիւնների մերձեցման համաշխարային խորհրդի նախագահ՝ այաթ. Մոհամմադ Ալի Թասխիրի մահւան առիթով, վշտակցութեան եւ ցաւակցութեան նամակ յղեց, ԻԻ Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ՝ այաթ. Ալի Խամէնէին եւ հանգուցեալի եղբօր, Կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան կենտրոնի նախագահ՝ հոջ. Մոհամմադ Մեհդի Թասխիրիին:
Այս տարի Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնը` Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց օգոստոսի 16-ին: Թեհրանի Հայոց Թեմի բոլոր եկեղեցիներում, տօնի առիթով մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որին յաջորդեց խաղողօրհնէքի արարողութիւն։
Սուրբ Սարգիս Մայր Տաճար Եկեղեցում Կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, եւ պատարագիչն էր Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շահմիրեանը։
Սոյն թւականի օգոստոսի 11-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր տեղեկատւական հանդիպում հայոց դպրոցների տեսուչների, փոխտեսուչների և գրասենեակների պատասխանատուների հետ, հայոց դպրոցներում LMS համակարգի ներդրման կապակցութեամբ:
Թ.Հ.Թ.Կարիքաւորներին օժանդակող մարմինը տարիներ ի վեր, իր ազգանպաստ եւ Աստւածահաճոյ ծառայութիւնն է մատուցել համայնքիս խնամքի կարօտ հայորդիներին։
Կարիքաւորներին օժանդակող մարմնից տեղեկանում ենք, որ թւականիս օգոստոսի 8-ին ուրբաթ առաւօտեան «Սահակեան» բարեսիրական կենտրոնում, նիւթական անբարենպաստ պայմանների ենթարկւած ընտանիքներին տրամադրւել է իրենց հասանելիք պարէնները։ Հարկ է նշել, որ Կ.Օ.Մ.-ի ցանկում գրանցւած անհատներից բացի պարէնային փաթեթներ է տրամադրւել նաեւ Հայ Կանանց Բարեգործական միութեան կողմից ներկայացւած կարիքաւորներին: