ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 17 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 18 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 19 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 20 Սեպտեմբերի 2020;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 21 Սեպտեմբերի 2020;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 22 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Չորեքշաբթի 23 Սեպտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 24 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի

Ուրբաթ 25 Սեպտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 26 Սեպտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆԸ ԶՕՐԱԿՑԵԼՈՒ ՆՒԻՐԱՀԱՒԱՔ

Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած աղէտալի պայթումի պատճառած մարդկային կորուստների եւ աւերածութեան ողբերգութեան մեծ մասշտաբը խոցել է իւրաքանչիւրիս սիրտը եւ միասնականութեան հրաւիրել բոլորիս՝ զօրակցելու եւ ստանձնելու պարտքի եւ պարտաւորութեան բաժինը, աղէտեալների վիշտը ամոքելու աշխատանքում։

Թ.Հ.Թ. Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք Սարգսեանի տնօրինումով եւ թեմիս Թեմական խորհրդի կազմակերպութեամբ՝ երկուշաբթի թւականիս օգոստոսի 10-ին, Իրանի իսլ. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան մշակութային կցորդ դեսպանի խորհրդատու՝ Էդւարդ Խաչատրեանի եւ համայնքիս մի խումբ ազգային, բարերարների ներկայութեամբ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում կայացաւ դրամահաւաք՝ ի նպաստ Լիբանանի հայ համայնքի աղէտեալ ժողովրդի։

Թեմակալ Առաջնորդը ողջոյնի խօսքերից յետոյ անդրադառնալով սահմռկեցուցիչ պատահարին յայտնեց, որ բոլորս սրտի խոր կսկիծով համախմբւել ենք այս գեղեցիկ նւիրական եւ խորհրդաւոր միջավայրում զօրավիգ կանգնելու եւ մեր լուման ներդրելու, քանի որ դա՝ բարերար, բուժիչ եւ մխիթարական ուժ պիտի ունենայ Լիբանանի հայ համայնքը վերականգնեցնելու եւ ցաւերը մեղմացնելու աշխատանքում։

Առաջնորդը յայտնեց, որ Վեհափառ Հայրը իր խօսքը ուղղելով Լիբանանի հայութեան ասաց «Լիբանանի հայութիւն, մի վհատի՛ր, մի յուսահատւիր մեր ամբողջ ազգը քեզի հետ է», ուստի մենք դա պէտք է ապացուցենք մեր գերագոյն նւիրեալ աշխատանքով։ Արդ աշխարհասփիւռ հայ ազգը, որպէս մէկ ընտանիք կոչւած է իր բոլոր նիւթական եւ բարոյական միջոցներն ի գործ դնելով, սատարել Լիբանանի աղէտահար հայ համայնքին եւ վերականգնեցնել Լիբանանահայութեանը։

Թեմակալ առաջնորդի արտայայտութիւնների աւարտին մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգւեց աղէտից զոհւած նորոգ հանգուցեալների յիշատակը։

Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը իր ելոյթի ընթացքում ի խորոց սրտի վշտակցութիւն յայտնեց ահարկու պատահարի կապակցութեամբ եւ նշեց, որ Խորհուրդը Լիբանանի հայ համայնքին զօրակցելու օրակարգով գումարծ արտահերթ նիստում մեծապէս կարեւորեց Լիբանանահայ աղէտահար ժողովրդին աջակցելու հանգամանքը։

Պրն. Արամեանը յայտնեց, որ վստահաբար միասնական ճիգերը կենտրոնացնելով, հնարաւոր կը դառնայ դժւարութիւններին յաղթահարել եւ մեր կարելին ի գործ դնել տուժածներին զօրակցելու աշխատանքում։

Այնուհետեւ նւիրատուները իրենց սրտաբուխ նւիրատւութիւնները կատարեցին։

Յայտնենք նաեւ որ նւիրահաւաքը շարունակւելու է յառաջիկայ օրերին։


Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
11.8.2020

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com