Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ ԿՈՉ

Սրտի խոր կսկիծով տեղեկացանք Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի նաւահանգիստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած յուժկու եւ աւերիչ պայթիւնի հետեւանքով առաջացած ցաւալի աղէտի մասին, որը իր ուժգնութեամբ արձանագրեց զոհեր, վիրաւորներ եւ լայնածաւալ աւերներ, որից անմասն չի մնացել նաեւ Լիբանանի հայ համայնքը։

Արդ Թեհրանահայ համայնքի վշտակցութիւն եւ զօրակցութիւնը յայտնելով, սոյն գրով կոչ ենք անում մեր սիրելի հայրենակիցներին, որ ինչպէս միշտ բարեսիրական ու մարդասիրական աշխատանքին լծւելով, ակտիւօրէն իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն՝ աղէտից տուժած Լիբանանի հայ համայնքին օժանդակութիւն տրամադրելու նւիրահաւաքին։

Վստահ ենք, որ ինչպէս միշտ աշխարհասփիւռ հայ ժողովրդի միասնականութեամբ, համբերութեամբ ու տոկունութեամբ հնարաւոր կը դառնայ ստեղծւած ծանր պայմաններին դիմակայել եւ յաղթահարել։

Ձեր նւիրատւութիւնը կարող էք կատարել Ազգային Առաջնորդարանի անւամբ դրամատնային հետեւեալ հաշւեհամարին՝


بانک ملت شعبه 63545
شماره حساب 7468724836
بنام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال
IRشماره شبا 740120000000007468724836

Նշելի է, որ ժողովրդական նւիրահաւաքի դիւրութիւն ստեղծելու նպատակով, երկուշաբթի՝ սոյն թւականի օգոստոսի 10-ից սկսեալ ամէնօրեայ դրութեամբ՝ առաւօտեան ժամը 11։00-ից մինչ երեկոյեան ժամը 5։00-ը, Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբ. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբ. Վարդանանց եւ Ս. Մինաս եկեղեցիներում ներկայ են լինելու Եկեղեցական խորհուրդների անդամները նաեւ ծխատէր Քահանայ հայրերը, որտեղ կարող էք դիմել եւ Ձեր սրտաբուխ նիւթական օժանդակութիւնը տրամադրել։
Հարկ է նշել, որ Ձեր կողմից ցուցաբերւած բոլոր նիւթական օժանդակութիւնները փոխանցւելու է Անթիլիասի Կաթողիկոսարանի հաշւեհամարին, որտեղ տնօրինւելու եւ տրամադրւելու է աղէտեալներին։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆի
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
07.08.2020

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