ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 03 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 05 Դեկտեմբերի 2020;
Տօն Սրբոցն՝Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին եւ Միւռոնայ եպիսլոպոսին։

Երկուշաբթի 07 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 08 Դեկտեմբերի 2020;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Չորեքշաբթի 09 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւաժաժնի ի Աննայէ

Շաբաթ 12 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 14 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 19 Դեկտեմբերի 2020;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Հինգշաբթի 24 Դեկտեմբերի 2020;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Շաբաթ 26 Դեկտեմբերի 2020;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 01 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Յակովկայ եւ Իրաւափառայ

Չորեքշաբթի 02 Դեկտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 03 Դեկտեմբերի 2020;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 04 Դեկտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 05 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Կիրակի 06 Դեկտեմբերի 2020;
Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։

Երկուշաբթի 07 Դեկտեմբերի 2020;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Երեքշաբթի 08 Դեկտեմբերի 2020;
Պահք

Չորեքշաբթի 09 Դեկտեմբերի 2020;
Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ

Հինգշաբթի 10 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՍՏՒԱԾ ՀԵՌԱՑԵ՞Լ Է ՄԵԶԱՆԻՑ

Այսօրւայ տարօրինակութիւններից մէկը տագնապահար այս աշխարհի ղեկավարների ինքնադրսեւորումն է. մօտիկ մի բարեկամի հետ զրուցելիս, յանկարծ նա ինձ դարձաւ եւ ասաց.-

Գիտէ՛ք Սրբազան ինձ թւում է որ կորոնա համաճարակը աշխարհի ղեկավարների ուղեղը ցնցել է դրա համար էլ ոչինչ չեն կարող անել, իսկ մի բան էլ անելիս մարդկութիւնը առաւել անորոշութեան, մարտահրաւէրի առաջ են կանգնեցնում։

Մի պահ լուռ սկսայ մտածել. հը, բան չըսիր Սրբազան, հարցուց բարեկամս.

Կարծում էք ի՞նչ պէտք էր ասէի, մի մարդուն որ ՛՛եկեղեցասէր՛՛ է, առիթներով եկեղեցի է գալիս, եկեղեցու բակում իր ընկերների հետ զրուցելու համար. երբեմն էլ եկեղեցի է մտնում ու պատահում է, որ երբ հաղորդութեան պահին տեսնում է հաւատացեալներին, որոնք երկիւղածութեամբ մօտենում են քահանային եւ հաղորդութիւն ստանում, ինքն էլ բնազդաբար հետեւում է, շարքի է մտնում հաղորդութիւն ստանալու համար։

Մեր երկրորդ զրուցակիցը տիրող լռութիւնը խզելով ասաց. ո՞ւր է Աստւած. չի՞ տեսնում թէ ինչպէս հազարաւոր անմեղներ մահանում են այս անիծեալ վարակից։

Հետաքրքրականը այն է, որ «Ո՞ւր է Աստւած» ըսողը ընդհանրապէս Աստծուց, եկեղեցուց եւ հոգեւոր կեանքից հեռու մարդ է եղել։

Մտորումներիս, խոհերիս արանքում, մի պահ, վերյիշեցի կաթոլիկ նշանաւոր աստւածաբան Հանս Քունգ, որ իբրեւ յանձնառու քրիստոնեայ հեղինակ է բազմաթիւ աստւածաբանական, փիլիսոփայական գրքերի եւ որ իր հեղինակութիւններից մէկում գրել է.- Աստւածապաշտ լինելը շատ դժւար բան է, իսկ քրիստոնեայ լինել նշանակում է ամէն օր կեանքը ապրել Քրիստոսի հետ եւ Քրիստոսի համար։

Մարդիկ Աստծուն փնտռում են երբ նեղութեան մէջ են, երբ հիւանդ են, երբ կարիքի մէջ են, երբ դժգոհ են կեանքից, երբ յատկապէս մահւան առաջ են գտնում իրենք իրենց։

Այո՛, մարդ արարածը ոչ միայն հեռու է իր Արարիչից, այլեւ Նրա խօսքից՝ Աստւածաշունչ մատեանից, որ աշխարհում ամենից շատ ձեռագիր ու տպագիր վիճակով տարածւած եւ ընթերցւած գիրքն է, եւ որ այս օրերին ամենից աւելի մի կողմ թողւած գիրք է։

