ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 19 Դեկտեմբերի 2020;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Հինգշաբթի 24 Դեկտեմբերի 2020;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Շաբաթ 26 Դեկտեմբերի 2020;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Շաբաթ 02 Յունւարի 2021;
Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղօոր Գրիգոր Նիւսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի և Աբբա Եփրեմ Խուրի Ասորու յիշատակութեան օր Բարսեղ Կեսարացի Հայրապետ

Երեքշաբթի 05 Յունւարի 2021;
Ճրագալոյց Ս․Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ճրագալոյց

Չորեքշաբթի 06 Յունւարի 2021;
Յիսուս Քրիստոսի Ս․Ծննունդ Աստւածայայտնութեան տօն

Հինգշաբթի 07 Յունւարի 2021;
Ս․Ծննդեան մեռելոց․

Չորեքշաբթի 13 Յունւարի 2021;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Հինգշաբթի 14 Յունւարի 2021;
Սբ. Յովհաննէս Մկրտչի ծննդեան

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 06 Յունւարի 2021;
Աստուածայայտնութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Հինգշաբթի 07 Յունւարի 2021;
Բ օր Ս. Ծննդեան։ Յիշատակ մեռելոց

Ուրբաթ 08 Յունւարի 2021;
Գ օր Ս. Ծննդեան

Շաբաթ 09 Յունւարի 2021;
Դ օր Ս. Ծննդեան

Կիրակի 10 Յունւարի 2021;
Ե․օր Ս․Ծննդեան

Երկուշաբթի 11 Յունւարի 2021;
Զ․օր Ծննդեան․

Երեքշաբթի 12 Յունւարի 2021;
Է օր ծննդեան

Չորեքշաբթի 13 Յունւարի 2021;
ը օր ծննդեան

Հինգշաբթի 14 Յունւարի 2021;
Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին

Ուրբաթ 15 Յունւարի 2021;
Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Շարունակւում է Կ.Օ.Մ.-ի աշխատանքները՝ ի նպաստ կարիքաւոր ընտանիքներին

Թ.Հ.Թ.Կարիքաւորներին օժանդակող մարմինը տարիներ ի վեր, իր ազգանպաստ եւ Աստւածահաճոյ ծառայութիւնն է մատուցել համայնքիս խնամքի կարօտ հայորդիներին։

Կարիքաւորներին օժանդակող մարմնից տեղեկանում ենք, որ թւականիս օգոստոսի 8-ին ուրբաթ առաւօտեան «Սահակեան» բարեսիրական կենտրոնում, նիւթական անբարենպաստ պայմանների ենթարկւած ընտանիքներին տրամադրւել է իրենց հասանելիք պարէնները։ Հարկ է նշել, որ Կ.Օ.Մ.-ի ցանկում գրանցւած անհատներից բացի պարէնային փաթեթներ է տրամադրւել նաեւ Հայ Կանանց Բարեգործական միութեան կողմից ներկայացւած կարիքաւորներին:

Նոյն օրը, մարմնի անդամները հիւրընկալել են, ԻԻ խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ Կ.Օ.Մ.-ի հետ կապ՝ պրն․ Արամ Նովշադեանին։ Պրն. Արա Շահվերդեանը հետաքրքրւելով մարմնի կողմից կատարւած աշխատանաքների գործընթացի մանրամասնութիւնից, խորհրդակցական այս հանդիպման՝ հանդէս եկաւ իր շինիչ առաջարկներով։

Կ.Օ.Մ.-ի ատենապետ՝ պրն․ Մուշեղ Ծատուրեանը իր հերթին հակիրճ բացատրութիւններ տւեց կայանալիք եւ յառաջիկայ աշխատանքների վերաբերեալ, ապա երախտագիտական ու շնորհակալական խօսք ուղղեց մարմնի անդամներին, բարերարներին, որոնք իրենց անխոնջ աշխատանքով ու նւիրումով սատար հանդիսացան մարմնի աշխատանքներին եւ կարիքաւոր ընտանիքներին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com