ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 17 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 18 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 19 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 20 Սեպտեմբերի 2020;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 21 Սեպտեմբերի 2020;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 22 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Չորեքշաբթի 23 Սեպտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 24 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի

Ուրբաթ 25 Սեպտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 26 Սեպտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Իրանահայ գեղանկարիչ հանգուցեալ՝ Յակոբ Վարդանեանի նկարչութիւնների ցուցահանդէս

2020 թւականը պատմական է կորոնավիրուսի համաճարակի բերումով, կորոնաժահրի պատճառով ժամանակաւորապէս փակւեցին բոլոր թանգարանների դռները եւ ամիսներ անց յատուկ նկատառումներով, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները թանգարանները վերսկսեցին իրենց աշխատանքները:

Չորեքշաբթի, թւականիս օգոստոսի 5-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ, իրանահայ գեղանկարիչ հանգուցեալ՝ Յակոբ Վարդանեանի նկարների ցուցահանդէսի բացման արարողութիւնը։

«Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրինութիւնը ընդառաջելով Թանգարանների միջազգային կոմիտէի (ԻՔՈՄ-ի) առաջարկութեան, կազմակերպել է արւեստագէտ՝ Յակոբ Վարդանեանի նկարչութիւնների ցուցահանդէսը:

Բացման արարողութեանը ներկայ էին Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի անդամներ պարոնայք՝ Ռաֆիկ Մելիքսէթեանը, Աշոտ Սինանին եւ Հայկազ Շիրւանեանը, ԻՔՈՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտէ) գլխաւոր պատասխանատու եւ Թեհրանի նահանգային մշակութային ժառանգութեան խորհրդի անդամ՝ դոկտ. Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, վաստակաւոր իրանահայ բանաստեղծ պրն․ Վարանդ Քիւրքչեանը, գեղանկարիչ հնագուցեալ՝ Յակոբ Վարդանեանի հարս՝ Շաքէ Մակարեանը , որը թանգարանին է նւիրել երկու գեղանկարներ եւ պրն․ Պարթեւ Յակոբեանը։

Հանդիսութեան սկզբում, բացման եւ շնորհակալական խօսք յղեց թանգարանի պատասխանատու՝ տկն․ Ալիս Շահմուրադեանը, որից յետոյ պարոնայք՝ Աշոտ Սինանին, Վարանդ Քիւրքչեանը եւ Թաբաթաբային արտայայտւեցին օրւայ առիթով։

Այդ առիթով, օգոստոսի 7-ին ուրբաթ, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ Արտաշէս Թումանեանը դեսպանութեան դիւանագիտական անձնակազմի ուղեկցութեամբ այցելութիւն ունեցան «Արտակ Մանուկեան» թանգարան եւ մօտիկից դիտեցին գեղանկարչութեան բազմաթիւ ստեղծագործութիւններ:

Հարկ է նշել, որ թանգարանը պահպանելով կորոնավիրուսի կանխարգելման բոլոր պայմանները, սահմանափակ թւով եւ նախապէս համադրութեամբ մինչեւ թւականիս օգոստոսի 15-ը ընդունում է այցելուներ:

Նշելի է ցուցահանդէսի բացման հանդիսութեան ընթացքում նկարահանւած տեսաժապաւէնը կը տեղադրւի ԻՔՈՄ-ի պաշտօնական կայքէջում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com