Մի օր տանտիկինը տուն մտնելիս տեսնում է իր փոքրիկ աղջնակը տան գրադարանի մի անկիւնում գտնւած Աստւածաշունչը ձեռքն է առել եւ ուզում է աղբաման նետել։ Մայրը վրայ է հասնում եւ ասում. Ի՞նչ ես անում բալէս, էդ գիրքը Ս. Գիրք է, Աստծու գիրքն է.- Այո մամա, բայց մեզ պէտք չէ, որովհետեւ չեմ տեսել մի օր, մի պահ որ այդ գիրքը վերցնես եւ կարդաս, էնտեղ փոշիների մէջ է մնացել…։

Իրաւունք ունես աղջիկս, պէտք է կարդանք այն.
Այո՛, պէտք է կարդալ այն, բայց քանի հոգի, քանի մարդ այդ գործը անում է։

Կորոնավարակի համաճարակի այս օրերին շատերի բերնում է, ո՞ւր է Աստւած, ինչո՞ւ մի բան չի անում, վերջ տալու այս հիւանդութեան։

Դիտում եմ շուրջս, հետեւում եմ միջազգային լրատւամիջոցներին, դիմատետրին եւ ինսթագրամեան արձանագրութիւններին, գիտա-բժշկական կենտրոնների հաղորդագրութիւններին, յայտարարութիւններին, կոչերին ու յորդորներին եւ ի տես այս բոլորին ակամայ մտածում եմ կորոնաժահրը չէ մեր թշնամին, մարդ արարածը ինքն է իր թշնամին, որ չի հետեւում ու գործադրում իրեն համար ըսւած, գրւած հաղորդագրութիւնների բովանդակութիւնն ու թելադրութիւնները եւ դրա համար կեանքը առաւել եւս դժւարանում է։

Այսպէս մտածելու իրաւունք ունեմ։ Սկզբնական շրջանին կառավարութիւններ, պատասխանատու մարմիններ, նշանակւած յանձնախմբեր ամենայն լրջութեամբ եւ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ հետեւեցան հիւանդութեան աստիճանական զարգացման եւ տարածման եւ ըստ այնմ հետեւեցան բժշկագիտական կենտրոններու թելադրութիւններին եւ իբրեւ արդիւնք որոշ չափով աշխարհը յուսադրւեց։ Դժբախտաբար սակայն այս երեւոյթը երկար չտեւեց, որովհետեւ մարդ արարածը Ադամից ժառանգած անհնազանդութեամբ պատճառ եղաւ վարակի վերսկսման որով եւ նոր ահազանգի։

Արդարեւ, այսօր երկիրներ, կրկին անգամ, ահազանգի են մատնւած եւ նոր տեսակի շրջափակումների, սահմանափակումների են դիմում եւ կոչեր են անում դիմակ գործածելու, ձեռքերը յաճախակիօրէն լւալու, ընկերային հեռաւորութիւնը պահելու, միայն ծայրահեղ անհրաժեշտութեան պարագային տնից դուրս ելլելու եւ ընդհանրապէս զգուշաւոր կերպով ապրելու ոչ միայն իր շրջապատի համար այլ ի՛ր եւ իր անմիջական հարազատների, ընտանիքի անդամների անվտանգութեան եւ առողջութեան համար։ Կարծես երկրորդ ալիքը այս ժահրին իրեն յատուկ ՛՛յարձակողական՛՛ ոճով ու մեթոտով արշաւել սկսած է, հետեւաբար զգոյշ եւ զգաստ լինելը իմաստութիւն է եւ մարդուն որոշ չափով ապահով է պահում։

Երեւի ժամանակն է, որ մենք էլ Նինւէի ժողովուրդի նման ապաշխարենք, դառնանք առ Աստւած, զղջումով, աղօթքով ու ապաշխարութեամբ հայցենք Աստծոյ օրհնութիւնն ու առաջնորդութիւնը մեր կեանքում։ Նինւէի ժողովուրդը, որ հեռացել էր Աստծուց եւ անբարոյ կեանք էր ապրում լսելով Յովնան մարգարէի ապաշխարութեան կոչը զղջալով, խոստովանեց իր մեղքերը եւ դարձի եկաւ ու արժանացաւ Աստծու շնորհքին եւ օրհնութեան։

Այսօրւայ մարդկութիւնը ի տես աշխարհում պատահած աղէտներին՝ երկրաշարժ, փոթորիկ, հրդեհ, աղետաբեր անձրեւներ, պատերազմ եւ այլն ինքնիրեն, կամ շրջապատի ընկերներին հարց է տալիս «Միթէ կարելի՞ է որ Աստւած թոյլ տայ, որ այս բաները պատահեն»։

Բնական է, որ Աստւած որպէս Ամենաբարի էակ, ամբողջական սէր եւ գուրգուրոտ հայր Տէր, պահապան ու պաշտպան է մարդուն եւ տիեզերքին. դժբախտաբար սակայն մարդ արարածը ինք հեռացել է եկեղեցուց եւ Աստծուց։ Դիմատետրի էջերից մէկի վրայ կարդացի հետեւեալը.- Նշանաւոր քարոզիչ Բիլի Գրահամի աղջկան հարց են տալիս թէ միթէ կարելի՞ է որ Աստւած թոյլ տայ, որ նման բան պատահի (ակնարկելով Միացեալ Նահանգներում տեղի ունեցած ՛՛Քաթրինա՛՛ կոչւած մեծ փոթորիկին)։

Քարոզիչի աղջիկը՝ Աննան շատ հետաքրքրական եւ խորախորհուրդ պատասխան է տալիս ասելով, վստահաբար որ Աստւած ինք եւս իբրեւ յանձնառու եւ հոգածու հայր դառնօրէն վշտացեր ու ցաւեր է, բայց յիշենք, որ մենք տարիներէ ի վեր Աստծուն հեռացրել ենք մեր կեանքից, դուրս ենք դրել նրան մեր դպրոցներից, մեր տներից, մեր կառավարութիւնից։ Արդարեւ ինչ ենք ակնկալում երբ նրան դուրս ենք դրել մեր կեանքից եւ ասել «մեզ առանձին թող»։

Այս դառն իրականութեան որպէս հետեւութիւն մեր դպրոցներից դուրս մնաց աղօթքը, Աստւածաշունչ մատեանը քանի որ, Աստւածաշունչը ասում է սիրէ ընկերդ անձիդ պէս, գողութիւն մի՛ արա, մի՛ շնար, մի՛ սպանիր։ Արդ, թշնամութիւնը, գողութիւնը, ընկերատեացութիւնը եղան մարդկային կեանքի անբաժան երեւոյթները։ Նոր սերունդը հեռու մնաց կրօնական, քրիստոնէական, բարոյագիտական եւ ընտանեկան դաստիարակութիւնից, ընկերութեան կեանքը խաթարւեց եւ մարդ էակը մի պահ, ինքն իրեն գտաւ մեծ անորոշութեան առաջ։ Գողութիւնը, սպանութիւնները դարձան հաւաքական կեանքի մաս։ Ակամա վերյիշում ես ժողովրդական իմաստուն խօսքը. «Ինչ որ ցանես այն էլ կը հնձես»։

Կորոնավարակի դէմ պայքարելու երկու հիմնական ձեւեր կան։ Առաջին՝ հետեւել բժշկա-գիտական կենտրոնների յորդորներին, թելադրութիւններին եւ ցուցմունքներին, որոնք այնքան հեշտ են եւ դիւրահաս։ Դիմակ կրել, յաճախակի հականեխում, ընկերային հեռաւորութեան պահպանում։ Երկրորդ՝ բարոյական միջոցներն են, որոնցով զօրացած մարդ հաստատ կերպով կը կարողանայ յաղթական դուրս գալ։ Չմոռանանք որ մարդը ե՛ւ նիւթ է ե՛ւ հոգի։

Դ դարու սկիզբը Գրիգորիս, երէց որդին Վրթանէս կաթողիկոսի արժանիքների, կարողութեան եւ հոգեւոր հասունութեան համար երիտասարդ տարիքին եպիսկոպոս է ձեռնադրւում եւ գործուղղւում է «Կողմանց Աղուանից եւ Վրաց, այսինքն է սահմանացն մազքթաց»։

Գրիգորիս եպիսկոպոս որպէս Աւետարանի ճշմարիտ քարոզիչ, քաջակորով հովիւ եւ համարձակօրէն Աստծոյ խօսքը տարածող սկզբնական շրջանին մեծ սիրով ընդունւեց ժողովրդի եւ իշխանների կողմից։ Սակայն աւետարանական սկզբունքների ու բարոյախօսական պատգամների ունկընդրութեամբ ըստ որոնց գողութիւնը, ուրիշի ունեցւածքը կողոպտելը մեղք է։ Իշխանները զայրացած ըսին. «Եթէ չյափշտակենք աւարառութիւն չանենք ուրիշի ունեցածը չառնենք ինչպէ՞ս պիտի ապրենք ու ապրեցնենք անթիւ մեր զօրքը»։ Գրիգորիս ջանաց նախ սիրաշահել եւ ապացուցել Աւետարանի խօսքերի ճշմարտացիութիւնը. սակայն անօգուտ. իշխանները ձերբակալեցին Գրիգորիսը եւ նրան կապեցին ուժեղ մի ձիու պոչից եւ նրան քաշքշելով նահատակեցրին։

Այսօրւայ աշխարհը եւս հեռացած Աստծու խօսքից ու աւետարանական կեանքից խելակորոյս վիճակի է մատնւած։ Ժամանակն է մի պահ կանգ առնելու եւ ասելու «Դէպի ո՞ւր եւ մինչեւ ե՞րբ»։

Աղօթքը աշխարհի բոլոր կրօններում տիրականօրէն առկայ է։ Աղօթքը բուժիչ, զօրացուցիչ, գօտեպնդող ուժ ունի իր մէջ. հաւատքով մատուցւած աղօթքը հիւանդը բուժում է։ Մեր հայրերը աղօթքով մխիթարւել են իրենց տառապանքի մէջ ու դիմադրել դարերի տաժանքին։ Քրիստոնէական սկզբունքներով, առաքինութիւններով հզօրացած մարդ արարածը ոգեղէն ու հոգեղէն պատերազմ է մղում պահելով իր հաւատքը։ Աւետարանը ասում է հաւատացեալ մարդուն համար անկարելի բան չկայ. իսկ յոյսը նրան կապում է պայծառ ապագային եւ առաւել կենսաւորում է մարդուն։

Հաւատքի, յոյսի եւ աղօթքի գանձարան է Ս. Գրիգոր Նարեկացու Մատեան ողբերգութեան գիրքը ծանօթ Նարեկ անունով։ Մեր ժողովրդի բարձի գիրք է եղել եւ է՛ մինչեւ այսօր։ Համաճարակի մեզ պարտադրած սահմանափակումների բերումով տներում արգելափակումը գեղեցիկ ու ոսկեայ առիթ է կարդալու Աստւածաշունչն ու Նարեկ Աղօթամատեանը, որոնք վստահաբար հոգեկան խաղաղութիւն եւ մտքի անդորրութիւն են պատճառելու մեզ։

Մեր հայրերի աղօթքով ուզում եմ եզրակացնել իմ այս գրութիւնը յուսալով, որ աղօթքը լուսաւորելու է մեր միտքը, փափկացնելու է մեր սիրտը, զօրացնելու է մեր լսողութիւնը, որպէսզի լուսաւոր մտքով, մաքուր սրտով ու բաց ականջներով լսենք Տիրոջ ձայնը, որ մեզ իրեն է կանչում, իրմով մեր կեանքը վերածելու անուշաբոյր զոհի դրւած իր Սուրբ սեղանի վրայ։

Քրիստոս մեր Աստւածը, որ քեզ հաւատացողների պահապանն ես եւ յոյսը, Սուրբ եւ պատւական խաչիդ հովանու տակ խաղաղութեան մէջ պահիր ու պահպանիր եւ օրհնիր քո ժողովրդին, որտեղ որ կայ։ Փրկի՛ր երեւելի եւ աներեւոյթ թշնամիներից եւ արժանի դարձրու գոհութեամբ փառաւորելու Քեզ, Հօրը եւ Ս. Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, Ամէն։
Այս գրութիւնը ընդունիր որպէս կարօտախառն սիրոյ կոչ քեզի՛ սիրելի ընթերցող։
Օրհնութիւններով.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

30 Յուլիս 2020
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com